Կարծում եմ, որ բոլորովին իմաստավորված չէ քննարկել «Դուք»-ով դիմելաձևը «դրսից ներմուծվա՞ծ» է, թե՞ «ազգային հին»: Եթե մենք որոշենք ամեն ինչը բերել նախնական տեսքի, ապա ներկայիս հայերենը լրիվ աղքատացնելու ենք: Ես կարող եմ հասկանալ քննարկում, որտեղ ասվում է, որ էս-էս տրամաբանական պատճառներով Դուք-ը նպատակահարմար չէ, օրինակ որպես փաստարկ բերվի արհեստականությունը, ոչ միանշանակությունը և այլն: Բայց ազգային ակունքներին վերադառնալու համար փոխել սա, եթե հարմար ու տրամաբանված տարբերակ է (այդպիսի տեսակետներ ու հիմնավորումներն էլ հաստատ պակասություն չեն անի) համարում եմ անիմաստագույն զբաղմունք:
Էջանիշներ