Ահա, սենց բան կա: Ես նման զգացողություն ունենում եմ անգամ ակումբի որոշ մարդկանց դիմելուց: Ահավոր նեղվում եմ Արևածագին դիմելուց օրինակ Ոչ էնա անունով դիմեմ, ոչ էլ դու ասեմ: Իմ տարիքի երեխաներ ունի, մի տեսակ իր գործունեությամբ էլ մեծ հարգանքա ներշնչում ու դա ինձ շատ դեպքերում խանգարումա մտերմիկ դու-ով դիմելուն: Արևածագին ուղղակի նոր բան էի ուզում գրեմ ու տենց քաշվեցի, դրա համար եմ նշել
Կամ դասախոսիդ ոնց կարաս դու-ով դիմես, եթե բացի պատկառելի տարիքին նաև պրոֆեսոր մարդա ենթադրենք: Դա ոչ թե անմիջականություն չսիրելուցդա, այլ ուղղակի մարդու մեջ տարիների ընթացքում ձևավորվող հարգանքի չափանիշի դրսևորում, որը ցուցաբերում ես դիմացինիդ ինչ-որ արժանիքների համար: Թե չէ, ինչ կլիներ, եթե բոլորին դասեինք մի շարքում: Հա, բոլորն էլ մարդ են, նույն միս արյունից, բայց մեկա բոլորը նույնը չեն:
Ես ինձ անծանոթ ու տարիքով ինձնից կրկնակի մեծ մարդկանց բոլորին դուք-ով եմ դիմում: Կան նաև ծանոթ մարդիկ, որոնց էլի նման դիմելաձևով եմ դիմում, ուղղակի նրա համար, որ իրենց պահվածքը, դիրքը հասարակության մեջ ինձ ստիպում են այդպես դիմել:
Էջանիշներ