User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: «Դու՞», թե՞ «Դուք»

  1. #61
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու պատահում է, որ ինչ–որ մեկին արդեն սկսում եմ դու–ով դիմել կամ իր իսկ հորդորի համաձայն, կամ որովհետև հանգամանքներն էնպիսին են, որ արդեն կարծես անհեթեթ էլ է Դուք–ով դիմելը, բայց միևնույն է, էդ մարդն ինձ համար «Դուք» է մնում, ու ամեն անգամ «դու» ասելիս ինչ–որ ներքին հակասություն, դիսկոմֆորտ եմ զգում։ Մի խոսքով՝ բարդ է ։
    Ահա, սենց բան կա: Ես նման զգացողություն ունենում եմ անգամ ակումբի որոշ մարդկանց դիմելուց: Ահավոր նեղվում եմ Արևածագին դիմելուց օրինակ Ոչ էնա անունով դիմեմ, ոչ էլ դու ասեմ: Իմ տարիքի երեխաներ ունի, մի տեսակ իր գործունեությամբ էլ մեծ հարգանքա ներշնչում ու դա ինձ շատ դեպքերում խանգարումա մտերմիկ դու-ով դիմելուն: Արևածագին ուղղակի նոր բան էի ուզում գրեմ ու տենց քաշվեցի, դրա համար եմ նշել
    Կամ դասախոսիդ ոնց կարաս դու-ով դիմես, եթե բացի պատկառելի տարիքին նաև պրոֆեսոր մարդա ենթադրենք: Դա ոչ թե անմիջականություն չսիրելուցդա, այլ ուղղակի մարդու մեջ տարիների ընթացքում ձևավորվող հարգանքի չափանիշի դրսևորում, որը ցուցաբերում ես դիմացինիդ ինչ-որ արժանիքների համար: Թե չէ, ինչ կլիներ, եթե բոլորին դասեինք մի շարքում: Հա, բոլորն էլ մարդ են, նույն միս արյունից, բայց մեկա բոլորը նույնը չեն:
    Ես ինձ անծանոթ ու տարիքով ինձնից կրկնակի մեծ մարդկանց բոլորին դուք-ով եմ դիմում: Կան նաև ծանոթ մարդիկ, որոնց էլի նման դիմելաձևով եմ դիմում, ուղղակի նրա համար, որ իրենց պահվածքը, դիրքը հասարակության մեջ ինձ ստիպում են այդպես դիմել:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (14.04.2011), Նաիրուհի (14.04.2011)

  3. #62
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, սենց բան կա: Ես նման զգացողություն ունենում եմ անգամ ակումբի որոշ մարդկանց դիմելուց: Ահավոր նեղվում եմ Արևածագին դիմելուց օրինակ Ոչ էնա անունով դիմեմ, ոչ էլ դու ասեմ: Իմ տարիքի երեխաներ ունի, մի տեսակ իր գործունեությամբ էլ մեծ հարգանքա ներշնչում ու դա ինձ շատ դեպքերում խանգարումա մտերմիկ դու-ով դիմելուն: Արևածագին ուղղակի նոր բան էի ուզում գրեմ ու տենց քաշվեցի, դրա համար եմ նշել
    Լուսաբեր ջան, «դու»- ով դիմիր: Ակումբում մտերմիկ մթնոլորտ կա, բացի դրանից «դու»- ով դիմելիս էլ կարելի է պահել փոխհարաբերությունների այն ներդաշնակությունը, որ շփվողներն իրարից չքաշվեն կամ վատ չզգան: Պարզ ասած ՝ դա «չափդ ճանաչիրն» է, որ հավասարաչափ վերաբերվում է թե՛ ինձ, թե՛ մնացած բոլորիս:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (14.04.2011)

  5. #63
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    ....
    Շնորհակալություն, դե տեսնենք, ոնց կստացվի

    Մի տեսակ «դուք»ի բացակայությունը կլիներ նույն «շնորհակալության» կամ «խնդրում եմ» չլինելուն, համենայն դեպս ինձ համար.
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (14.04.2011), Շինարար (04.05.2011)

  7. #64
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե դա դիմացինից է գալիս "Դուք" կասես, թե "դու" ու մեկ էլ քո դաստիարակվածության աստիճանից: Ինձ չի թվում, որ Էթիկայից քիչ թե շատ տեղյակ մարդը ծանոթության առաջին իսկ օրվանից "դու"-ով խոսի: Նախ "Դուք"-ով, հետո պարզ կդառնա նորից "Դուք" թե արդեն "դու": Աշխատում եմ "Դուք"-ով խոսել, որովհետև "Դուք"-ով մի անտեսանելի սահմաններ ես գծում (դե որովհետև չգիտես ինչ տեսակ մարդու հետ գործ ունես), չնայած ակումբում երևի թե չի ստացվի "Դուք"-ով խոսել, բոլորը անմիջական են
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (02.05.2011)

  9. #65
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև թեմայի մասնակիցներին
    Հայերի համար շատ "ցավոտ" թեմա է
    Իմ անձնական կարծիքով անհատին "Դուք"-ով դիմելը հայ ազգային սովորույթներին և նախնինարի հիշատակին դեմ է:
    Բանը նրանումն է, որ հայ ազգին երբեք բնորոշ չէ եղել հոգնակի դիմալեձևը և դա հանգանքի նշան չի եղել: Նույնիսկ արքային դիմել են "դու"-ով, իհարկե համեմելով դիմումը հարգալից և փառաբանող բառերով:
    Հոգնակի դիմելաձևի հիմնական աղբյուրը Աստվածաշունչն է, որտեղ Աստված ինքն իրեն հոգնակի է դիմում "...եկեք..., ....որոշեցինք..., ...մենք...": Այս Հանգամանքից ելնելով քրիստոնեության տարածումից որոշժ ժամանակներ անց "հոգնակի" դիմելաձևեր ստացան հոգևորականները` որպես "աստվածային" հատկանիշներ ունեցողներ, իսկ միջնադարյան Եվրոպայում այնքան էր արմատացել այդ գաղափարը, որ ազնվականության համար արդեն սովորական էր հոգնակի դիմելաձևը: Հայոց լեզու դա ևս ներթափանցեց` ռուսերենից:
    Ընդամենը 300 տարվա ընթացքում (նունիսկ ավելի քիչ) մեն մոռացանք, որ 4000 տարուց ավել իրար դիմել ենք "դու"-ով:
    Վերջապես կարևորը ոչ թե "դիմելաձևն" է, որը "ձև է", այլ բովանդակություն է: Ցանկացած մարդ մյուսին դիմելիս, անկախ ձևից, իր խոսքերի մեջ նչ-որ բովանդակություն է դնում` իմաստ: Հենց դա է կարևոր:
    Թե չէ մարդուն "հարգելով" "Դուք" են ասում նաև վիրավորելիս
    Դիմեք իրար քաղցր, սրտաբաց, հաճելի և ամենակարևորը` անկեղծ: Հիշե'ք, խոսքը "բումերանգ" է, մի օր կվերադառնա

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.05.2011), Արամ (05.05.2011), Արշակ (02.05.2011), Ձայնալար (04.05.2011), Ուլուանա (02.05.2011), Ֆոտոն (13.05.2011)

  11. #66
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ակումբում տենց խնդրի չեի հանդիպել,բայց մի քանի օր առաջ Ուլուանային ուղղված գրառման մեջ դուք էի գրել,հետո խմբագրեցի,հետո էլի ուզում էի փոխեի
    The cake is a lie.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (07.05.2011)

  13. #67
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգնակի դիմելաձևի հիմնական աղբյուրը Աստվածաշունչն է, որտեղ Աստված ինքն իրեն հոգնակի է դիմում "...եկեք..., ....որոշեցինք..., ...մենք...": Այս Հանգամանքից ելնելով քրիստոնեության տարածումից որոշժ ժամանակներ անց "հոգնակի" դիմելաձևեր ստացան հոգևորականները` որպես "աստվածային" հատկանիշներ ունեցողներ:
    Այո, մասնավորապես հայտնի «նաասէ ադամ» - «մարդ ստեղծենք» արտահայտությունը Ծննդոց 1:26-ում: Բայց էդ դեպքում խոսքը լրիվությամբ ուրիշ բանին է վերաբերվում: Ու այնուամենայնիվ տերունական աղոթքով մարդ Տիրոջը «դու»-ով է դիմում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (04.05.2011)

  15. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան հնարավոր է պետք է "Դու"-ով խոսել: "Դու"-ով խոսելիս մարդ ավելի ինքնավստահ է լինում, "Դուք"-ով խոսելիս մարդու մեջ որոշակի բարդույթներ են առաջանում զրուցակցի նկատմամաբ, պաշտոնական է զրույցը լինում:
    Բարև Ձեզ

  16. #69
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան հնարավոր է պետք է "Դու"-ով խոսել: "Դու"-ով խոսելիս մարդ ավելի ինքնավստահ է լինում, "Դուք"-ով խոսելիս մարդու մեջ որոշակի բարդույթներ են առաջանում զրուցակցի նկատմամաբ, պաշտոնական է զրույցը լինում:
    Իմ համար ոչ մի բարդություն չի ստեղծում, ավելին ես ավելի լավ եմ զգում ինձ, երբ զրույցը պաշտոնական է:
    Հետո, ով ասեց <<պաշտոնական>> զրույցը ավելի տհաճ է?

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (07.05.2011), Ameli (05.05.2011)

  18. #70
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան հնարավոր է պետք է "Դու"-ով խոսել: "Դու"-ով խոսելիս մարդ ավելի ինքնավստահ է լինում, "Դուք"-ով խոսելիս մարդու մեջ որոշակի բարդույթներ են առաջանում զրուցակցի նկատմամաբ, պաշտոնական է զրույցը լինում:
    Համամիտ չեմ: "Դու"-ով խոսելը ոչ մի ինքնքվստահություն չի տալիս, իսկ "Դուք"-ով խոսելն էլ բարդույթներ չի առաջացնում /գուցե որոշ մարդկանց մոտ միայն/: Այո, որոշ առումներով "Դուք"-ով խոսելը պաշտոնական է, բայց օրինակ "Դուք"-ով դասախոսի հետ /որն, օրինակ երկար տարիներ քեզ դասավանդում է/ մտերմիկ զրույց վարելը ոչ մի պաշտոնականություն չունի:
    Մի բան տանել չեմ կարողանում, երբ սկսում եմ "Դուք"-ն ու "դու"-ն խառնել, մեկ "դու" են ասում, մեկ "Դուք": Եթե "Դու"-ի ես անցել, միշտ "դու"-ով պիտի խոսես, էս դեպքում "Դուք"-ի անցնելը ցույց է տալիս սառնություն, հիասթափություն:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (12.05.2011), Արամ (05.05.2011), Նարե91 (12.05.2011)

  20. #71
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ պետք է "Դու" ասել: Հայկական ազգային ավանդույթները միշտ գնահատում են մարդու ինքնությունը (օրինակ ասում են անուն-հայրանուն-ազգանուն` ըստ կարևորության աստիճանի անձն առաջինն է, իսկ օրինակ ռուսների մոտ` ազգանուն-հայրանուն-անուն, մարդու "ով" լինելը երկրորդական է նրա ծագման համեմատ):
    Չեմ ուզում կրկնվել, կամ կրկնել ուրիշին, բայց պետէ ասեմ, որ հայերը նույնիսկ արքաներին և Աստծուն են դիմում "ԴՈՒ"-ով:

  21. #72
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ուզում կրկնվել, կամ կրկնել ուրիշին, բայց պետէ ասեմ, որ հայերը նույնիսկ արքաներին և Աստծուն են դիմում "ԴՈՒ"-ով:
    Էդ էն ժամանակ ա եղել, երբ որ աստվածը Անահիտն ա եղել: Հիմա Դուքով են դիմում, ուղղակի կարծում եմ՝ էդ Դուքը պետք ա փոխադարձ լինել: Եթե ուսանողը դասախոսին Դուքով ա դիմում, դասախոսն էլ պարտավոր ա բարի լինել նույնպես Դուքով դիմել: Դուքի մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ֆորումային հաղորդակցության մեջ ընդունված չի ուղղակի, էդ էլ երևի կապված ա նրա հետ, որ դիմիացինին չենք տեսնում: Ինձ օրինակ Դուքը չի խանգարում էնքանով, որքանով եթե չլիներ, էդ նույն Դուքի կարիքը չէի զգա, բայց տարիքով մարդկանց հետ նախընտրելի ա Դուքով ու անունով խոսել, ասենք Սուրեն, Դուք, քան թե պարոն Սուրեն, Սուրեն ձյա և այլն

  22. #73
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ էն ժամանակ ա եղել, երբ որ աստվածը Անահիտն ա եղել: Հիմա Դուքով են դիմում, ուղղակի կարծում եմ՝ էդ Դուքը պետք ա փոխադարձ լինել: Եթե ուսանողը դասախոսին Դուքով ա դիմում, դասախոսն էլ պարտավոր ա բարի լինել նույնպես Դուքով դիմել: Դուքի մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ֆորումային հաղորդակցության մեջ ընդունված չի ուղղակի, էդ էլ երևի կապված ա նրա հետ, որ դիմիացինին չենք տեսնում: Ինձ օրինակ Դուքը չի խանգարում էնքանով, որքանով եթե չլիներ, էդ նույն Դուքի կարիքը չէի զգա, բայց տարիքով մարդկանց հետ նախընտրելի ա Դուքով ու անունով խոսել, ասենք Սուրեն, Դուք, քան թե պարոն Սուրեն, Սուրեն ձյա և այլն
    Նախ Անահիտը աստվածուհի էր
    Դու ով խոսում են մինչև այժմ հայաստանի որոշ շրջաններում` անկախ նրանից թե ում են դիմում, իսկ մինչ սովետական քաղքենացման դարաշրջանը "Դուք"-ով դիմում էին միայն անձանց, այլ ոչ թե անձին
    Նույն տրամաբանությամբ սեփական տատին-պապին էլ կարելի Դուք-ով դիմել: Միթե հարգանքի արժանի չեն ?? Բայց չենք դիմում, որովհետև "Դուն" նաև դառնում է հարազատության դիմելաձև:
    Չգիտես ինչու ներկայումս "քաղաքավարիները" ԴՈՒՔ-ով են դիմում անծանոթներին` "հարգում են", բայց հարազատներին և ծանոթներին` ԴՈՒ: Ինչու??

  23. #74
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ Անահիտը աստվածուհի էր
    Դու ով խոսում են մինչև այժմ հայաստանի որոշ շրջաններում` անկախ նրանից թե ում են դիմում, իսկ մինչ սովետական քաղքենացման դարաշրջանը "Դուք"-ով դիմում էին միայն անձանց, այլ ոչ թե անձին
    Նույն տրամաբանությամբ սեփական տատին-պապին էլ կարելի Դուք-ով դիմել: Միթե հարգանքի արժանի չեն ?? Բայց չենք դիմում, որովհետև "Դուն" նաև դառնում է հարազատության դիմելաձև:
    Չգիտես ինչու ներկայումս "քաղաքավարիները" ԴՈՒՔ-ով են դիմում անծանոթներին` "հարգում են", բայց հարազատներին և ծանոթներին` ԴՈՒ: Ինչու??
    Քաղաքավարին չակերտով գրելու իմաստը ո՞րն էր, այսինքն քաղաքավարի՞ չեն: Իսկ աստվածուհին աստված է, ուղղակի իգական սեռի այնպես, ինչպես կինը մարդ է, հուշումը տեղին չէր: Մի խոսքով, անիմաստ թեմա է, որում քանի որ գրառում չունեի, ես էլ ուզեցա իմ կարծիքն արտահայտեմ: Հենց էդ ա, որ դուն ավելի մտերմիկ հարաբերությունների համար ա, իսկ օտարի համար կա Դուք, ես տենց եմ մտածում ու էս թեմայի շուրջ երկար-բարակ քննարկումների մեջ իմաստ չեմ տեսնում
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.05.2011, 16:59:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (12.05.2011), Shah (12.05.2011), Նարե91 (12.05.2011)

  25. #75
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքրուց սովորեցրել են, որ անծանոթ մարդկանց հետ խոսելիս(անկախ այն բանից, թե ինչ տարիքի է) պետք է պարտադիր Դուք-ով խոսել: Իսկ երբ հարաբերությունները մտերմիկ են դառնում, ապա կարելի է սահուն կերպով անցնել Դու-ի:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե դուք Ջին բռնեիք
    Հեղինակ՝ Quadro, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 03.01.2013, 14:17
  2. Ինչպիսի՞ խառնվածքի տեր եք դուք
    Հեղինակ՝ ArmBoy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 28.10.2011, 15:23
  3. Արձակ. Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.07.2010, 19:02
  4. Դուք կհուզվեք
    Հեղինակ՝ Grigorius, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.10.2008, 15:56
  5. Դուք կարող եք օգնել...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.11.2007, 12:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •