Իսկ ինչու՞ հասնել միապետներին: Մի՞թե ամեն օր չեք լսում. «էստեղ պահեՍ, իջնեՆՔ»:որ որոշ մարդիկ (միապետներ) իրենք իրենց են սկսել մեկից ավելի մարդ համարել ու «մենք»-ով խոսել իրենց մասին: Հպատակներն էլ, բնականաբար, իրենց արքային դիմել են «դուք»-ով:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Cassiopeia (17.10.2009), StrangeLittleGirl (14.04.2011), Ձայնալար (13.04.2011), Նաիրուհի (14.04.2011)
Ես միշտ էլ ԴՈՒՔ-ով եմ խոսում անծանոթների հետ և նրանցից էլ նույնն եմ ակնկալում: Չեմ սիրում երբ անծանոթ կամ ինձ քիչ ծանոթ մարդիկ մտերմության նոպայի հետևանքով` միանգամից անցնում են ԴՈՒ-ի: Հարազատ մարդկանց հետ, ազգականերիս, ընկերներիս հետ ԴՈՒ-ով եմ միշտ խոսել: ԴՈՒՔ դիմելաձևը օգնում ա, որ մարդկանց մեջ դիստանցիա ստեղծվի, համաձայնեք ինձ հետ, որ ոչ բոլոր մարդկանց կարելի է միանգամից դասել հարազատների, ընկերների շարքերը:
Ես գնալով "դուք"-ի կոմպլեքսից ազատվում եմ ոնց որ: Բոլոր եզակիներին աշխատում եմ դիմեմ "դու"-ով, բացի էն դեպքից, երբ որ "ինձնից բարձր են":
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Չեմ կարծում, որ ԴՈՒՔ-ով խոսելը պետքա տարածություն պահպանի քո և խոսակցի մեջ:
Չեմ սիրում ԴՈՒՔ-ով խոսելը, որովհետև նախընտրում եմ նույնիսկ անծանոթ մարդու հետ միանգամից մտերմանալ: Ինձ չի ուտի:
Չեմ սիրում, երբ իմ հետ են ԴՈՒՔ-ով խոսում: Ինքս եմ անհարմար զգում, որ ինձնից մեծը ինձ ԴՈՒՔ-ովա դիմում (Բոլորս էլ մարդ ենք էլի, ԴՈՒ-ն էլ ա հերիք իրար հասկանալու համար:
Եթե ցանկություն լինի նրա հետ շփվելու չափը պակասացնելու, ուրեմն կպակասացնեմ, կապ չունի ԴՈՒ-ով եմ դիմում, թե ԴՈՒՔ-ով:
Եթե ինչ-որ մեկի հետ շփվելիս անհրաժեշտա տարածություն պահպանել, ուղղակի պահպանում եմ, կապ չունի նրա հետ ԴՈՒ-ով եմ խոսում, թե ԴՈՒՔ-ով:
Ճիշտն ասած, մենք էլ մի դասախոս ունեինք, անունը էլի Հ-ով է), որին դու-ով ու անունով էին դիմում բոլորը, բայց ես մինչև հիմա էլ Դուք-ով ու ազգանունով եմ դիմում: Նյարդայնանում եմ, երբ օֆիցիալ հարաբերությունները վերածվում են "ընկերականի", իսկ էն ֆունկցիաները /օրինակ, դասախոսություն կարդալ/, որոնք դրված են տվյալ մարդու վրա որպես պարտականություններ, արդեն անիմաստ են դառնում /ու դասը դառնում "կոֆե խմելու" նման մի բան է դառնում/:
Կարծում եմ, եթե ասում են "You are", նշանակում է "Դուք"
Ինձ թվում է, դա էլ կարելի է համարել մեր` արևմտյան քաղաքակրթության շիզոֆրենիկ բնույթը բացահայտող նշան
Ամեն դեպքում, անձամբ ինձ շատ ավելի հեշտ է Դուք-ով խոսել մարդկանց հետ, քան դու-ով: Անկեղծ ասեմ, միայն մի-քանի հոգու եմ հոգեհարազատ "դու" ասում, չնայած միայն նրանց չեմ էդպես դիմում, բայց մնացածը հենց ձևականություն է:
Իսկ Ակումբում սկզբից, երբ անձամբ ինչ որ մեկին էի դիմում, "Դուք" էի գրում, բայց հետո կանոնադրության մեջ կարդացի, որ ընդհանրապես ենթադրվում է "Դու"-ն, ու հիմա, ոնց որ "դու"-ի եմ ացել
Դե օրինակ ես <Դու>-ով դիմում եմ շաաատ քիչ մարդկանց,ամենամոտ հարազատներիս ու ընկերներիս,հա մեկել երեխաներին:Ու էնքան էլ սիրուն չի երբ դիմացինիդ դիմում ես դու-ով մինչդեռ նա քեզ լրիվ անծանոթ մեկն է,կամ տարիքով մեծ է,կամ էլ ինչ ա թե աշխատում ա բարեկամիդ մոտ ուրմն տենց ա պետք....
Օօ՜օֆ-օֆ, էս «դու-դուք»-ի ձեռքը պարբերաբար ես էլ եմ տանջվում… Աշխատակիցներիցս մեկը տարիքով բավականին մեծ է, բայց սովորական հայկական ծյոծյա չի, այլ «ստիլնի», հավես կին: Մեկ-մեկ մի բան ասելիս «դուք» եմ ասում, մեկ-մեկ՝ «դու»… Հա՛մ մտածում եմ, որ ավելի լավ է «դու» ասել, համ ինքն իրեն ջահել կզգա, համ անմիջական կլինի, հա՛մ էլ մեկ-մեկ մտածում եմ, որ կարող է վիրավորվել «դու»-ից… Հատկապես եթե պիտի ինչ-որ բան ասեմ, որ անի Չգիտեմ, էնքան եմ նեղվում մեկ-մեկ
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Էդ «դու» ի ու «Դուք» ի արանքում ես էլ եմ տանջվել: Մինչև վերջերս էլ միանշանակ համոզված էի, որ միայն մտերիմներին ու հարազատներին կարելի է «դու» ասել: Բայց արի ու տես, որ ՖԲ ում մի երկու ինձնից ահագին տարիքով ու հայտնի մարդիկ ստիպեցին, ուղղակի ստիպեցին, որ իրենց «դու» ով դիմեմ: Հեշտ չէր ներսիս կարծրատիպը հաղթահարելը, բայց այն բանի գիտակցումը, որ մարդիկ դրանից լավ են զգալու, օգնեց: Չմոռանամ ասել, որ դպրոցական տարիքի զարմիկներս բոլորն էլ ինձ «Դուք» ով էին դիմում, բայց «ինտերնետային» դաստիարակությունից հետո պահանջում եմ, որ անցնեն «դու» ին:
Կարծում եմ, ոչ պաշտոնական շփման ժամանակ կարելի է խոսակցին հարցնել դիմելու ձևի մասին, այդպես ավելի հեշտ բարյացակամ մթնոլորտ կստեղծվի շփման համար:
CactuSoul (13.04.2011)
Ամաչում եմ հարցնել, բայց… մի բան կանեմ, լավ
Ախր մի ուրիշը կա, ով ինձնից երևի մոտավոր նույնքան է մեծ, ինչքան որ այդ կինն՝ իրենից, ու նա այդ կնոջը «դուք»-ով է դիմում: Հլա ես էլ իրեն «դուք» ասեի, տեսնեի դուրը կգա՞ր
Չգիտեմ, ինձ թվում է՝ ես կնեղվեի, եթե բոլորն իրար ու նույնիսկ տնօրենների հետ «դու»-ով են խոսում, մեկ էլ ինձ «դուք» ասեն
Հարմար պահ գտնեմ, կհարցնեմ
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Հալալ է մեր բարբառին. Դուք չկա՜...
Բայց ինչե՜ր եմ քաշել դրա պատճառով։ Առաջին տարին էր, որ Երևանում էինք, ճեմարանում ուսուցիչներիս հետ դու-ով էի խոսում ու իսկի մտքովս էլ չէր անցնում, որ հանկարծ կարող է և ուրիշ դիմելաձև կա։ Հետո էլ չէի հասկանում՝ ինչու են ինձ մի տեսակ նայում։ Վերջապես մի օր անգլերենի ուսուցչուհիս չդիմացավ (ես անգլերեն չէի անցել գյուղում, հետևաբար նրան հայերեն էի դիմում) ու բավական կոպիտ ասաց, որ հարգեմ իրեն ու հետը դու-ով չխոսեմ։ Գլխի ընկա ու գետինը մտա...
Էնքան վատ զգացի, որ դրանից հետո էլ հակառակն սկսվեց. մինչև մի նոր ծանոթի հետ դու-ի էի անցնում, հոգիս դուրս էր գալիս։ Հիշում եմ՝ Ակումբում առաջինը Չուկին դու-ով դիմեցի, էն էլ մի քանի անգամ ասելուց հետո։ սկզբում կարծես լեզուս/մատներս շիկացած երկաթով այրում էին, բայց կամաց-կամաց դու-ին սովորեցի...
Բայց ինչքան էլ դու-ն մտերմիկ շփման ապացույց/միջոց համարվի, ես ոչ մի կերպ համաձայն չեմ լինի անգամ ամենասիրելի դասախոսիս դու-ով դիմել։ Թեկուզ համալսարանից դուրս։ Կա մի տեսակ մտերմիկ Դուք, որն էնքա՜ն եմ սիրում։ Երբ անունով ես դիմում ու Դուք ես ասում.
-Ընկեր Արթուր, շա՞տ եք ջղայնանում, որ բացակայում եմ...
Ու կա դու, որն ինքնին տարածություն ու պաշտոնականություն է հաղորդում, հատկապես երբ տարիքով մեծի ես դիմում էդ դու-ով։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Համաձայն եմ, դա շատ դեպքերում միակ լուծումն է լինում։ Բայց երբեմն, նույնիսկ երբ դիմացինդ ինքն է ասում, որ իրեն դու–ով դիմես, միևնույն է, մի տեսակ չի ստացվում, ոնց որ սխալ զգաս «դու» ասելիս։ Մարդիկ կան, որոնց հետ մի տեսակ ներքին պահանջ ես զգում հենց Դուք–ով խոսելու։ Ինչ–որ հոգեբանական պատ է լինում, որը խանգարում է կոնկրետ մարդկանց հետ «դու»–ի անցնելուն։ Ես, օրինակ, հաճախ եմ էդպիսի խնդիր ունենում։ Ու պատահում է, որ ինչ–որ մեկին արդեն սկսում եմ դու–ով դիմել կամ իր իսկ հորդորի համաձայն, կամ որովհետև հանգամանքներն էնպիսին են, որ արդեն կարծես անհեթեթ էլ է Դուք–ով դիմելը, բայց միևնույն է, էդ մարդն ինձ համար «Դուք» է մնում, ու ամեն անգամ «դու» ասելիս ինչ–որ ներքին հակասություն, դիսկոմֆորտ եմ զգում։ Մի խոսքով՝ բարդ է ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ի դեպ, մի բան էլ հիշեցի։ Գուցե մի քիչ շեղվում եմ, բայց դե բուն հարցին սերտորեն կապված հարց է ու բավական արդիական, կարծում եմ՝ չարժե սրա համար առանձին թեմա բացել, էստեղ գրեմ։ Բացի «դու»–ից ու «Դուք»–ի խնդրից, նաև մեզ՝ հայերիս մոտ լուրջ խնդիր է ավագ սերնդին անունով կամ այլ կերպ դիմելը։ Դե, գիտեք, մեզ մոտ ընդհանուր առմամբ ընդունված չէ ավագ սերնդի ներկայացուցիչներին անունով դիմելը՝ չհաշված որոշ առանձին դեպքեր։ Էստեղ միանգամից երկու խնդրի ենք բախվում։ Նախ երբեմն հարց է առաջանում՝ արդյոք տվյալ մարդը քեզնից էնքան մեծ է, որ անունով չդիմես։
Նման դեպքերում ես, օրինակ, հաճախ կողմնորոշվել եմ հետևյալ կերպ. ինքս ինձ հարցնում եմ, թե, տվյալ մարդու տարիքից դատելով՝ կարող էր արդյոք նա իմ ծնողը լինել ։ Եթե հա, ուրեմն անունով դիմելն էնքան էլ ճիշտ չի լինի։ Բայց դե երբեմն պատահում են շատ մուխանատ տարիքի մարդիկ, որ ոչ էս կողմ են, ոչ էն կողմ, դե արի ու գլուխ հանի ։ Ու շատերին հաստատ դուր չի գալիս, երբ էն մարդիկ, որոնք իրենց երեխաների տարիքին են, իրենց անունով դիմեն։
Սա խնդրի մի կողմն էր։ Հիմա հաջորդը. ասենք, պարզ է, որ տվյալ մարդուն անունով չպիտի դիմենք, լավ, էդ դեպքում ինչպե՞ս դիմել։ Ավանդական «ձյաձյա»–«ծյոծյա»–ից արդեն վաղուց սովետի նավթալինահոտ է գալիս, չնայած որ դեռ լավ էլ գործում են։ Ես ինքս իմ ծանոթներից շատերին դիմել ու դիմում եմ «ձյաձյա»–«ծյոծյա»–ով, բայց գնալով ավելի ու ավելի քիչ է ինձ դուր գալիս էդ ձևը, հատկապես հաշվի առնելով, որ հայերեն չի։ Խնդիրն էլ հենց էն է, որ մենք չունենք ստանդարտ ընդունված հայերեն դիմելաձև։ «Ձյաձյա–Ծյոծյա»–ի հայերեն համարժեքները՝ քեռի, հորեղբայր, մորաքույր, հորաքույր, ոչ ազգականների նկատմամբ կիրառելն ընդունված չի։ Հա, որոշ մարդիկ էդպես դիմում են, բայց շատերն էլ չեն դիմում։ Ամեն դեպքում համատարած բնույթ չի կրում։ «Մորքուր» ու «հոպար» ձևերն էլ չափից դուրս տնավարի են հնչում, օրինակ, ես ոչ մի դեպքում էդպես չեմ դիմի ոչ հարազատ մարդուն։ Մորաքույրն ու հորեղբայրը, իմ կարծիքով, վատ չեն հնչում, բայց դե շատ քիչ են հնչում, անսովոր է, ընդունված չի։ Էլ չեմ ասում «պարոն», «օրիորդ» և «տիկին» ձևերի մասին։ Առաջին հայացքից թվում է՝ միանգամայն նորմալ, ճիշտ դիմելաձևեր են թե՛ անծանոթների, թե՛ ծանոթների դիմելու համար, ասենք, անծանոթների դեպքում պարզապես պարոն, տիկին և օրիորդ, իսկ ծանոթների դեպքում պարոն էսինչ, տիկին էսինչ, օրիորդ էսինչ։ Բայց արի ու տես, որ կենցաղում մեզ մոտ սրանք էլ ընդունված չեն (առանձին դեպքերը չենք հաշվում)։ Չափից դուրս պաշտոնական են հնչում մեր ականջին։ Պատկերացրեք, քայլում եք փողոցով, մի պատահական անցորդի ասում եք. «Պարոն, ժամը չէի՞ք ասի»։ Պաշտոնական ու անսովոր է հնչում, չէ՞։ Մինչդեռ էս դիմելաձևերը պիտի որ շատ սովորական ու տարածված լինեին, ինչպես որ դրանց համարժեքներն արտասահմանում են։ Մի խոսքով՝ փաստն այն է, որ մենք էսօր «ձյաձյա–ծյոծյա»–ին համարժեք դիմելաձև չունենք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ եմ անընդհատ էս հարցի շուրջ նեղվում: Ծյոծյա ասելուց ներվերս գնումա՝ նենց անհարմար եմ զգում: Ես ինքս չէի ուզի ինձ ծյոծյա կամ տոտա ասեին, որ պատկերացնում եմ անունիս կողքը մշտական կցվող էտ անհրապույր բառերը պետք է հնչեն մեծ տարիքում քիչա մնում ինֆակտ ստանամ: Ես ի դեպ կնախնտրեմ ինձ անունով դիմեն մեծ տարիքում, բոլորովին չեմ նեղվի: Շատերին գիտեմ, որ ծողներիս տարիքին կամ ավելի մեծ են, բայց ասել են ինձ տոտա չասես ու ես իրանց անունով եմ դիմում /ոչ միայն ես/ այնքան հարմար է : Համել դիմելաձևը հո հարգանքը չի ավելացնում: Իրականում դա սխալ նախապաշարում է, որ մեր մեջ մտած է: Մարդու տարիքը հարգելը հեչ կապ չունի նրա անվան դիմաց ինչ որ բառ կպցնելու հետ: Իհարկե խոսքը չի վերաբերվում այն դեպքերին երբ շփվում էք բոլորովին պաշտոնական իրավիճակում, այդ դեպքերի համար գոյություն ունի պաշտոնական դիմելաձևը Դուք-ով տիկին, պարոն.. և դրանք այս դեպքում ամբողջովին արդարացված են: Բայց երբ անցնում ենք արդեն մշտական ընկերական շփմանը դրա կարիքը բոլորովին չի լինում:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Արևածագ (14.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ