Ինձ փոքր տարիքից մամաս սովորեցնում էր, որ մեծահասակների հետ պետք է Դուք-ով խոսել, դե ես էլ ինչպես ասում են «ականջիս օղ էի արել»: Բայց երբեք ինձ հարազատ մարդկանց (տատիկ, պապիկ, հորքուր, քեռի…անգամ հարևաններին)դուք-ով չեմ դիմել, գտնում եմ ՝էդ շատտտ պաշտոնական է: Դուք-ով եմ դիմել ու շարւնակում եմ դիմել դասախոսներիս, ինձնից տարիքով մեծ մարդկանց, անծանոթներին, բանց հենց մի քնի բառ փոխանակում եմ ու գտնում եմ ,որ դիմացինս էն մարդնա, ով կարա հարազատ դառնա, խնդրում եմ , որ դու-ով դիմի, նույնն էլ ես եմ անում: Բայց չեմ սիրում, որ անծանոթները հենց սկզբից դու-եվ են խոսում, ներվայնանում եմ, եղել է դպեք, որ անգամ պահանջել եմ, որ Դուք-ով դիմի:
Իսկ ինչ վերաբերվում է սկեսուրին և սկեսրայրին դիմլուն, ինձ թվում է, որ չարժի Դուք-ով դիմել, մի տեսակ խորթություն ու դիսկանֆորտ է առաջացնում նման դիմելաձևը:
Էջանիշներ