Մի ժամանակ, երբ դեռ դեռահաս էի, քաղաքավարության մասին մի գիրք էի գտել մեր տանը, կարդում–մարդում էի, ու մեջը գրված էր, որ 18 տարեկանից բարձր անծանոթ մարդկանց հետ խոսելիս պետք է դիմել նրանց «Դուք»–ով։
Բայց դե ամեն մարդ իր մոտեցումն ունի այդ հարցի վերաբերյալ։ Մեկը բոլորին «դու»–ով է դիմում, մեկը՝ «Դուք»–ից այնկողմ չի անցնում անգամ իր ամուսնու ծնողների հետ։ Կախված հանգամանքներից՝ աշխատավայրում, փողոցում, նոր ծանոթացած մարդկանց կամ ուղղակի տարիքով մեծերի հետ հաճախ տարբեր մոտեցումներ ենք ցուցաբերում՝ երբեմն ընտրելով «դու»–ն, երբեմն՝ «Դուք»–ը։
Հետաքրքիր է, թե ձեզնից ամեն մեկն ինչպես է մոտենում այդ հարցին։ Ո՞ր դեպքում եք ընտրում «դու»–ն, ո՞ր դեպքում՝ «Դուք»–ը։ Իսկ ինչպե՞ս եք նախընտրում, որ ձեզ դիմեն։![]()


Մեջբերել



Ինձ էլ դեռ վաղ մանկուց սովորեցրել են բոլոր անծանոթներին ու մեծահասակներին «Դուք»–ով դիմել։ Ես էլ եմ միշտ impression-ի պես տեղին–անտեղի «Դուք»–ով խոսում... Մի տեսակ շատ խորն է նստած մեջս, դժվար է ինձ համար սկզբում «դու»–ով խոսելը։ Նույնիսկ ակնհայտորեն ինձնից փոքր, ասենք, դպրոցական երեխաների հետ չեմ կարողանում «դու»–ով խոսել,
ակամա «Դուք» եմ ասում։
Շշմել էի, ուղեղումս չէր տեղավորվում։ Մի անգամ էլ դասախոսներիցս մեկի հետ խոսակցություն ծավալվեց էս թեմայով, նա էլ ասաց, որ իր երեխաներին հենց սկզբից կտրականապես արգելել է իրենց տարեց ազգականներից որևէ մեկին «դու»–ով դիմել։
Թե դրա իմաստը որն է՝ ոչ մի կերպ չեմ հասկանում, որովհետև, ինչպես Վիստան ասաց, դրանով չի որոշվում հարգանքը։

Էջանիշներ