Ասելիքս ընդամենը 13 ժամից իր արդիականություն կկորցնի, այնպես որ քանի դեռ ուշ չէ, կրկնեմ.
ԱԿՈՒՄԲԸ 3 ՏԱՐԵԿԱՆ Է
Արդեն երրորդ տարին է, ինչ հայալեզու ակումբ.ամ ֆորումը, չնայած մինչ իր ծնունդը ու ծնունդից հետո եղած բազմաթիվ չարախոսությունների ու ահասարսուռ գուշակումների շարունակում է գործել, հարյուրավոր մարդկանց համար ինտերնետում լինելով շփում կազմակերպելու, գիտելիք ստանալու, ունեցած տեղեկատվությամբ, լուրով ուրիշ հետ կիսվելու հարմարավետ հանգրվան: Երրորդ տարին է, ինչ չի դադարում նոր ակումբցիների անընդհատ հոսքը, յուրաքանչյուր օր նոր մասնակիցների գրանցումը, օրական տասնյակ նոր թեմաների բացումը, հարյուրավոր գրառումների կատարումը: Յուրաքանչյուր օր հարյուրավոր մարդիկ մտնում են ակումբ նոր գրառումները կարդալու կամ նոր բան գրելու: Այս ամենը այսպես, ակնարկային, իրականում շատ երկար կարելի է գրել, բայց հիմա
ՀԱՐՑ
Ի՞նչ ես անելու դու ակումբի ծնդդյան օրը՝ 2009 թվականի մարտի 17-ին, երեքշաբթի օրը: Մի՞թե ձեռքիցդ բաց ես թողնելու ակումբցիների շրջապատում ակումբի ծնունդը նշելու հնարավորությունը, մի՞թե չես գալու ակումբատնակ՝ մասնակցելու ակումբի ծնունդին:
ՄԻԹԵ՞ ԴՈՒ ՔԵԶ ՉԵՍ ՀԱՄԱՐՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ԱԿՈՒՄԲՑԻ
Դե ուրեմն
շտապի՛ր
Հնեկ ես, թե նորեկ, երբևէ եղել հանդիպումներին, թե չես եղել, շատ գրառումներ ունես ակումբում, թե քիչ, կատարել ես խախտումներ, թե ոչ, վիճել ես մեկի հետ, թե միայն ջերմ զրուցել, այդ ամենը կապ չունի, որովհետև այսօր, բոլորս միասին, ինչպես մի համերաշխ ու գեղեցիկ ընտանիք, որպես լավ ընկերներ, հավաքվելու ու միասին ուրախանալու ենք:
ՉՄՈՌԱՆԱ՛Ս
Մարտի 17-ին՝ երեքշաբթի օրը, երեկոյան ժամը 18:00 հավաքվում ենք ակումբատնակում: Եթե հանկարծ ու տեղը չգիտես, կապվիր անհատական կապի միջոցներով:
ԿՀԱՆԴԻՊԵՆՔ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող, Վահեն էսօր ա եկել, մեկդ կապնվեք իրա հետ, ասեք հանդիպման մասին, կարծում եմ' կգա;-)
գալ չեմ կարողանա, բայց հոգով, սրտով ձեզ հետ եմ![]()
Գալու ենք: Կարճ ենք մնալու, բայց գալու ենք
էսպես չի մնա
Սամվել (17.03.2009)
Ջոն էսօր Վահեի ծնունդն է ու 1ին եկած օրը, քեզ թվում է ինքը հանդիպման կգա![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Հաստատ չգիտեմ, բայց կարողա ես էլ գամ:
+ երկու![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
կայֆ էր![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ