Ուղղակի հիշեցնեմ, համեստորեն, որ

ԱՅՍՕ՛Ր


չէ, դե իրականում այսօր չի, վաղն ա, բայց դե


ԱՅՍՕ՛Ր


Երեկոյան ժամը 18:00-ին,

Հավաքվում ենք Կոմիտաս Պողոտայում, Սպորտ Դպրոցի կանգառում (այժմ հայտնի նաև Երիցյանների խաչմերուկ անվանմամբ), այնտեղ, որտեղ ծաղիկներ են վաճառում, որպեսզի այնտեղից գնանք ակումբատնակ:


Ինչու՞


Դե... պիտի նշենք նվաստիս 25-րդ տարեդարձը, ի՞նչ անենք, թե այն իրականում հաջորդ օրն է


Այնպես որ, եթե թեկուզ մի փոքր ցանկություն ունես մասնակցելու իմ ծննդյան արարողությանը, ապա մոռացիր բոլոր գործերդ, նախատոնական պատրաստությունները, ուրիշ հոգսերը ու նշված ժամին եղիր նշված տեղում:

Լսի՛, էս ի՜նչ անհամեստ հայտարարություն ստացվեց


Լավ, ոչինչ, մենք քեզ կսպասենք մինչև 18:30-ը, իսկ եթե ավելի ուշ գաս, ապա զանգիր ինձ, կամ եկածներից ուրիշ մեկին... դե իսկ եթե տեղն արդեն իսկ գիտես, միանգամից արի


Կհանդիպե՞նք
[/QUOTE]