User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: Համո Սահյան

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համո Սահյան

    Arm_Lionne-ի առաջարկով, ինչպես նաև հենց իմ ցանկությամբ որոշեցի բացել այս թեման Սահյանի արվեստը սիրողների ու գնահատողների համար։

    ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

    Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
    Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
    Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
    Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

    Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
    Մանուկներն էլի կխաղան բակում,
    Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
    Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

    Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
    Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
    Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
    Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    sharick (29.10.2011), Yevuk (10.03.2010), Արէա (09.07.2010), Արևածագ (13.12.2010), Դատարկություն (13.05.2010)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ

    Առաջին սերս ձնծաղիկի պես
    Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
    Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
    Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

    Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
    Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
    Առավ համբույը ոսկեղեն շողի
    Եվ ամոթանքից գլուխը կախեց։

    Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
    Ծանոթ էր արդեն արևի ուժին,
    Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
    Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (10.03.2010), Արևածագ (13.12.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Հոյակապ միտք է։ Ես էլ եմ վերջերս սկսել Սահյանի ստեղծագործությունները սիրել։
    Մեկն էլ ես դնեմ։ Այս մեկի հետ լավ հուշեր ունեմ մի աղջկա հետ կապված։

    ԿԱՆՉ

    Անց կացավ օրըս, արևավորըս,
    Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս,
    Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,
    Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու:

    Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,
    խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,
    Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս -
    Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու:

    Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս,
    Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս,
    Փախել է քունըս, կանչում է տունըս,
    Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (30.10.2013), Yevuk (10.03.2010), Արէա (09.07.2010), Արևածագ (13.12.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Թելիկ-մելիկ առու,
    Ուլունք-ուլունք մասուր...
    Այցելության գալու
    Անրջանքներ լազուր:

    Թելիկ-մելիկ առու,
    Ուլունք-ուլունք մասուր...
    Տանջող տենչանք լալու,
    Եվ սիրելու սարսուռ:

    Թելիկ-մելիկ առու,
    Ուլունք-ուլունք մասուր...
    Մամուռի տակ՝ մի բուռ
    Պատմության մասունք:

    Թելիկ-մելիկ առու,
    Ուլունք-ուլունք մասուր...
    Լսեք հեռվից-հեռու
    Տեսեք ի՞նչ եմ ասում: -

    Չգա՞մ ձեզ պահ տալու
    Ինչ որ ունեմ մաքուր,
    Թելիկ-մելիկ առու,
    Ուլունք-ուլունք մասուր..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (09.07.2010)

  9. #5
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Շնորհակալություն Uluana ջան: Իմ գործը ավելի հեշտ է, ինչ ունեմ վաղուց արդեն տեղադրել եմ մեկ այլ ֆորումում, մնում է ընդամենը copy past անել

    Կա մի օրենք, որի վրա
    Դեռ շատ պիտի խորհենք...
    Ո՞վ է դրել հիմքը դրա,
    Ո՞վ է դարձրել օրենք:
    ՈՒղեկցում է ահը մահվան
    Մեզ ծննդյան պահից,
    Եվ մեզ ավաղ, մահն է միայն
    Փրկում մահվան ահից:
    Ախ, սերունդներ աշխարհ չեկած,
    Որ կանգնած եք հերթի,
    Գտեք մեկին, որ մի հնարքով
    Այդ օրենքը հերքի:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (10.03.2010)

  11. #6
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Վազգեն ԿԱՆՉ-ի երգն էլ կարծեմ կա չէ՞

    Մի բարակ-բարակ թախիծ,
    Որ բարակ մի ծուխ է կարծես,
    Փռվել է տան կտուրին,
    Կտուրից իջել պարտեզ

    ՈՒ եկել, եկել, եկել,
    Բացել է դուռն ու մտել ներս...
    Եվ գիտե՞ք ինչ է ասում.
    _Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս...
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (30.10.2013), Yevuk (10.03.2010), Արևածագ (13.12.2010)

  13. #7
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    ես սիրում եմ ԱՏՈւՄ ԵՄ բանաստեղծությունը որն այստեղ չկա

  14. #8
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Մեջբերում otar-ի խոսքերից
    ես սիրում եմ ԱՏՈւՄ ԵՄ բանաստեղծությունը որն այստեղ չկա
    Որ գրես կլինի ...մենքէլ կկարդանք
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  15. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Հրաշալի թեմա, իմ սիրելի բանաստեղծներից մեկին նվիրված
    Նրա նման բնության զգացողություն ու բնության նկարագրություններ ուրիշների մոտ չեմ տեսել:
    Ահա իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկը, որն արդեն հավաքած ունեի.

    ԱՆՁՐԵՎ

    - 1 -

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:

    Քամին քարայրն է մտել,
    Փշաքաղվել է, -
    Քարայրի հոնքը ծռվել,
    Աչքը շաղվել է:

    Շանթը զարկել է ամպին...
    Ա՜խ, վիրավոր է,
    Արյունաքամ կլինի
    Ամպը ուր-որ է:

    - 2 -

    Ի՞նչ կատարվեց... Երկնքում
    Քանդուքարափ է:
    Ամպերը փուլ են գալիս,
    Տեղատարափ է:

    Կապույտ մրրիկ է պայթել,
    Կապույտ մշուշ է...
    Ուռին ուզում է փախչել,
    Բայց արդեն ուշ է:

    Ուռին ճչում է կարծես.
    -Հասե՜ք. աղետ է:-
    Առուն ուշքի է եկել
    Եվ արդեն գետ է:

    Որոտում է ձորն ի վար,
    Հոսում է ինքը,
    Ինքը-Նորին Մեծություն,
    Փլված երկինքը:

    Ծառս է լինում և խառնում
    Ամպն ու ալիքը
    Եվ ծովերին է տանում
    Այս արհավիրքը:

    - 3 -

    Հոգնած ամպի մի պատառ
    Քարափի հոնքին՝
    Ծիածանի թևի տակ
    Ավանդեց հոգին:

    Հավքը բախվեց ուռենուն...
    Ոստերից նրա,
    Մոլորակներ թափվեցին
    Քարերի վրա:

    Ելավ քամին քարայրից,
    Է՜խ, դու գիժ քուռակ,
    Թավալ տվեց խոտերում
    Ու մտավ պուրակ.

    Ինչե՜ր արավ պուրակում,
    Պարզ է ինչ կանի,-
    Թրջված ու թավ մի պուրակ,
    Մի քուռակ քամի...

    Քացով տվեց ծառերին
    Եվ շյուղահարեց,
    Հրճվեց, թրջվեց, փռշտաց
    Ու նորից պարեց:

    Հանկարծ խրտնեց՝ պուրակում
    Մոլորված ամպից,
    Քառատրոփ սլացավ,
    Ընկավ քարափից...

    Վերը երկինք է վճիտ,
    Ներքևը ձոր է,
    Ամեն ինչ թարմ է այնպես,
    Ամեն ինչ նոր է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.06.2006, 00:54:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (21.04.2010), Alex-Grig (14.04.2014), Lílium (18.07.2013), Maxpayne (14.07.2011), Vardik! (16.03.2014), Yevuk (10.03.2010), Արևածագ (13.12.2010), Ձայնալար (04.09.2010), Նաիրուհի (24.11.2010)

  17. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Սա էլ իմ մեկ այլ շատ հավանած բանաստեղծի (Վահագն Դավթյանի) բանաստեղծությունը՝ նվիրված Համո Սահյանին.

    ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

    Համո Սահյանին

    Աշնանային մի օր, այցելեցի քեզ հետ
    Լեռների մեջ կորած ծննդավայրը քո:

    Մի փրփրած, ճերմակ, սանձակոտոր մի գետ
    Մեզ ուղեկից եղավ ու բամբ սրտմտանքով
    Առասպելներ պատմեց ամբողջ ճանապարհին:
    Նա ալևոր բաշը զարկեց ժայռին, քարին,
    Այդ ժայռերից, քեզ պես, ծիածաններ հանեց,
    Քեզ պես անցած բոլոր ճամփաներին ցանեց,
    Ցանեց թեթև, շռայլ, անանձնական...

    Նայում էի անվերջ, չգիտեի սակայն,
    Քարափնե՞ր են արդյոք, թե՞ ավերված բերդեր,
    Որ Սյունիքի ըմբոստ որդիք էին կերտել
    Ընդդեմ չարի, մահու և ոսոխի:

    Լանջերն ի վեր բոցն էր աշնանային հողի,
    Ու երկինքն այդ բոցի կապույտ լեզուն:

    Այդ երկնքում ցոլաց բարդու կատարը սուր,
    Ու երևաց հետո քարե խոնարհ մի գյուղ:

    Գյուղի շուրթին ծուխ կար, թեթև ու նուրբ մի ծուխ,
    Որ բարձրանում էր վեր ու կապույտով ներկում Կապույտները վերին:

    ...Ես նայեցի հանկարծ քո աչքերին:
    Խոնավ էին նրանք, որդիաբար խոնարհ,
    Խոնարհ էին այնպես, այնպես էին խոնավ,
    Որ այդպիսի աչքեր չէի տեսել բնավ:

    Մեր մեքենան հետո սահեց գյուղամիջով,
    Վանքի մոտով անցանք, որ իր բերված խաչով
    Համրացել էր վաղուց ու մոռացել վաղուց
    Իր աղոթքը, խունկը, տոնը վարդավառի:

    Աշնանային հարուստ իր ավարի
    Հրակարմիր ոսկին ալիքներին խառնած,
    Լորագետն էր փախչում գյուղամիջով:

    Մանուկները գյուղի՝ զանգակաձայն ճիչով
    Մեզ ուղեկից եղան, մինչ ամպի հետ փոշու
    Մենք կանգ առանք մի հին տնակի դեմ:

    Քարե անտաշ մի տուն, քարե մաշված մի սեմ
    Ու թիռ-թրթռացող մի նաիրյան բարդի...
    Ոչ ծաղիկներ բուրող ու ոչ թփեր վարդի,
    Ինչպես գրել էիր դու երգերի մեջ քո...

    Տունը հենվել ծառին իր կորացած մեջքով,
    Մրմնջում էր ասես նաիրյան երգ մի հին...

    Տան դռնակը բացեց ինքը՝ Սահակ դային
    Եվ կանգ առավ մի պահ սեմի վրա... Եվ ի՞նչ,
    Ուրախության կա՞յծ էր, թե՞ արտասուք էր ջինջ,
    Որ մի վայրկյան միայն աչքերի մեջ շողաց,

    Հետո հանգավ իսկույն, այնտեղ թաքուն թողած
    Մի այրական գորով. -Եկա՞ր, որդի...
    Ծառից կապված հորթը որոճալը թողեց,
    Ու թախիծ կար ասես աչքերի մեջ հորթի...

    Հետո՞... Հետո բակում մայեց մորթվող մի գառ,
    Իրիկնային մուժում շողաց կրակ մի թեժ,
    Բաժակներում շողաց հոնի վճիտ օղին:

    Ես լուռ նայում էի իրիկնային գյուղին
    Ու լեռներին դեմի, որ կատարներն իրենց
    Ձորերն վեր ելնող մուժով էին փակում:

    Քո հայացքը դանդաղ թափառում էր բակում
    Եվ որոնում ասես կորած մի բան... Բայց ի՞նչ...

    Թփերի տակ կորած մանկութ ծիծա՞ղ մի ջինջ,
    Հուշի ոսկե փշու՞ր, թե՞ ստվերն այն ձեռքի,
    Որ իլիկ է մանել մի օր այս հին բակում,
    Սակայն ու՞ր է հիմա... Հարցում արա հողին...

    Բաժակներում ցոլում հոնի վճիտ օղին
    Ու սակայն չէր ցրում մեր լռությունն, ավաղ...

    Բակի բարդիները խշշում էին խաղաղ
    Եվ աստղերի տխուր աչքերի մեջ նայում:

    Մորմոքում էր մթնում մի լալագին մայուն,
    Երևի գառ մի խեղճ իր մորը չի գտել...

    Ու ձգվում է, ձգվում հուշի բարակ մի թել,
    Մի կածան է ձգվում ու տանում է ինձ... Ու՞ր...

    Ախ, այնտեղ էլ, այնտեղ մի գետակ կար մաքուր,
    Ու բարդիներ կային... Ես հազիվ եմ հիշում...

    Ու ես գիտեմ հիմա, որ գետակն այդ խշշում
    Եվ գնում էր, թափվում Եփրատի մեջ վարար:

    Ու՞ր ես, ու՞ր ես, կորած ծննդավայր,
    Քարե անտաշ իմ տուն, հեռվում ի՞նչ ես անում...
    Տեսնես, մեր հին բակում կապույտ եղրևանու
    Թուփը բուրու՞մ է դեռ, թե կտրել են վաղուց:

    Մեր թթենին արդյոք հովերի հետ խաղու՞մ
    Ու խշշու՞մ է արդյոք, թե չորացել ցավից
    Եվ չի մաղում հողին իր պտուղը բարի...

    Ի՞նչ իմանաս... Չկա իմանալու հնար...

    Ինչու՞ այնպես եղավ, որ աշխարհում
    Ես կարող եմ հիմա ամենայն տեղ գնալ,
    Լոկ չեմ կարող գնալ հայրենի տուն:

    Բարդին օրորում է իր կատարը տրտում
    Եվ չի պատասխանում, ախ, ի՞նչ պատասխանի:

    Լինե՜ր, այնպես լիներ, որ չլիներ սահման,
    Եվ չլիներ սյունը այն սահմանի,
    Ու ելնեինք մի օր, նախ մտնեինք Անի,
    Ծունկի գայինք քարե մասունքների առաջ,
    Համբուրեինք Անին, Անին՝ քարե հառաչ,
    Անին՝ քարե մորմոք, Անին՝ թախիծ քարե,
    Ու լռեինք, ինչպես ինքն է լռում դարեր...

    Սլանայինք հետո Կարսի ճանապարհով,
    Ու նա՝ հազարամյա՝ ելներ դեմից,
    Այնտեղ մի տուն կա հին՝ "շինված անտաշ քարով",
    Որոնեինք տունն այդ, համրանայինք սեմին:
    Ու փնտրեինք նրա որմերի մեջ քարե
    Պատանությունն այն խենթ բանաստեղծի,
    Որ ներբողեց մի օր Արփենիկ ու արև
    Ու մորմոքը երգեց մեր նաիրյան թախծի:

    Լինե՜ր, այնպես լիներ, որ հետո խենթ մի գետ՝
    Մեր երակը, մայրը, Արածանին,
    Մեզ ուղեկից լիներ. զրույց բանար մեզ հետ,
    Եվ ունկնդիր նրա ահեղ ձայնին,
    Սլանայինք Մշո դաշտի միջով մուժոտ,
    Ու նա զարթներ կրկին իր վաղեմի հուշով:

    Սափորները առած հարսներ գային ջրի,
    Հոտաղները երգեր ոլորեին,
    Հսկայական խոփերն արեգակի հրից
    Օդում շառավիղներ օրորեին:
    Հով ու զովեր գային կապույտ Ծովասարից,
    Ու աղբյուրի մոտ պաղ՝ մենք նստեինք հացի,
    Ջուրը անուշ երգեր, գազպան կաթեր ծառից,
    Բարի՜ լիներ լույսը լուսաբացի...

    Արածանին բաշն իր նորից զարկեց քարին,
    Առասպելներ պատմեր ամբողջ ճանապարհին,
    Թլոր Դավթից պատմեր, նավասարդյան տոնից,
    Հուզումի մեջ իր խենթ ելներ քարե հունից
    Ու մեզ տաներ, տաներ իր կիրճերով լազուր...

    Դեմից ցոլար հանկարծ բարդու կատարը սուր,
    Ու ելնեիր իմ դեմ, Ծննդավայր...
    Բացվեր դուռը մեր տան ու դռան մեջ՝ շվար
    Իմ Երմոնյա տատը կանգներ հանկարծ,
    Աչքերի մեջ ցոլար արցունքի ջինջ մի կայծ,
    Ու շշնջար նա մեղմ. -Եկա՞ր, որդի...

    Մեր թթենին խշշար, եղրևանին բուրեր
    Ու լույս լիներ բարի առավոտի...

    ...Ես խմում եմ օղիս, աստղերիս եմ նայում,
    Ախ, ինձ ու՞ր ես տարել, երազանքի իմ թել...

    Դեռ լսվում է մթնում մի լալգին մայուն՝
    Երևի գառն այն խեղճ դեռ մորը չի գտել...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (18.07.2013), Yevuk (10.03.2010)

  19. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Հրաշալի թեմա, իմ սիրելի բանաստեղծներից մեկին նվիրված
    Նրա նման բնության զգացողություն ու բնության նկարագրություններ ուրիշների մոտ չեմ տեսել:
    Ահա իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկը, որն արդեն հավաքած ունեի.

    ԱՆՁՐԵՎ
    Ես էլ եմ այս բանաստեղծությունը շատ սիրում։ Սիրելը ո՞րն է, գժվում եմ։ Կարծում եմ՝ ավելի լավ հնարավոր չէր նկարագրել եղանակն անձրևից առաջ, անձրևի ժամանակ և անձրևից հետո։

    Ճիշտն ասած՝ երեկ ես ուզում էի այդ բանաստեղծությունն էլ դնել, բայց պարզվեց, որ կոմպիս մեջ էդ մեկը, չգիտես ինչու, կիսատ էր հավաքած, ես էլ մտածեցի՝ հետո կհավաքեմ, կդնեմ, բայց միաժամանակ գիտեի, որ մինչև վաղը դու դրած ես լինելու։

    Հիշու՞մ ես, Vision-ում, որ հայկական պոեզիային նվիրված թեմա էի բացել, ես ու դու մեջը Սահյանի բանաստեղծություններից էինք դրել, բայց բացի մեզնից, համարյա ուրիշ ոչ ոք էդ թեմայով առանձնապես չէր հետաքրքրվում... Ուրախ եմ, որ այստեղ ուրիշ է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.06.2006, 10:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (09.07.2010), Նաիրուհի (24.11.2010)

  21. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    ***
    Ամեն առավոտ հուշերս նորից
    Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
    Ուր իմ մանկության ոտնատեղերից
    Անձրևաջուր է խմում եղջերուն։

    Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
    Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
    Ուր մարդն ամպերին վերից է նայում,
    Վերից է նայում արծվի ճախրանքին։

    Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
    Որոտանի մոր, բարդու շվաքում,
    Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
    Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։

    Այն նվիրական տնակն են տանում,
    Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
    Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
    Եվ անեզրական հայրենիք դարձավ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (10.03.2010), Արևածագ (13.12.2010)

  23. #13
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Վազգեն ԿԱՆՉ-ի երգն էլ կարծեմ կա չէ՞
    Ճիշտն ասած, տեղյակ չեմ։ Կարող է։

    Այս մեկն էլ իմ սիրված բանաստեղծություներից է։ Ափսոս, որ մի քիչ տխրացնում է ինձ։
    Ի դեպ, վերջերս այս բանաստեղծության բառերով երգ եմ լսել Աննա Խաչատրյանի կատարմամբ։ Շատ լավն էր։

    Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
    Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:


    Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
    Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
    Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
    Սեփական հոգին խորովել չկա,
    Ախր ուրիշ տեղ
    Սեփական բախտից խռովել չկա:


    Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
    Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:


    Ախր ուրիշ տեղ
    Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
    Այսքան վաստակած հոգնություն չկա,
    Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
    Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
    Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
    Եկած` ուսերով Արագած սարի
    Ուսերին հենված Սասնա տուն չկա:
    Ախր ուրիշ տեղ
    Ամեն մի քարից, առվից, ակոսից
    Իմ աչքերով իմ աչքերին նայող
    Մանկություն չկա…


    Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
    Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
    Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (10.03.2010)

  25. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    ԹԵԹԵՎ ԼԻՆԻ

    «Թող հողը թեթև լինի քեզ վրա...»
    Եվ հետո ծանր մի քար են դնում
    Այդ հողի վրա։
    Եվ հետո ծանր մի դար է նստում
    Այդ քարի վրա։
    Եվ հետո հողի մի սար է նստում
    Այդ դարի վրա...
    Թող հողը թեթև լինի քեզ վրա»։

    Բա... և այդքանից հետո դեռ ուզում են, որ թեթև լինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (10.03.2010), Արէա (09.07.2010), Արևածագ (13.12.2010)

  27. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ

    Պարիսպներով շրջապատված
    Բերդի պես էր ձեր տունը հին.
    Գյուղի մեջ, բայց գյուղից զատված
    Մի դղյակ էր հեքիաթային։

    Ես մեր բակից ամեն անգամ
    Նայում էի ձեր դղյակին...
    Եվ նախանձում էի անգամ
    Կտրին իջած կաչաղակին։

    Տենչում էի հավքի թևով
    Հասնել մի օր երկրորդ հարկին,
    Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ
    Արժանանամ ես այդ փառքին։

    Նայում էիր հաճախ ինչպես
    Տասնհինգօրյա լուսինն ամպից
    Եվ չքանում վայրկենապես
    Երկրորդ հարկի պատշգամբից։

    Մերթ հրճվում էր, մերթ վշտանում,
    Կրակված էր իմ սիրտն անբիծ,
    Ու նայելով չէր կշտանում
    Երկրորդ հարկի պատշգամբից։

    Անցնում էի ես ձեր դռնով,
    Մնում էի գիշերն անքուն,
    Եվ մի օր էլ դափ ու զուռնով
    Ձիավորներ եկան ձեր տուն...

    Նոր առավոտ բացվեց գյուղին,
    Ժպտաց գյուղին արևն անշեջ,
    Մնացել է ձեր տունը հին
    Նոր շենքերի ստվերի մեջ։

    Բոլորեցին ու կյանք դարձան
    Որքան կային երազ ու տենչ,
    Մխրճվել է կտուրն իմ տան
    Երևանի երկնքի մեջ։

    Փաթաթեցի իմ մատներին
    Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,
    Առա անգամ Կարպատների
    Գագաթները ոտքերիս տակ։

    Աստղերի հետ վեճի մտած
    Բարձունքները ելա փառքի...
    Բայց ինձ համար անհաս մնաց
    Պատշգամբն այն երկրորդ հարկի։

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (18.07.2013), Yevuk (10.03.2010), Արէա (09.07.2010), Արևածագ (13.12.2010)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 174
    Վերջինը: 27.05.2011, 07:51
  2. «…Հայաստանին վտանգ է սպառնում…»,– ասաց Համո Մոսկոֆյանը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.04.2009, 13:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •