User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: Համո Սահյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

    Երեխեք նաեցի ոնցվոր էս մեկը չեիք գրել:

    ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

    Ես չգիտեի, թե ինչ է սերը,
    Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում
    Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
    Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում։

    Ես չգիտեի, թե ինչ է սերը,
    Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
    Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
    Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում...

    Ես չգիտեի, թե ինչ է սերը,
    Բայց ուզում էի գտնել մի հնար,
    Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը
    Ամբողջ օրը մեր կտուրին մնար։

    Ես չգիտեի, թե ինչ է սերը,
    Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,
    Շփոթվում էին սրտիս զարկերը,
    Եվ պոկվում էի օջախի սալից։

    Բայց երբ գնացի ես հեռուները,
    Ես չմոռացա նոր սիրո բոցում,
    Տատիդ փեշերը, դեզի ստվերը,
    Այն գիժ հորթերը բանջարանոցում։

    Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը...
    Եվ նոր հասկացա առանց թախծելու,
    Որ այդ է եղել առաջին սերը
    Ու երբեք-երբեք չի մոռացվելու։


    Մեկել սա

    ԱՆՏԱՌՈՒՄ

    Անտառում ամպի ծվեններ կային,
    Կապույտ մշուշներ կային անտառում.
    Օրոր էր ասում աշունն անտառին.
    Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

    Շշուկներ կային անտառում այնքա՜ն
    Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային....
    Իրար փաթաթված ստվեր ու կածան,
    Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

    Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
    Մրսում էր կարծես վայրի նշենին,
    Հանգստանում էր հողմը բացատում՝
    Ականջն ամպրոպի ազդանշանին։

    Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
    Թռչում էր իր մոր բառաչի վրա,
    Եվ որսկանը թաց խոտերի միջին
    Կորած հետքերն էր որոնում նրա։

    Փայտահատը հին երգն էր կրկնում
    Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
    Թեղին անտարբեր ականջ էր դնում
    Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

    Անտառապահի տնակի առաջ
    Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
    Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
    Սոճու հետ սիրով զրույց էր անում...

    Անտառում խորին խորհուրդներ կային
    Եվ արձագանքներ կային անտառում,
    Օրոր էր ասում աշունն անտառին,
    Սակայն անտառի քունը չէր տանում։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (17.04.2011), Yevuk (10.03.2010), Արևածագ (13.12.2010), Նաիրուհի (16.11.2010), Ուրվական (30.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 174
    Վերջինը: 27.05.2011, 07:51
  2. «…Հայաստանին վտանգ է սպառնում…»,– ասաց Համո Մոսկոֆյանը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.04.2009, 13:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •