Լրիվ մտնում եմ ձեր վիճակի մեջ Ես երբ առաջինբ անգամ մտա այս թեման, միանգամից ուզեցի «Անձրև» բանաստեղծությունը տեղադրել մեծամտաբար կարծելով, որ այդ բանաստեղծությունը ես եմ հայտնաբերել ու որ շատ քչերը գիտեն դրա մասին: Հետո որոշեցի այնուամենայնիվ փնտրել գրառումների մեջ և պարզվեց, որ Չուկը այն տեղադրել է, իսկ Ուլուանան չի հասցրել դա անել , ավելին՝ պարզվեց, որ դա նրանց սիրված բանաստեղծություններից է: Իսկապես հրաշալի է: Ես կարծում էի թե Սահյանը չի գնահատվում մեզանում ըստ առժանվույն, քանի, որ դպրոցական ծրագրում, իմ կարծիքով, տեղ են գտել ոչ լավագույն գործերը (օրինակ «իմ պապը») և դա բերում է ի սկզբանե սխալ պատկերացման:
Շինարար (31.01.2014)
ՄԻՋՈՑՆԵՐՍ...
Միջոցներս... չէ,
Այս անտեր փողից
Բան չեմ հասկանում։
Երբ չեմ ունենում,
Քունս չի տանում.
— Փող, բարի գալուստ։
Երբ ունենում եմ,
Քունս չի տանում.
— Փող, գնաս բարով։
Հոգիս դուրս եկավ
Լավ քնողներին
Երանի տալով:
ՀՈԳՍԵՐՍ...
Հոգսերս... նրանք
Պնդաճակատ են
Ու երես առած,
Խոսք ու խրատիս
Գլուխ չեն դնում,
Արթնանում են միշտ
Ինձանից աոաջ,
Ու միշտ ինձանից
Հետո են քնում:
Մնում է միայն
Մի մխիթարանք.
Այն, որ չեմ կարող
Ինչ անեն-չանեն,
Չհավատալ, թե
Աճյունս նրանք
Ինչպիսի շուքով
Շիրիմ կտանեն:
իսկ կյանքը շարունակվում է...
շատ շնորհակալեմ որ այս բանաստեղծությունը տեղադրելեք ֆորումում երկար ժամանակ մանէի գալիս կարողեք արթյոք ասել բանաստեղծի որ հավաքածոյի մէջ է հրատարակված այս բանաստեղծությունը....
Ավելացվել է 9 րոպե անց
մորացա ասեմ որ բանաստեղծությունը նկատի ունեմ........
ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:
Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:
Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.03.2008, 23:59: Պատճառ: Գրառման ավելացում
Agni (21.04.2010)
Ժողովուրդ, հիանալի է որ այսպիսի թեմա է բացված. Արտակարգ բանաստեղծություններ են:
Ուզում եմ իմանալ՝ որտեղի՞ց կարելի է ճարել Համո Սահյանի բոլոր բանաստեղծությունների հնարավորինս ամբողջական ժողովածուն:
Հատկապես շատ եմ ուզում գտնել « Հասկացեք էլի, մարդ եմ » բանաստեղծությունը:
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...
Վահան Տերյան
Շատ ուրախ եմ որ Համո Սահյան բաժին կա ֆորումում ։ Անկեղծ ասած ես Համո Սահյան գրեթե չէի կարդացել , բայց հենց ֆորումակիցներց մեկի խորհրդով սկսեցի մանրամասն ուսումնասիրել ։
ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ...
Ես չեմ կարող չհավատալ
Կռունկների վերադարձին,
Երբ արթնացող առվակն արդեն
«Բարի գալուստ»,
«Բարի լայս» է ասում դաղձին,
Երբ պատրաստ է հողը՝ լալու
Մայրանալու
Խուտուտ բերող մի սարսուոից,
Եվ քունն առած ծծկեր մի ծիլ
Նայում է իր թավշյա խոնավ
Խանձարարուրից...
Ես չեմ կարող չհավատալ
Այն զինվորի սուրբ երդումին,
Որ երդումը հազիվ կերած,
Կուրծքը դրել խրամատի
Խոնավ թմբին,
Ծիծաղում է մահի վրա։
Ես չեմ կարող չհավատալ
Արյան գույնին իմ երակի...
Ես չեմ կարող չհավատալ
Այն գրերին,
Որ խոսում են երկինքն ի վեր
Սուրբ քարերից ավերակի,
Մեր պատմությունն արթնացնում,
Մարդ են դարձնում մեզ եռակի։
Ես չեմ կարող չհավատալ
Մեր հինավուրց հայրենների
Թափառական համ ու հոտին,
Որ դարերի մշուշներից
Ոլորվել են ու խառնվել մեր երազին,
Մեղ դպրությանն ու կարոտին։
Ես չեմ կարող չհավատալ
Այն ավանդին,
Որ ամեն օր նորանալով,
Ծաղկում է մեր շուրթի վրա,
Մեր սրտի մեջ։
Եվ վերջապես ես չեմ կարող
Չհավատալ իմ հավատին,
Որ մարդկության հավատն է մեծ:
ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՆԵՐՇՆՉՎԵԼ
Ես չեմ կարող չներշնչվել,
Ամեն բացվող առավոտով,
Առավոտի բարի հույսով,
«Բարի լույս»–ով բարեկամի:
Ես չեմ կարող չներշնչվել
Երկինքների բաց ոլորտով,
Եվ աստղերի յոթը պորտով,
Եվ ամպերով յոթգլխանի։
Ես չեմ կարող չներշնչվել
Քաղաքների եռազեռով
Եվ լեռների լանջերն ի վեր
Ավանդապահ անտառների
Կանաչ-կարմիր, լուրթ ու դեղին
Երազներով։
Ես չեմ կարող չներշնչվել
Այն քարափով,
Որ իմ ամեն մի հուշի մեջ
Ծիածան է թողել մի բուռ
Իր ամեն մի դիմախաղից։
Ես չեմ կարող չներշնչվել
Մինչև անգամ մասրի թփով,
Որ իր ամեն փշի վրա
Մի թել ունի
Պատանության իմ մախաղից։
Ես չեմ կարող չներշնչվել
Եվ այն կապույտ սարահարթով,
Որ ամեն բուո հողի վրա
Ոտնահետքերն ունի պապիս,
Ես չեմ կարող չներշնչվել
Այն հավիտով,
Որ ինձ ափով ջուր է տվել
Եվ ջուր խմել ինքն իր ափից։
Ես չեմ կարող չներշնչվել
Այն ամոթով,
Որ շիկնելով աղջիկների
Այտերն ի վեր,
Մայր է մտնում կոպերի տակ:
Ես չեմ կարող չներշնչվել
Ձյունից պոկված ջրվեժների
Ծնկի ծալով
Եվ իմ ազնիվ տոհմածառով,
Եվ վերջապես
Ես չեմ կարող չներշնչվել
Իր այս արդար ճանապարհով
Աշխարհների առաջն ընկած
Իմ աշխարհով։
Yevuk (10.03.2010)
Եթե խնդրեմ «Քարափը» և «Մասրենի» բանաստեղծությունները կմեջբերե՞ք։
Չգիտեմ՝ խոսքն այս բանաստեղծության մասին է, թե ուրիշ, բայց սա մասրենու մասին է, հետևաբար դնում եմ.
ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ
Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի...
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր...
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բնություն
ես ծունկի եմ գալիս,
Խոնարհվում եմ ահա,
Ասա, ինչ որ կուզես...
օգնիր տառապյալիս,
Ողորմություն արա,
Եթե աստված ունես:
Օգնիր ինձ` իմանամ,
Ինձ քեզանից զատեմ
ու խառնվեմ քեզ հետ:
Օգնիր, որ դիմանամ,
Չբարձրանամ քո դեմ
Եվ չդառնամ աղետ:
Օգնիր, որ արգելեմ
արհավիրքները նոր:
Օգնիր, որ ես ջանամ...
Օգնիր` իրար բերեմ
Բեվեռներս բոլոր,
Օգնիր` ամբողջանամ
...
Իրականում Համո Սահյանը 20-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծներից է: Նրա ամեն մի բանաստեղծությունը իր մեջ պարունակում է ամեն ինչ, թախիծ, սեր, տառապանք, կարոտ:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Հայ գրողներից ու ընդհանրապես բոլոր գրողներից ամենաշատը ինձ հոգեհարազատ
են Սահյանն ու Թումանյանը: Շատ եմ սիրում հատկապես "Ոչինչ չի փոխվի" բանաստեղծությունը: Ուզում էի գրել, տեսա, որ արդեն կա: Բայց էս մեկը ոնց որ չկար, շատ լավն ա
Ես ձեզ եմ թողնում բարիքն ու բարին,
Ես ձեզ եմ թողնում բոլոր փառքերը,
Ինձ համար փառք է նստել այս քարին,
Աշնան մեջ փնտրել գարնան պատկերը:
Ես բանաստեղծ եմ, իմն են հավիտյան
Առվակում բեկված այս Կաթն-Ծիրը,
Սարից սար տանող այս բարակ ճամփան,
Այս փոքր տունն ու այս մեծ երկիրը:
Ես եմ ամենից հարուստն աշխարհի,
Այս գիշերն իմն են ծովն ու եթերը,
Ես եմ այս գիշեր այս պարզ գիշերի,
Այս լուսնի եւ այս աստղերի տերը:
Է՛հ, թողեք խաղաղ նստեմ այս քարին
Եվ մտքով մարեմ աճող պարտքերս...
Ես ձեզ եմ թողնում բարիքն ու բարին
Եվ բոլոր, բոլոր փքուն փառքերը:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Դու իմ կյանքն էիր,կյանքիս գինն էիր,
Լավագույնն էիր ամենքի մեջ:
Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ երգի մեջ:
Առաջինն էիր ,ու վերջինն էիր
Իմ անքուն, անքեն տարերքի մեջ:
Դու իմ ձեռքի մեջ ուրիշինն էիր
Իմն էիր միայն իմ վերքի մեջ:
***************************************************
Ես քեզ ինչպե՞ս հասկանամ,
Դու այնպես բարդ ես,
Մերթ բռնակալ, մերթ հլու
Մի թիապարտ ես:
Դու ինձ ներել չես կարող
Մեղքերիդ համար,
Այդպես էլ է պատահում ,
Ի՞նչ արած, մարդ ես:
Зимой и летом одним цветом
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ