User Tag List

Էջ 1 21-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 310 հատից

Թեմա: Զվարճալի ստուգաբանություն

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Զվարճալի ստուգաբանություն

    Այս թեմայում գրում ենք հայերեն կամ հայերենում գործածվող օտար բառեր, այսինքն՝ միջազգային բառեր, միացնում ենք մեր երևակայությունը և փորձում «ստուգաբանել» դրանք՝ աշխատելով հիմնվել միայն հայերենի վրա։ Պիտի որ զվարճալի ստացվի։ Վանականի ականջն էլ կանչի։

    Ես սկսեմ.

    կարուսել – կազմված է «Կարեն» անձնանվան հիմքից՝ «կար», և «ուսել» բայից։ Ահա առաջին կարուսելի առաջացման պատմությունը. մի անգամ մի տղամարդ իր փոքրիկ որդուն՝ Կարենին, խաղացնելու նպատակով ուսերին է դրել, այսինքն՝ ուսել է, և սկսել է այդպես պտտվել։ Այստեղից էլ առաջացել է կարուսել բառը՝ Կարենին ուսել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.08.2009, 03:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Նյութի պակասության դեպքում խորհուրդ կտամ օգտվել այս թեմայից
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    կարուսել – կազմված է «Կարեն» անձնանվան հիմքից՝ «կար», և «ուսել» բայից։ Ահա առաջին կարուսելի առաջացման պատմությունը. մի անգամ մի տղամարդ իր փոքրիկ որդուն՝ Կարենին, խաղացնելու նպատակով ուսերին է դրել, այսինքն՝ ուսել է, և սկսել է այդպես պտտվել։ Այստեղից էլ առաջացել է կարուսել բառը՝ Կարենին ուսել։
    Դե չեմ հասկանում էլի, ուղղակի չեմ հասկանում մարդկանց թյուրիմացության մեջ գցելու այս հակազգային գործունեության իմաստը: Ինչու՞ համար եք մարդկանց շփոթեցնում, աղավաղում իրականությունը, բառերը ստուգաբանում կեղծ, հորինված տարբերակով

    Ի՞նչ է, չի կարելի մարդկանց ճշմարտությունն ասել:

    Կարուսել բառի իրական ծագումը հետևյալն է: Նախ ասեմ, որպեսզի ովքեր չգիտեն իմանան, առաջին կարուսելը հայերն են ստեղծել: Մի գյուտարար է եղել, որի անունը չեմ հիշում: Սա ունեցել շատ սայլեր՝ ձիերով: Ինքը հայտնի հարուստ է եղել: Բայց մի օր համաճարակից բոլոր ձիերը սատկել են, մնացել է մեկը: Մի ձի և 30-ից ավելի սայլ: Խեղճ մարդը մտածել է ինչ անի, որ վերջնական չսնանկանա ու ձևը գտել է, բռնել բոլոր սելերը կարել է իրար: Հաստ Պարանով մի սայլը կարել է մյուսին իսկ ձիուն կապել է ամենառաջի սելից: Հետո մի շրջան է գծել, այդ շրջանով ռելսերի տիպի բան սարքել ու բոլոր սելերի ակերը հարմարացրել է այնպես, որ շրջանից դուրս գալ չկարողանան: Ձին շարժվել է՝ իր հետևից քաշելով իրար կարված բոլոր սելերը: Սելի մեջ նստելու ու պտտվելու համար մարդը սկսել է բոլորից փող վերցնել: Այսպես առաջացալ է առաջին կարուսելը, որի անունը հենց կարված սելերի պատճառով մնացել է կարուսել:

    Թե չէ Կարե՜ն-մարե՜ն...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (29.05.2011), armen9494 (15.01.2012), Էլիզե (12.05.2010), Նաիրուհի (15.11.2013)

  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    ազաբոչեննի (озабоченный) -հայերեն ազաբ (հանդիպում է նաև ազապ տարբերակով) և ռուսերեն օչեն (очень)՝ շատ, չափազանց բառերից:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (29.03.2009), Rhayader (29.03.2009), Sona_Yar (15.03.2009), Yevuk (28.03.2010), Նաիրուհի (15.11.2013), Չիպ (29.03.2009)

  7. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Իսկ երբ նաստած ես Լոսում ու ոչ միայն Լոսը, այլև ամբողջ Ամերիկան կոկորդումդ է նստած, ու դու, հիշելով հայրենիքդ, լաց ես լինում, դա ոչ այլ ինչ է, քան «կոկորդիլոսի արցունքներ»։

    Մեկ էլ մի բան հիշեցի, սա ավելի շուտ թարգմանություն է։ Երբ համալսարանում Ֆրեյդի "Я и Оно"–ն էինք կարդում, մեր մեջ դրա հայերեն տարբերակը թարգմանել էինք «Ես ու Անոն»։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (29.05.2011), Rhayader (29.03.2009), Yevuk (28.03.2010), Չիպ (29.03.2009)

  9. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն


    Լավ թեմայա Կարելիա տեղափոխել զվարճալի, ավելին` ստեղծագործողի անկյուն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Ավարիա։ Այս բառը, բնականաբար, նույնպես հայերն են ստեղծել։ Հնում, երբ ավտոմեքենաները դեռ նոր էին ի հայտ եկել, բնականաբար, այնքան շատ չէին, որ ավտովթարներ տեղի ունենային։ Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ առաջին անգամ է լինում։ Մի անգամ մի հայ մարդ իր մեքենայով սովորականի պես գնալիս է լինում, մեկ էլ հանկարծ բախվում է դիմացից եկող ավտոմեքենային, որի վարորդը խմած է լինում։ Վերջինս անմիջապես փախուստի է դիմում, իսկ մյուս մեքենայի վարորդը, իր մեքենայի վիճակով խիստ մտահոգված, մի կեպ դուրս է ցատկում մեքենայից ու տեսնելով դրա ջախջախված առաջամասը՝ հուսահատ գոռում է. «Ա՜, վարի ա՜...», այսինքն՝ մեքենան վարի էր... Այդպես էլ առաջացավ «ավարիա» բառը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.10.2008, 06:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DVG (05.12.2009)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    իսկ իմ կարծիքով ավարիա բառի հիմքում ավար արմատն է
    հնում, շատ հնում, ազնիվ աշխատանքով հնարավոր չէր մեքենայի պես շքեղության տեր դառնալ, այն միայն ձեռք էր բերվում որոշակի ագրեսիվ, նվաճողական մարտերից հետո, այն է՝ որպես ավար: Իսկ հետեգայում այնքան ամրապնդվեց նրա իմաստը որպես այդպիսին, որ կարելի է ասել՝ մարմնավորեց ավար բառը, որ ընդհանրացավ այդ բառի բացարձակ իմաստի մեջ՝ կցելով նրան "իա" ընդհանրացնող, ամփոփող վերջածանցը. ավարիա

  13. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    բայց սենց հետաքրքիր չի
    եկեք խաղի վերածենք
    ասենք մեկը առաջարկում է ստուգաբանել մի բառ, ներքևինը ստուգաբանում է վերևինի առաջարկը ու վերջում ավելացնում իր բառը՝ որպեսզի իր ներքևինը ստուգաբանի:
    Հը՞, խաղա՞նք

    օրինակ,
    ես առաջարկում եմ ստուգաբանել

    փաղաքշել

  14. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Չեք խաղու՞մ
    ցանցառանալու օրինական հնարավորություն էր

  15. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Փաղաքշել բառի ստուգաբանությունը ինչքան որ կալորի է զվարճալի համարել, այնքան էլ այն տրիվյալ է:
    Ուրեմն դեպքը կատարվեց ամառային մի երեկո, բանուկ գյուղաքաղաքի երեկոյան կաֆեներից մեկում: Տապ էր, տոթ… մաձը խեղդում էր: Շունչ չկար շնչելու:
    Գյուղաքաղաքի չաղ, ուրախ ու բախտավոր պարոններից մեկը նստած էր բացօթյա կաֆեի աթոռներից մեկի վրա ու ձեռքով քշում էր աներես ճանճերին: Սակայն նա բաց էր թողել պահը, և հաշվի չէր առել աներևույթ ակընհայտը:
    Սեղանի տակ մի լածիրակ չաղ մոծակ մոտեցավ այս հարուստին ու նրա շորտիկի ներքևից ահռելի ուժով կծեց նրա ոտքը բդի մասերում:
    Աղան վեր թռով տեղից ու ռեֆլեքսիվ ձեռքը տարավ սեղանի տակ, մոծակին հարվածելու համար: Սակայն քանի որ մոծակը կծել էր անսպասելի ձևով ու անսպասելի տեղում, հարվածը վրիպեց, ու ձեռքը հետ քաշելու ժամանակ փափուկ սահեց իր կողքը նստած գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքի վրայով:
    Ահա և ամբողջ պատմությունը:
    Իսկ հետագայում…
    մարդիկ փոխանակ երկարաշունչ ասեն - "փորով աղան քշելով մոծակին ընկավ գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքի վրա" , ասում էին փաղաքշել գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքը:
    Ու այսպես էլ մնաց այդ հապավումը

    ստուգաբանեք

    անբան
    /լավ շանս եմ տվել ՝ /
    Վերջին խմբագրող՝ dvgray: 20.10.2008, 06:30:

  16. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաղաքշել բառի ստուգաբանությունը ինչքան որ կալորի է զվարճալի համարել, այնքան էլ այն տրիվյալ է:
    Ուրեմն դեպքը կատարվեց ամառային մի երեկո, բանուկ գյուղաքաղաքի երեկոյան աֆեներից մեկում: Տապ էր, տոթ… մաձը խեղդում էր: Շունչ չկար շնչելու:
    Գյուղաքաղաքի չաղ, ուրախ ու բախտավոր պարոններից մեկը նստած էր բացոթյա կաֆեի աթոռներից մեկի վրա ու ձեռքով քշում էր աներես ճանճերին: Սակայն նա բաց էր թողել պահը, և հաշվի չէր առել աներևությն ակընհայտը:
    Սեղանի տակ մի լածիրակ չաղ մոծակ մոտեցավ այս հարուստին ու նրա շորտիկի ներքևից ահռելի ուժով կծեց նրա ոտքը բդի մասերում:
    Աղան վեր թռով տեղից ու ռեֆլեքսիվ ձեռքը տարավ սեղանի տակ, մոծակին հարվածելու համար: Սակայն քանի որ մոծակը կծել էր անսպասելի ձևով ու անսպասելի տեղում, հարվածը վրիպեց, ու ձեռքը հետ քաշելու ժամանակ փափուկ սահեց իր կողքը նստած գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքի վրայով:
    Ահա և ամբողջ պատմությունը:
    Իսկ հետագայում…
    մարդիկ փոխանակ երկարաշունչ ասեն - "փորով աղան քշելով մոծակին ընկավ գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքի վրա" , ասում էին փաղաքշել գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքը:
    Ու այսպես էլ մնաց այդ հապավումը

    ստուգաբանեք

    անբան
    /լավ շանս եմ տվել ՝ /


    ճիշտն ասած ես դրա մի փոքր այլ տարբերակն էի լսել.
    փաղաքշել բառի հիմքում երկու բառ կա. քաղաքավարություն և քշել.
    ժամանակին փաղաքշելը խիստ ամորալ երևույթ էր, ավելի ճիշտ՝ անքաղաքավարի Բայց մարդիկ ունենում էին դրա բնական պահանջ… դե հիմա
    ու ստիպված էին լինում քշել քաղաքավարությունն իրենցից, որպեսզի տուրք տային էդ զգացմունքին
    իսկ ինչու՞ փաղ Հայտնի է, որ հայերենում փ և ք հնչյունները հաճախ փոխարինել են իրար՝ բառի էվոլյուցիայի ընթացքում. այսինքն ք-ն հնչունափոխվել է փ-ի


    անբան

    առաջին հայացքից տրիվյալ թվացող ան- նախածանց և բան- գոյական ստուգաբանությունը միշտ թյուրիմացաբար ընկալվել է որպես ամենահավանականը, բայց իրականությունը ինչպես միշտ այլ է. ավելի տրիվյալ այն փոխառնվել է անգլերենից. unban - որը նշանակում ա հանել արգելափակումից: Այսինքն այն պահից, երբ որ ֆորումի անդամին հանում են արգելափակումից, նա նորից լծվում է իր անբան ժամանակավատնումին ֆորումներում և այլ վիրտուալ ծակուծուկներում ( (c) ivy )

    Ստուգաբանեք

    ոչխար
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.10.2008, 06:43:

  17. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    անբան

    առաջին հայացքից տրիվյալ թվացող ան- նախածանց և բան- գոյական ստուգաբանությունը միշտ թյուրիմացաբար ընկալվել է որպես ամենահավանականը, բայց իրականությունը ինչպես միշտ այլ է. ավելի տրիվյալ այն փոխառնվել է անգլերենից. unban - որը նշանակում ա հանել արգելափակումից: Այսինքն այն պահից, երբ որ ֆորումի անդամին հանում են արգելափակումից, նա նորից լծվում է իր անբան ժամանակավատնումին ֆորումներում և այլ վիրտուալ ծակուծուկներում ( (c) ivy )
    ուրեմն Հուռին էլ անգլիացի է եղել
    Էն անբան Հուռին… փաստորեն ֆորումների մեծ մասսայաետի մասին ա հա՞ գրել

    Շատ լավ ստուգաբանում էր ժամանակակից

  18. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն Հուռին էլ անգլիացի է եղել
    Էն անբան Հուռին… փաստորեն ֆորումների մեծ մասսայաետի մասին ա հա՞ գրել

    Շատ լավ ստուգաբանում էր ժամանակակից
    Հա, իրականում իր անունը խիստ անգլոսաքսոնական արմատներ ունի. իսկ ավելի ստւոյգ նշանակում ա ժամ - hour, որը գալիս ա կրկին ժամանակավատնումից
    դե շարունակի շղթան անբանության
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.10.2008, 06:50:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mariam1556 (25.10.2009)

  20. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստուգաբանեք

    ոչխար
    Ոչխարի մասիրն մեղ են հասել տարբեր իրարամերժ ստուգաբանումներ, սակայն ամենահավաստին թերևս Բյուզանդացի Եղիշի առաքածն է:
    Մի հիմար մարդ ունենում է մի ավելի հիմար որդի, անունը Խար
    Էս որդին հա բոստանում ուզում է կռանա որ խոտ ուտի, հերը նրան սաստում է, ու ասում ՝
    -Ոչ: Խար:

    էտպես էլ նրա օրինակով էտ անմեղ կենդանիները դառնում էն էտ անվան կրողներ՝ ՈչԽար-ներ

    Մոռացա բառը դնեմ
    Ուրեմն մի հատ շատ հին բառ եմ ասելու-
    Մանյակ
    Վերջին խմբագրող՝ dvgray: 20.10.2008, 06:54:

Էջ 1 21-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զվարճալի GIF անիմացիաներ
    Հեղինակ՝ Hakob9110, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 54
    Վերջինը: 16.07.2017, 13:21
  2. Զվարճալի պատմվածք
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.10.2011, 22:23
  3. Զվարճալի արձաններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 19
    Վերջինը: 21.08.2010, 14:41
  4. Զվարճալի հատվածներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.03.2010, 16:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •