User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 310 հատից

Թեմա: Զվարճալի ստուգաբանություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Զվարճալի ստուգաբանություն

    Այս թեմայում գրում ենք հայերեն կամ հայերենում գործածվող օտար բառեր, այսինքն՝ միջազգային բառեր, միացնում ենք մեր երևակայությունը և փորձում «ստուգաբանել» դրանք՝ աշխատելով հիմնվել միայն հայերենի վրա։ Պիտի որ զվարճալի ստացվի։ Վանականի ականջն էլ կանչի։

    Ես սկսեմ.

    կարուսել – կազմված է «Կարեն» անձնանվան հիմքից՝ «կար», և «ուսել» բայից։ Ահա առաջին կարուսելի առաջացման պատմությունը. մի անգամ մի տղամարդ իր փոքրիկ որդուն՝ Կարենին, խաղացնելու նպատակով ուսերին է դրել, այսինքն՝ ուսել է, և սկսել է այդպես պտտվել։ Այստեղից էլ առաջացել է կարուսել բառը՝ Կարենին ուսել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.08.2009, 03:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Նյութի պակասության դեպքում խորհուրդ կտամ օգտվել այս թեմայից
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    կարուսել – կազմված է «Կարեն» անձնանվան հիմքից՝ «կար», և «ուսել» բայից։ Ահա առաջին կարուսելի առաջացման պատմությունը. մի անգամ մի տղամարդ իր փոքրիկ որդուն՝ Կարենին, խաղացնելու նպատակով ուսերին է դրել, այսինքն՝ ուսել է, և սկսել է այդպես պտտվել։ Այստեղից էլ առաջացել է կարուսել բառը՝ Կարենին ուսել։
    Դե չեմ հասկանում էլի, ուղղակի չեմ հասկանում մարդկանց թյուրիմացության մեջ գցելու այս հակազգային գործունեության իմաստը: Ինչու՞ համար եք մարդկանց շփոթեցնում, աղավաղում իրականությունը, բառերը ստուգաբանում կեղծ, հորինված տարբերակով

    Ի՞նչ է, չի կարելի մարդկանց ճշմարտությունն ասել:

    Կարուսել բառի իրական ծագումը հետևյալն է: Նախ ասեմ, որպեսզի ովքեր չգիտեն իմանան, առաջին կարուսելը հայերն են ստեղծել: Մի գյուտարար է եղել, որի անունը չեմ հիշում: Սա ունեցել շատ սայլեր՝ ձիերով: Ինքը հայտնի հարուստ է եղել: Բայց մի օր համաճարակից բոլոր ձիերը սատկել են, մնացել է մեկը: Մի ձի և 30-ից ավելի սայլ: Խեղճ մարդը մտածել է ինչ անի, որ վերջնական չսնանկանա ու ձևը գտել է, բռնել բոլոր սելերը կարել է իրար: Հաստ Պարանով մի սայլը կարել է մյուսին իսկ ձիուն կապել է ամենառաջի սելից: Հետո մի շրջան է գծել, այդ շրջանով ռելսերի տիպի բան սարքել ու բոլոր սելերի ակերը հարմարացրել է այնպես, որ շրջանից դուրս գալ չկարողանան: Ձին շարժվել է՝ իր հետևից քաշելով իրար կարված բոլոր սելերը: Սելի մեջ նստելու ու պտտվելու համար մարդը սկսել է բոլորից փող վերցնել: Այսպես առաջացալ է առաջին կարուսելը, որի անունը հենց կարված սելերի պատճառով մնացել է կարուսել:

    Թե չէ Կարե՜ն-մարե՜ն...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (29.05.2011), armen9494 (15.01.2012), Էլիզե (12.05.2010), Նաիրուհի (15.11.2013)

  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    ազաբոչեննի (озабоченный) -հայերեն ազաբ (հանդիպում է նաև ազապ տարբերակով) և ռուսերեն օչեն (очень)՝ շատ, չափազանց բառերից:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (29.03.2009), Rhayader (29.03.2009), Sona_Yar (15.03.2009), Yevuk (28.03.2010), Նաիրուհի (15.11.2013), Չիպ (29.03.2009)

  7. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Իսկ երբ նաստած ես Լոսում ու ոչ միայն Լոսը, այլև ամբողջ Ամերիկան կոկորդումդ է նստած, ու դու, հիշելով հայրենիքդ, լաց ես լինում, դա ոչ այլ ինչ է, քան «կոկորդիլոսի արցունքներ»։

    Մեկ էլ մի բան հիշեցի, սա ավելի շուտ թարգմանություն է։ Երբ համալսարանում Ֆրեյդի "Я и Оно"–ն էինք կարդում, մեր մեջ դրա հայերեն տարբերակը թարգմանել էինք «Ես ու Անոն»։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (29.05.2011), Rhayader (29.03.2009), Yevuk (28.03.2010), Չիպ (29.03.2009)

  9. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն


    Լավ թեմայա Կարելիա տեղափոխել զվարճալի, ավելին` ստեղծագործողի անկյուն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    Ավարիա։ Այս բառը, բնականաբար, նույնպես հայերն են ստեղծել։ Հնում, երբ ավտոմեքենաները դեռ նոր էին ի հայտ եկել, բնականաբար, այնքան շատ չէին, որ ավտովթարներ տեղի ունենային։ Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ առաջին անգամ է լինում։ Մի անգամ մի հայ մարդ իր մեքենայով սովորականի պես գնալիս է լինում, մեկ էլ հանկարծ բախվում է դիմացից եկող ավտոմեքենային, որի վարորդը խմած է լինում։ Վերջինս անմիջապես փախուստի է դիմում, իսկ մյուս մեքենայի վարորդը, իր մեքենայի վիճակով խիստ մտահոգված, մի կեպ դուրս է ցատկում մեքենայից ու տեսնելով դրա ջախջախված առաջամասը՝ հուսահատ գոռում է. «Ա՜, վարի ա՜...», այսինքն՝ մեքենան վարի էր... Այդպես էլ առաջացավ «ավարիա» բառը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.10.2008, 06:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DVG (05.12.2009)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զվարճալի ստուգաբանություն

    իսկ իմ կարծիքով ավարիա բառի հիմքում ավար արմատն է
    հնում, շատ հնում, ազնիվ աշխատանքով հնարավոր չէր մեքենայի պես շքեղության տեր դառնալ, այն միայն ձեռք էր բերվում որոշակի ագրեսիվ, նվաճողական մարտերից հետո, այն է՝ որպես ավար: Իսկ հետեգայում այնքան ամրապնդվեց նրա իմաստը որպես այդպիսին, որ կարելի է ասել՝ մարմնավորեց ավար բառը, որ ընդհանրացավ այդ բառի բացարձակ իմաստի մեջ՝ կցելով նրան "իա" ընդհանրացնող, ամփոփող վերջածանցը. ավարիա

  13. #9
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեկ էլ մի բան հիշեցի, սա ավելի շուտ թարգմանություն է։ Երբ համալսարանում Ֆրեյդի "Я и Оно"–ն էինք կարդում, մեր մեջ դրա հայերեն տարբերակը թարգմանել էինք «Ես ու Անոն»։
    Մենք էլ, ավելի շուտ դասախոսը, Մասլոուին Կարագյան էինք ասում
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  14. #10
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չայկա - թեյ կա
    спаси - սպասի, համբերի
    but - բութ, բթամատ
    խիյար - ինչի յար
    լոլիկ - փոքր լօլ
    խոհանոց - խոհերի տեղ
    մինիստեր - փոքր ստեր
    մինոր - փոքր օր
    մատադոր - մատը դռան (door) տակ մնացած
    Մեծամոր - մեծ սեր
    Գերանբոյ/տեղանուն/ - գերանի պես երկար բոյ
    Մայակովսկի - Մայայի կովը սկի
    Արամուս - Արայի մուսան
    Ճամբարակ - ճամփեն բարակ
    Սամսոն - ինքն իրեն քուն
    Սյունե/անձնանուն/ - սյուն է
    գոմիկ - փոքր գոմ
    ջուլհակ - Ջուլիկին հակված
    բադամ - բադի տարի
    հավես - հավ ե՞ս .......
    հավակնորդ - հավի աչքով որդ
    նավասարդ - նավի սարդ
    հասանելի - Ան ջան հասի էլի
    լավաշ - լավ Աշ ջան
    բերան - բեր վերցրու
    շանսոն - շան քուն
    շաքարավազ - շաքարի վազ
    խաղող - խաղացող
    հումոր - չեփած օր
    իմիջայլոց - ուրիշների իմիջը
    Վերջին խմբագրող՝ Ameli: 29.05.2011, 09:37:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (06.06.2011), armen9494 (06.11.2011), CactuSoul (06.06.2011), einnA (04.06.2011), Freeman (29.05.2011), Lusinamara (23.06.2011), _Հրաչ_ (29.05.2011)

  16. #11
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    միայն թե խիյարը - ինչու սիրեկան
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. #12
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ըստերևույթական բառարան

    Առայժմ միտքս եկած մի քանի բառ՝

    Ապերախտ -- Երեվանյան հիվանդություն
    Թրքուհի -- Թրիքի իգականը
    Ախպեր -- Շատ զիբիլ
    Ծամոն -- Ծամելը միացրած (on) հյուր
    Բյուրեղ -- Կռիս տալ
    Խոհարար -- Փիլիսոփա
    Տկլոր -- Տափակ, ոչ կլոր
    Դժվար -- Խոպան, չվարած
    Կողակ -- Փոքրիկ կող
    Կող -- Մեծ կողակ
    Բարոմետր -- Բարոյականության չափիչ
    Մոլեգին -- TV- մոլ շաբաթաթերթի գինը
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.08.2009, 03:59:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  18. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armena (27.05.2009), Hay_XY (27.05.2009), Jarre (27.05.2009), Monk (28.05.2009), Rhayader (26.05.2009), Terminator (26.05.2009), Yellow Raven (26.05.2009), Yevuk (28.03.2010), Երկնային (26.05.2009), Լեո (26.05.2009), Լուսաբեր (05.12.2009), ԿԳԴ (26.05.2009), Հայկօ (26.05.2009), Նաիրուհի (15.11.2013), Ուլուանա (26.05.2009), Ռուֆուս (26.05.2009), Փոքրիկ (26.05.2009)

  19. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ըստերևույթական բառարան

    Լավն էին ստուգաբանությունները, մենակ թե էս մեկը չհասկացա....
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրեղ -- Կռիս տալ
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armena (27.05.2009), Jarre (27.05.2009), Ուլուանա (26.05.2009)

  21. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ըստերևույթական բառարան

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էին ստուգաբանությունները, մենակ թե էս մեկը չհասկացա....
    Кристалл -Բյուրեղ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.05.2009), Yevuk (28.03.2010), Հայկօ (26.05.2009), Ռուֆուս (26.05.2009)

  23. #15
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ըստերևույթական բառարան

    դաշնամուր-դաշինքն ամուր
    Ես ոչինչ չեմ ուզում...

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armena (27.05.2009), Jarre (27.05.2009), Եկվոր (27.05.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զվարճալի GIF անիմացիաներ
    Հեղինակ՝ Hakob9110, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 54
    Վերջինը: 16.07.2017, 13:21
  2. Զվարճալի պատմվածք
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.10.2011, 22:23
  3. Զվարճալի արձաններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 19
    Վերջինը: 21.08.2010, 14:41
  4. Զվարճալի հատվածներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.03.2010, 16:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •