Փաղաքշել բառի ստուգաբանությունը ինչքան որ կալորի է զվարճալի համարել, այնքան էլ այն տրիվյալ է:
Ուրեմն դեպքը կատարվեց ամառային մի երեկո, բանուկ գյուղաքաղաքի երեկոյան աֆեներից մեկում: Տապ էր, տոթ… մաձը խեղդում էր: Շունչ չկար շնչելու:
Գյուղաքաղաքի չաղ, ուրախ ու բախտավոր պարոններից մեկը նստած էր բացոթյա կաֆեի աթոռներից մեկի վրա ու ձեռքով քշում էր աներես ճանճերին: Սակայն նա բաց էր թողել պահը, և հաշվի չէր առել աներևությն ակընհայտը:
Սեղանի տակ մի լածիրակ չաղ մոծակ մոտեցավ այս հարուստին ու նրա շորտիկի ներքևից ահռելի ուժով կծեց նրա ոտքը բդի մասերում:
Աղան վեր թռով տեղից ու ռեֆլեքսիվ ձեռքը տարավ սեղանի տակ, մոծակին հարվածելու համար: Սակայն քանի որ մոծակը կծել էր անսպասելի ձևով ու անսպասելի տեղում, հարվածը վրիպեց, ու ձեռքը հետ քաշելու ժամանակ փափուկ սահեց իր կողքը նստած գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքի վրայով:
Ահա և ամբողջ պատմությունը:
Իսկ հետագայում…
մարդիկ փոխանակ երկարաշունչ ասեն - "
փորով
աղան
քշելով մոծակին ընկավ գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքի վրա" , ասում էին
փաղաքշել գյուղաքաղաքաոստիկանապետի կնոջ բաց սրունքը:
Ու այսպես էլ մնաց այդ հապավումը
ստուգաբանեք
անբան
/լավ շանս եմ տվել ՝

/
Էջանիշներ