Ընտրության արջև եմ, ցանկանում եմ սովորել PHP և JavaScript , բայց ժամամակի քիչ լինելու պատճառով պետք է ընտրեմ դրանցից մեկը, որպես առաջնային ՝ սովորելու համար,
Սպասում եմ ձեր մեկնաբանություններին
Ընտրության արջև եմ, ցանկանում եմ սովորել PHP և JavaScript , բայց ժամամակի քիչ լինելու պատճառով պետք է ընտրեմ դրանցից մեկը, որպես առաջնային ՝ սովորելու համար,
Սպասում եմ ձեր մեկնաբանություններին
701ը դզեցի
T!gran (12.04.2009)
Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало
Ծրագրավորման լեզու սովորելուց առաջ մարդ պիտի կարողանա պատասխանել (գոնե ինքը իրեն) թե ինչ նպատակով է այն սովորում։
Ինչպես գիտես PHP-ն համարվում է սերվերային ծրագրավորման լեզու, իսկ JS-ը Բրաուզերային ինտրեպրետացվող լեզու է, և հետևաբար իմ մոտ հարց էր առաջացել դրանցից որն է կարևոր(առաջնային) ՝ իհարկե Վեբ-ի համար , երևի ճիշտ կլիներ թեման անվանել "JavaScript թե PHP" , հաստատ Javascript-ը Պասկալի հետ համեմատելու համար չեմ թեման բացել, թեև պասկալ իմանալը յուրաքանչյուր ծրագրավորողի համար պետք է երևի
Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало
Պետք է այն առումով, որ սկսնակ ծրագրավորողը հասկանա ինչ է հենց «ծրագրավորումը», հասկանա տարբեր տվյալներ մուտք անելու և դրանցով ինչ-որ ալգորիթմով պատասխանը դուրս բերելը, կարճ ասած ծրագրավորման բազային դրույթները: Իզուր չե Պասկալը ընդգրկված դպրոցների դասագրքերում,
բայց որպես ինչ որ բան արտադրելու համար ծառայող լեզու այն չի կարող հիմք լինել և համեմատվել այսօրվա ժամանակակից լեզուների հետ
xaker00 (07.10.2009)
Նորից պարզ չէ ՆՊԱՏԱԿԸ: Եթե նպատակ է դրվում կայք պատրաստել, որի էջերը սկզբում սերվերի կողմում պիտի մշակման ենթարկվեն, հետո փոխանցվեն կլիենտին, ապա PHP: Եթե էջերը պիտի ինտերակտիվ լինեն (ասենք ինչ-որ լոկալ գործողություն պիտի կատարվի, եթե օգտվողը մկնիկը շարժում է), ապա Javascript: Եթե կոնկրետ գործ չեք պատրաստվում անել և պարզապես ազատ ժամանակ ունեք և ուզում եք ինչ-որ բան սովորեք, ավելի լավ է ընդհանուր ծրագրավորման, ցանցերի և վեբ տեխնոլոգիաների մասին կարդացեք, ծրագրավորման լեզուն երկրորդային է:Ինչպես գիտես PHP-ն համարվում է սերվերային ծրագրավորման լեզու, իսկ JS-ը Բրաուզերային ինտրեպրետացվող լեզու է, և հետևաբար իմ մոտ հարց էր առաջացել դրանցից որն է կարևոր(առաջնային) ՝ իհարկե Վեբ-ի համար
Պասկալի վերաբերյալ դժվարանում եմ պատասխանել: Մի կողմից ծրագրավորման կուլտուրա ձևավորելու համար Պասկալից սկսելը ցանկալի է: Մյուս կողմից էլ մարդու ժամանակը անսահմանափակ չէ:
Չիպ (24.04.2009)
իդեպ թեման բացել եմ ուղիղ կես տարի առաջ, և մինչև հիմա JS եմ ուսումնասիրել, AJAX, իսկ php/mySQL-ի նոր եմ անցնում
Ես խորհուրդ կտայի միանգամից սկսել .NET-ից(ASP, C#, VB) ... իսկ JS և HTML կարելի է 1 որում սովորել պետք եղած դեպքում
միանգամից .NET՞, C#՞ չէի ասի, որ միանգամից C# սկսողի մոտ ինչ որ բան կստացվի: Դրա համար գոնե Դեյտլ-ի C++ բազային կուրսն ու "օբիեկտակողմնորոշման մասին մտորրումները" պետք ա կարդալ: Առանց օբիեկտակողմնորոշման "փիլիսոփայությանը" ծանոթանալու շատ դժվար/եթե ոչ անհնար/ կլինի C# -ից ինչ որ բան հասկանալ:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ