Արամ ջան, նախ 40,000 հոգին շատ փոքր թիվ ա աշխարհի վերաբերյալ վստահելի գնահատական տալու համար։ Ընդ որում, էդ ընդամենը մի սայթի այցելուների հարցում ա (բան չունեմ ասելու՝ ծրագրավորողների համար կարևոր սայթի, բայց ամեն դեպքում․․․)։ Երկրորդը՝ ինչո՞վ են github–ում open source կոդ գրողները ավելի պակաս վստահելի stackoverflow–ում հարցեր տվողներից
Ես հակառակը կասեի։ Երրորդը, մի ուղղում google search–ի վերաբերյալ․ TIOBE ինդեքսում ոչ թե tutorial փնտրողներին են հաշվվում, այլ +"<language> programming" հարցումները, որին օրինակ կարող ա համապատասխանի իմ Java–ի վերաբերյալ ինչ–որ բարդ խնդրով փնտրումը։ ՈՒ ամեն դեպքում, էդ ինդեքսը երևի ամենաշատը արտահայտում ա թե ինչքան մեծ ա տվյալ լեզվի վերաբերյալ հետաքրքրությունը աշխարհում, ինչը ավելի օբյեկտիվ կանխատեսում ա տալիս, թե որ լեզուներն են ավելի շատ օգտագործվելու մոտ ապագայում։
էս էլ IEEEE Spectrum-ի մեթոդները –
http://spectrum.ieee.org/ns/IEEE_TPL_2017/methods.html Սրա մասի՞ն ինչ կասես։ Չափանիշներից մեկը, որով Java–ն առաջինն ա, աշխատատեղերի հայտարարությունների քանակն ա ԱՄՆ-ում։ էդ սայթում ցանկացած չափանիշով C#-ը կիլոմետրերով հեռու ա Java–ից։
Մի խոսքով, ինչպես արդեն ասեցի նախորդ գրառմանս մեջ, օբյեկտիվ գնահատական տալը դժվար ա, էս հարցով քննարկումը կրոնական վեճի կարա վերածվի, բայց այնուամենայնիվ ինձ վերը նշված աղբյուրները ավելի վստահելի են թվում։
Էջանիշներ