Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե չեմ սխալվում սկսվել ա JS-ի նոր վերսիայի իմպլեմենտացիա, որը գրվում ա զրոյից ու որում հին վերսիաների բոլոր թերությունները կուղղվեն: Այսինքն որակապես նոր մակարդակի լեզու ա դառնալու: Բայց դե մեկ ա, հավիտեան ոչ մի բան չի մնա
Առանձ սխալվելու ասեմ, որ Ասեմբլեռի (masm) նոր վերսիաներ շուտ-շուտ դուրս են գալիս, թերություններ գրեթե չկան, բայց ինչպես տեսնում ենք, շուտվանից պատմության գիրկն ա անցել, շատ քիչ տեղեր է հիմա կիրառվում: Ընենց որ էտ ոչ մի բան չի փոխում…
Եթե հետևես Գուգլի տակտիկային կհասկանաս, որ հենց օգտագործեց այաքս, բոլորը հասկացան որ այաքսը լավ բան ա, հիմա կտրուկ տեմպերով բոլոր սայթերը վերապատրաստվում են այաքսով, շատ քիչ սայթ ա մնացել, որտեղ այաքս չկա: Հիմա քանի որ Գուգլը սկսել ա օգտագործել Պիթոն ու տենց լուրջ նախագիծ ա սկսել, որը մի քանի ամսից պատրաստ կլինի, ուրեմն անձամբ ես կասկած չունեմ քիչ մնաց, որ բոլորը հասկանան, որ Պիթոնը լավ բան ա: Եվ JS-ն շուտով կհայտնվի ասեմբլեռի կողքին: Էտ իմ անձնական կարծիքն ա, իսկ ինչ կարծիք ունեք դուք ձեր խնդիրն ա, ոնց ուզում եք մտածեք, ես ձեր կարծիքը հարգում եմ : Էս նենց հարց ա, որ ոչ մեկ հաստատ չի կարա ասի, քանի որ վերաբերում ա ապագային, կապրենք կտեսնենք…