One_Way_Ticket-ի խոսքերից
dvgray, քեզ քո բարձրությունից է թվում, թե կարելի է 17 տարեկան մարդուն, ով գաղափար չունի ծրագրավորումից, հեշտ ու հանգիստ սովորեցնել կոմպյուտերի ճարտարապետություն։ Ես օրինակ երբ 9-րդ դասարանում Պասկալ էի սովորում, ամեն ինչ հասկանալի էր մինչև այն պահը, երբ հասա ցուցիչներին և կապակցված ցուցակներին։ Այդ ցուցակները ոչ մի կերպ գլուխս չէին մտնում։ Ընդ որում ամենաբարդն այն էր, որ ես չէի կարող պատասխանել այն հարցին թե "հենց ինչը" չեմ հասկանում, պարզապես ուղեղիս մեջ չէր տեղավորվում։ Հիմա որ մտածում եմ "է ի՞նչ կար այդտեղ չհասկանալու, շատ պարզ բան է"։
Այնպես որ փորձելով մարդուն հենց սկզբից ասսեմբլեր սովորեցնել, ռիսկ կա, որ նա ոչինչ չի հասկանա, շատ շուտ կհիասթափվի ծրագրավորումից և կփորձի իրեն ռեալիզացնել մեկ այլ ոլորտում։
Էջանիշներ