Վաղուց սենց դատարկություն չէի կարդացել
Դավիթ, Անդո, էս երկուսով խելք խելքի եք տվել ու որոշել եք, որ «հասարակություն» և «ժողովուրդ» բառերը բանի պետք չեն, ու որոշել եք «ամբոխ» բառը օգտագործե՞լ:
Հետաքրքիր ա` էս «դրական ընդդիմադիր ազգայնական» կոչված ուժերն ովքե՞ր են, ինչո՞ւ չեն նշվել մի երկու անուն որպես օրինակ: Էս ինչ որ չկայացած քաղաքական դեմքեր ասպարեզ բերելու հոտ ա գալիս, ու նենց էլ տհաճ հոտ ա
Էս ինչ հայլուրոտ մոնտաժ ա արվածԼավ կլիներ, եթե իրենց ուղեղի ծավալով չմեկնաբանեին ուրիշի մտքերը, այլ այս`իրեն «հոդված» կոչած գարշահոտ գրության մեջ մեջբերեին այդ խոսքերն այնպես, ինչպես իրականում ասվել է: Եվ եթե համոզված են, որ այդ մտքերը ճիշտ չեն, թող մեկնաբանեն, թե ինչու ճիշտ չեն, թող ասեն, թող ապացուցեն, որ դա կեղծ չի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չեմ հավատում, որ շատ չնչին մասն է կողմ Տեր-Պետրոսյանի` նախագահ դառնալուն, թող ինչ որ կերպ տրամաբանեին այս միտքը, «հստակ» ասելով` ասվածը հստակ չի դառնում, տրամաբանել ա պետք, մեկնաբանել ու ապացուցել ա պետք: Բայց էդ մի կողմ. էս որ գրել են, թե ժողովուրդը պատրաստ էր պայքարելու, Տեր-Պետրոսյանն էլ, զգալով դա, ստանձնեց առաջնորդի դերը: Է հա, լավ արեց, պայքարող ժողովուրդը շնորհակալ է նրանից այդ քայլի համար, ինչո՞ւ են կողքից տենց չարացած, տենց նախանձով նայում էս ամեն ինչին, երևի Չուկի ասած մաղձն ա հա՞: Բա թող էս «ազգայնական ընդդիմադիր» կոչված ուժերը գային առաջնորդեին, ո՞ւր էին, ինչի՞ չէին գալիս:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էլի հայլուրի կայֆերն աահագին ծիծաղացի էս հոդվածիկը կարդալուց
Մի հատ տրամաբանություն չկա` ի՞նչ օտար ուժեր, ի՞նչ մասոն
Փաստ, որ Տեր-Պետրոսյանը մասոն ա, կա՞ որպես այդպիսին, այս հոդվածիկի հեղինակն ունի՞ այդպիսի փաստ, ես չեմ հավատում, եթե կա, թող ներկայացնեն:
Լրիվ հայլուրային մոմենտ ա է. «ջհուդամասոնները, սիոնիստները, մութ ուժերը եկել են հրեական դրոշներով և ազատություն, անկախություն, օրինականություն պահանջելով խարխլում են հայոց պետականությունը, նրանց ինչ որ թմրամոլների բազմություն է միացել, նրանք ջարդում են, վիրավորում են, մենք փորձում ենք պայքարել նրանց դեմ, բայց չենք կարողանում, չի ստացվում, նրանք չեն երևում, մենք չենք կարողանում տեսնել նրանց, գտնել նրանց, քանի որ նրանք, ինչպես արդեն ասացինք, մութ ուժեր են, մութ ա էլի, չենք տեսնում, իսկ ովքեր չեն հավատում, որ մութ ուժեր կան, թող հիշեն, թե ինչ մութ էր 90-ական թվականներին, Լևոնը մի հատ հաստ կաբել էր գցել ու Հայաստանի հոսանքը տալիս էր Ադրբեջանին, Թուրքիային, ամեն կերպ ուզում էր պատերազմում պարտվել, չէր ստացվում, չէր կարում էլի պարտվեր»:
Սայա տրամաբանությունը այս հոդվածիկի, որ կարդացողի մոտ միայն հեգնանք կարող է առաջացնել:
Ջավախք ջան, ախր սենց վատ կարծիք ունե՞ս մեր մասին, խի՞ այ ախպերԴու մտածում ես, որ սենց մի հատ անհետաքրքիր հոդվածը կարա ինչ որ մեկին մտափոխի՞, սա նույնիսկ չի կարա ապակողմնորոշի, սրա մեջ տրամաբանություն չկա, միտք չկա, դատարկություն ա կատարյալ: Ես էլ եմ ժողովրդիս կողքին, ոչ թե Լևոնի, բայց տեսնում եմ, որ էսօր Լևոնն ա առաջնորդում ժողովրդիս, ժողովուրդս իրան ա ընտրել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ողջ հարցն այն է, թե դու ինչ նկատի ունես՝ «մաղձ» ասելով: Ու մի բան էլ…
«Լսել» էլ կա, լսել էլ… կան տարբեր բնույթի պատճառներ, որոնց դեպքում լինում են իրականում հնչած բառրի ու արտահայտությունների սխալ մեկնաբանություններ:
Օրինակ՝ լսողական ապարատի ախտահարում:
Օրինակ՝ հոգեկան ոլորտի ընկալման ֆունկցիայի խանգարում, որը պատճառ է հ
անդիսանում իրական խոսքի սխալ ընկալման կամ չեղած խոսքի կամ երևույթի իբր գոյություն. այլ կերպ պատրանք և ցնորք…
Հետո չի բացառվում, որ հնչեն նաև նման բառեր: Հա, հնչել են: Բայց դե ճիշտ խոսալը «շանտղություն չի»… Հիմա որ գողեր ու ավազակներ են, ասեն հրեշտակներ ու սրբեր՞՞՞:
Բայց դե ես օբշի հոգնել եմ էս դեմագոգիայից…
Տականքին «տականք» ասելը, ավազակին «ավազակ» ասելը, ստոր մարդուն «ստոր մարդ» ասելը դա մաղձ չի, իրականությունն արձանագրելը մաղձ չի: Բեր կոնկրետ ելույթ, որտեղ որևէ մեկին անվանել են «ստոր», և փորձիր ապացուցել, որ տվյալ անձը, ում «ստոր» են անվանել, ստոր չի, բեր կոնկրետ ելույթ, բեր կոնկրետ օրինակ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լևոնը հնարավորություն ուներ վերադառնալու միայն ատելության հիմքի վրա (կապ չունի թե ինչի կամ ում հանդեպ, կարևորը ատելության) և 1998 թ. - ից նա աշխատում էր և սպասում էր այդ հիմքի ձևավորմանը: 10 տարիների ընթացքում օգտագործվեց 2 - րդ նախագահի և նրա մոտ կանգնած մարդկանց ծննդավայրը, միացվեց լուրեր տարածող մեքենան և կամաց կամաց ատելոււթյուն մցվեց ղարաբաղցիների նկատմամբ: Դրան գումարած 2 - րդ նախագահը այնքան այլանդակություններ թույլ տվեց երկրում, որ ատելությունը ավելի խորացավ: Եվ ահա, 2008 թ. - ին ատելության հիմքը պատրաստ էր:
Լևոնը ընդիմություն չի, ավելի ճիշտ ընդիմություն է, բայց ՀՀ - ին, որովհետև իսկական ընդիմությունը երբեք չպետք է թույլ տա, որպեսզի հանուն արդարության իր ներքին պայքարը արտաքին մեծ պռոբլեմներ ստեղծի երկրի համար և դրանով մեր դեմ խաղաքարտ նվիրի ուրիշներին:
Հեղափոխությունը մեզ ոչ մի լավ բանի չի բերի: Պատմության մեջ մեզ հեղափոխության կտեր շատ են տվել, մենք էլ կերել ենք ու քաշվել: Եկել է երկրի էվոլյուցիոն զարգացման ժամանակը:
Ես այս գրառումը կարող եմ միայն որպես ստախոսություն որակել, կամ էլ խաբված լինելու հետևանք: Եթե հետևեք Տեր-Պետրոսյանի հրապարակային գործունեությանը, ապա կտեսնեք, որ նրա կողմից հակառակը, ամեն ինչ արվել է որոշ ուժերի կողմից սերմանված ատելությունը ղարաբաղցի-հայաստանցի միջև վերացնելու ուղղությամբ: Իսկ այդ ատելությունը սերմանողները իրենց գործունեությունը սկսել են դեռ 1996-ից կամ 95-ից, Տեր-Պետրոսյանի դեմ որոշակի հակաքարոզչություն իրականցնելու, նրա հիմքերը թուլացնելու համար: Նայելով հրապարակային գործունեությունը այս և մյուս գործիչների, տեսնում ենք, որ ատելություն սերմանում է հակառակ կողմը՝ Տեր-Պետրոսյանի նկատմամբ, իսկ այս կողմը ամեն ինչ անում է մթնոլորտը հանդարտեցնելու համար: Ամեն մի նախադասությունը, որում ասենք եղել է տականք բառը, իշխանական քարոզչամեքենան սկսում է տասնյակ անգամներ ծաղկացրած տարածել՝ նորից Տեր-Պետրոսյանի նկատմամբ ատելություն սերմանելու համար: Այսպես իշխանական մամուլում ծնվեց «ով մեզ հետ չէ, տականք է» խոսքը, որը երբևէ Տեր-Պետրոսյանը չի ասել:
Ո՜նց չեմ սիրում այսպիսի մերկապարանոց ու ատելություն շնչող գրառումներ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հնարավոր չի 10 տարիների ընթացքում կամաց-կամաց սերմանված ատելությունը վերացնել 1 ամսում: Ատելություն սերմանում են երկար ժամանակի ընթացքում, ոչ հրապարակային մեթոդներով, ազդելով մարդկանց ենթագիտակցության վրա, դրա համար ԼՏՊ - ի հրապարակային հանդարտացման խոսքերը ոչինչ չեն փոխում:
Հայ ժողովուրդը այդքան ռեսուրս չունի, որպեսզի եղածը ծախսի անվերջ պահքարի համար, մեզ պետք է զարգացման էվոլյուցիոն ճանապարհ:
Բեր մի փաստ, Տեր-Պետրոսյանի մի ելույթ, մի խոսք, որտեղ ատելություն է սերմանվում ղարաբաղցիների նկատմամբ: Ես ամենայն ուշադրությամբ հետևել եմ քաղաքական իրադարձություններին և նման բան չեմ տեսել, ցույց տուր մեկ ելույթ, բեր մի փաստ, որը կապացուցի, որ Տեր-Պետրոսյանը հրապարակային կամ ոչ հրապարակային ձևով ատելություն է սերմանել: Ինչ-որ կերպ փորձիր տրամաբանել ասախներս, հակառակ դեպքում, ինչպես արդեն Չուկը ասաց, այս գրառումը կարելի է համարել ստախոսություն, ասեմ ավելին` անտեղի ու անարդյունք հակաքարոզչություն, որը խելացի մարդու մոտ կարող է հեգնանք կամ զզվանք առաջացնող նյութ դառնա:
Կոնկրետ ասա, թե ովքեր են այդ «ուրիշները», ում Տեր-Պետրոսյանը խաղաքարտ է նվիրում, հստակ, առանց ջհուդամսոնահայլուրական դատարկությունների:
Չգիտեմ, թե ում են կտեր տվել, ով է կերել կամ գոնե համտեսել այդ կտերը, բայց այն, որ հիմա անհրաժեշտ է հեղափոխություն, ես դրանում համոզված եմ:
Հ.Գ. «ընդիմություն» բառ գոյություն չունի, կա ընդդիմություն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես կուզենայի, որ ծավալվեր իրական եւ կիրթ քաղաքական բանավեճ, ոչ այնպիսին ինչպիսին հնչում ենԼՏՊ-ի դիսկերում կամ հայլուրի եթերում, ես ել գիտեմ որ այսօրվա իշխանությունները հանցավոր խմբեր են, եւ նախկին իշխանության տրամաբանական շարունակությունն է, այն, որ այսոր իրական ազգայնական ընդիմադիր ուժերը թույլ են , ավելի ճիշտ թուլացրած, դա ժողովրդի մեղքն է, ոչ մեկիս համար ել արթուրին աղք ասելը չի համարվում սուր բնութագրում դա մեղմ է ասված ես ավելի սուր կասեի եթե ինձ թույլ տայի, բայց հարցը նրանում է որ այ աղքը ԼՏՊ-ի հացպնակներից էր ու նրա աճեցրած կադրը, այն, որ Լտպ-ին փոխանցել են հրեաներ 200 հազար դոլարական, երեվի չժխտեք, իսկ նպատակը ինքներդ մտածեք, ես չեմ ուզում սուր բնույթի զարգացումներ,դա մեր պետության համար խարակիրիյի նման մի բան կլինի, Մերուժան արծրունին դավաճան էր որովհետեւ պարսկական բանակը հանեց իրժողովրդի դեմ, չնայած նա ուզում էր ուղակի տապալել պարթեւական արքայատոհմը, Լտպ-ն երեւի թուրքական բվանակն էլ կբերեր հայաստան եթե հնարավորություն ունենար, հիշենք մատաղիսի դեպքերը մարտի մեկին, սա ձեզ փաստ չասեք փաստ չունես, ու հաագայի դադարանը եւս մի այլ փաստ, երեւի ուզում է ղարաբաղյան դինաստիան տապալել, թող սերժն տապալի նա ով անմեղ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ