Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն...


Սեփականացնելով ազգային շարժումը, արցախյան տարիների պայքարը, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է սեփականացնել ներկա իշխանություններին ընդդիմացող բազմամբոխ ընդվզման ալիքը:

«Ով մեզ հետ չէ՝ տականք է» կարգախոսով ...
Չկա այստեղ հոդված, չկա լուրջ վերլուծություն, կա միայն ստի ու կեղծիքի վրա սարքված էմոցիոնալ հակաքարոզչություն: Ամենը կարելի է սկսել հենց այստեղից, որ երբևէ չի հնչեցվել կարգախոս, որ ով մեր հետ չէ, տականք է: Այլ հարց, որ այնտեղ խոսք գնացել է տականքների մասին ու այդ տականքներից ոմանք փորձել ու փորձում են դա ներկայացնել որպես բոլորի մասին ասված, երևի թե իրենց տականքության մեջ մենակ չմնալու համար: Բայց սա չէ խնդիրը:

Հայաստանում երբևէ չեն եղել ազգի շահերով առավել մտահոգված մարդիկ, թերևս, քան էին Ղարաբաղ կոմիտեի տղերքը: Փառք ու պատիվ նրանց բոլորին: Պատահական չէ, որ Ղարաբաղ կոմիտեի բոլոր շրջանների ղեկավարներից միայն երկուսն են, որ այսօր այս շարժման մեջ չեն (Վազգեն Մանուկյան, Դավիթ Վարդանյան), մնացած բոլորը, ինչպես եղել էին ազգի շահերով մտահոգ, այնպես էլ այսօր են ու կամ շարժման ակտիվիստ են, կամ էլ աջակից:

Իսկ ո՞վ էին կամ ու՞ր էին Արման Դավթյանն ու Անդրանիկ Թանգամյանը, երբ երկրի հարցն էր լուծվում: Այդպիսիք ոտքի են կանգնում, երբ մաղձ թափելու խնդիր կա: Ուրեմն ոչ ասենք այն քաղաքական դաշտին, որտեղ կա մաղձ, ու շարժվում են այս մեթոդներով: Ես այսօր հանրահավաքին իմ բռունցքը օդ կբարձրացնեմ նաև սրանց նմանների դեմ