Էլմո ջան, եթե մի եռեսուն տարի հետո ժամանակը մարտի մեկի դեպքերը հանի ջրի երես, ու մեղավորներից շատերն արդեն ցմահ Թոխմախի բնակիչներ լինեն, էլ ո՞ւմ ա պետք էդ ջրի երես դուրս եկածը, ավելի լավ ա չհանի, որ մարդիկ չասեն` վա~յ, տեսա՞ր, էդ տականքը մնաց անպատիժ. ապեր, էս դեպքում «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքը չի գործում, ամեն ինչ պետքա շուտ անել, պետք չի ձեռքերը լվալ ու դիտորդի դեր ստանձնել, քանի հանցագործներն անպատիժ են, նոր ու ավելի ծանր հանցագործությունների կատարման հավանականությունն օր օրի աճում ա: Կարծում ես, որ Լևոնը մեղավո՞ր ա, խնդրեմ, գտիր նրա մեղքը, ոչ ոք չի կարող քո ձեռքը բռնել, ոչ ոք չի կարող քեզ արգելել, գտիր նրա մեղքը, ասա, մարդիկ լսեն, հասկանան, ընդունեն, բայց դու նստել սպասում ես ժամանակին, ո՞նց ես դա պատկերացնում, որ մի օր հայլուրով ասելու են, թե էս մարդը էս հանցագործությունն ա կատարել, էս մարդը` է՞ս:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բա ժողովուրդը իզուր ա՞ ասել «եղունգ ունես գլուխդ քորի»: Ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում արդարություն չկա: Չկան ազգի շահեր, կան հզոր անհատների շահեր: Նույնիսկ հաջողված հեղափոխություններից հետո իրականանում են անհատների երազանքները, իսկ խեղճ ժղովուրդը մնում ա փշրանքների հույսին: Հա կարող ա մեկը մի քիչ շատ ա փշրանք տալիս, մեկը՝ քիչ, բայց մեկ ա, փշրանքներն են: «ծառաներ հնազանդ եղեք ձեր տերերին և տերեր հոգատար եղեք ձեր ծառաների հանդեպ» խորհուրդի միշտ առաջին մասն ա աշխատել, երկրորդը՝ ոչ:
էսպես չի մնա
Այսօր մեզ նորից ուզում են քաշեն հեղափոխական անվերջ պայքարի մեջ: Հայաստանում կիրառվում է Կեսարի <<разделяй и властвуй>> սկզբունքը: Եթե մի կողմ դնենք այն մարդկանց, ովքեր գիտակցաբար, սեփական կամ կորպորատիվ շահերից ելնելով, կանգնած են այս կամ այն կողմը, ապա նախ մնում են մարդիկ ովքեր անկեղծորեն կողմ են մեկին, մնում են նաև մարդիկ, ովքեր երկու կողմին էլ դեմ լինելով ոչ մեկին չեն ընտրում և մարդիկ, ովքեր մեծ հաշվով երկուսին էլ դեմ լինելով ստիպված են ընտրել չարից փոքրագույնին:
Ամեն դեպքում ժողովուրդը բաժանված է և դրա համար պատասխանատու են բոլորը:
Հայ ժողովուրդը այս կեղտոտ համակարգից իր ուժերով երբեք չի ազատվի, դրա համար երկար ժամանակ է պետք, իսկ հեղափոխական ուղղությունը թշնամիների կողմից մեզ համար պատրաստած ծուղակ է: Ամեն հեղափոխություն մեզնից շատ մեծ ռեսուրսներ կխլի, իսկ մենք այդ ռեսուրսները չունենք, այդքան ժամանակել չունենք, որ այն ծախսենք հեղափոխությեունների վրա: Մեզ մնում է մի բան` առաջ շարժվել էվոլյուցիոն ճանապարհով, մինչև որ համակարգը ինքը իրեն կմաքրվի, ինչպես կատարվում է բնության մեջ: Դա կարող է տևել 50, 100 տարի կամ ավելի շատ, բայց այլ ճանապարհ չկա:
Վերջին խմբագրող՝ haik: 21.10.2008, 17:06:
Էլմո ջան, հարցը չի գնում անհատների ու ժողովրդի գրոշների հույսին մնալու մասին:
Պետքա ստեղծել նորմալ պայմաններ, որ մարդը կարա ստեղծագործի, զարգանա, ինքնահաստատվի, լավ ուսում ստանա և այլն:
Ոչ մեկ քեզ չի հարստացնելու: Խոսքը հնարավորությունների մասին ՝ ոստիկանությունը բռնի ոչ թե այլախոհներին այլ՝ հանցագործներին, դատվորները ստիպված չլինեն պատվերներ կատարել՝ այլ զբաղվեն իրենց գործով, ռեժիսորները ֆիլմ նկարեն ու իրենց ֆիլմը չարգելվի, քանի որ իրենք յուրային չեն, մոնապոլիաներ չլինի, ցանկացած մարդ կարողա բիզնես դնել և հարկային ու օլիգարխիկ տեռ.ոռի չենթարկվի և այլն: Խոսք միայն դրա մասին է:
Հիշում եմ ծանոթներիցս մեկը ինձ հարցրեց, "Եթե Լևոնը գա միլլիոնատեր ես դառնալու՞", ու շատերն էս տիպի հարցեր տալիս կամ էս մտածողությամբ առաջնորդվում: Այսինքն մարդկանց մոտ գիտակցությունը ուրիշ ուղղությամբ ա աշխատում, ոչ այն ուղղույամբ որ պետք է:
Վերջին խմբագրող՝ Norton: 21.10.2008, 17:10:
էսպես չի մնա
Էլմո ջան, մեծ հաշվով թքած ունեմ ամբողջ աշխարհում ինչ ա կատարվում, ներկա դրությամբ ինձ մտահոգվելու տեղիք ա տալիս մեր երկիրը: Իսկ մյուսների հետ արի չհամեմատվենք, ինչպես իրենք չեն համեմատվում մեզ հետ: իսկ եթե համեմատվելու գայթակղությունը մեծ ա, խնդրեմ, համեմատիր` Եվրոպան երբեք չէր հանդուրժի իրենց մոտ փետրվարի 19-ի նման ընտրությունների անցկացումը, ի՞նչ ես առաջարկում` մենք հանդուրժե՞նք: Բայց ես չեմ պատրաստվում հանդուրժել ոչ թե նրա համար, որ Եվրոպան չէր հանդուրժի, այլ նրա համար, որ իմ ձայնն են գողացել:
Բերածդ օրինակի հետ համաձայն չեմ, ավելին` լրիվ հակառակն ես ասել. տերը ժողովուրդն է, ծառանէ իշխանությունը: Հիմա դա ամեն կերպ փորձում են շուռ տալ, եթե դու համակերպվել ես շուռ տալու հետ, ես չեմ համակերպվել ու չեմ էլ համակերպվի: Իսկ հիմա ծառաները հնազանդ չեն տերերին, նենց որ դրա առաջին մասը չի գործում: Երկրորդը րս չի գործում, բայց դա առաջինի չգործելու հետևանքն է:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ապրես: Իրանք որ ծիծիլյոնատեր էլ դառնան, մենք հաստատ միլիոնատեր չենք դառնա, շատ շատ 200 000-ի փոխարեն ստանանք 250 000: Բայց մի քիչ էլ ազգի մենթալիտետից ա գալիս, որ մենք լավ չենք ապրում: Ամեն մեկս մեր չափով որ լավը լինենք, մի բանի կհասնենք: Ոստիկանն էլ, բիզնեսմենն էլ, թաղապետն էլ հայ են էլի: Մեր պես մարդ են:
Ավելացվել է 4 րոպե անց
Ես մի հատ վատ կամ լավ բնավորության գիծ ունեմ: Չեմ անում են, ինչը որ վստահ չեմ կստացվի: Հա ուզում եմ, բայց քանի գոնե քիչ վստահություն չունեմ հաղթանակիս վրա չեմ մտնի կռվի մեջ: Մտնեմ ի՞նչ դնեմ անունը: Գնամ ծեծ ուտեմ գամ, որ ի՞նչ:
Վերջին խմբագրող՝ Elmo: 21.10.2008, 17:18: Պատճառ: Գրառման ավելացում
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ