Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
Իսկ ո՞ր կերպարն է ձեզ ամենաշատը դուր գալիս
Jack - Կարգին տղա ա, բարի, ազնիվ, հասնող մի խոսքով եթե ինքը չլիներ փրկվածների կեսը արդեն չէին լինի... փորձում ա առաջնորդի դեր չկատարել, որովհետև աննշան սխալ և բոլորի քննադատության առարկան կդառնա, բայց և այնպես բոլորը համախմբվում են իր շուրջ իր խելացիության, պրակտիկության ու խիզախության պատճառով

Kate - Կյանք ա Բարի ա ու հոգատար, բայց և միարժամանակ միշտ կասկածելու տեղիք է տալիս իր անցյալից ելնելով, բայց բոլորը սկսել են նոր կյանք և միգուցե ինքնել ամեն ինչը սկսի նոր մաքուր էջից, մի բան դուրեկան չէ, երբ իր ինքնասիրությունը և արժանապավությունը տեղ-տեղ մի կողմ դնելով շարունակում ա շբվել կղզու ամենակեղտոտ մարդու` Sawyer'ի հետ

Lock - Կոմպլեքսավորված և անձամբ հոգեկան օգնության կարիք ունեցող մարդ, որը բացահայտել է իրեն նորովի և հաղթահարում է այնպիսի դժվարություններ ու փորձություններ որոնց հաղթահարման գաղափարը և երազանքները հասունացել են իր ողջ անկարող ու օգնության կարիք ունեցող կյանքի ընթացքում: Կղզում հանդես է գալիս արդեն հոգեպես ուժեղ, իր մտքի ուժի վրա համուզված, պրակտիկ, խելացի, բարի, նրբանկատ և ուրիշներին հոգեպես ճիշտ ուղղու վրա կանգնեցնող մարդ: