3-րդ սեզոնի սերիաները արդեն հասանելի են ֆրինետից
http://www.video.am/LOST_Season3/
![]()
3-րդ սեզոնի սերիաները արդեն հասանելի են ֆրինետից
http://www.video.am/LOST_Season3/
![]()
Բռնվեք
Կորուսյալներ.![]()
![]()
Դիտեք հանրահայտ ամերիկյան սերիալը շուտով Առաջինի եթերում:
Այս կղզում կենդանի մնալը խաղ չէ
Ինքնաթիռը, որը Սիդնեյից թռչում էր դեպի Լոս Անջելոս, կորցնում է ինքնակառավարումը եւ վթարի ենթարկվում: Վթարված ինքնաթիռի բոլոր ուղեւորները հայտնվում են անհայտ մի կղզու ափին...բայց ոչ բոլորին է հաջողվում փրկվել:
Միայն նրանցից 48-ը պիտի շարունակեն պայքարը կյանքի համար: Արդեն երեք տարի է` այդ պայքարի ականատեսն է ամբողջ աշխարհը: Ամերիկյան այս սերիալը դիտում են թե մեծահասակները, եւ թե երիտասարդները: Ո՞րն է սերիալի այսօրինակ հաջողության գաղտնիքը: Ավելի ճիշտ կլինի ասել` գաղտնինքերը, որոնք են օպերատորական, ռեժիսորական ու դերասանական փայլուն աշխատանքը, հատուկ էֆեկտներն ու հետաքրքաշարժ սցենարը:
Այս նախագիծը ներառում է մի քանի ժանրերի միաձուլում: 14 գլխավոր հերոսներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն հոգեկան աշխարհը` լի դրամատիզմով: Ուստի անչափ հետաքրքիր է հետեւել, թե ինչ հոգեբանական դրսեւորումներ են ստանում նրանց վարքն ու գործողությունների շղթան: Մի խոսքով, զգացողություններ, որոնք կարելի է ստանալ` միայն սերիալը դիտելով:
Կյանք ա էս կինոն: Երեք սեզոնն էլ նայել եմ: Չորրորդի մասին էլ արդեն այնքան իրարամերժ բաներ եմ լսել, որ արդեն գժվելու վրա եմ:
Ինձ ամենաշատը հետքրքրում է, թե ո՞վ է Ջէյկոբը: Համենայն դեպս նա է ֆիլմի առանցքը, եթե ոչ՝ չորրորդ սեզոնինը հաստատ: Ես դանդաղացրած նայել եմ, բայց ոչ-մեկին նման չի, մենակ մի-քիչ Բենի հոր ընկերոջը, բայց չեմ կարծում: Չգիտեմ խի՝ կարծում եմ, որ հենց Ջէկն ա, կամ էլ Ջէկն ա դառնալու:
Ի՞սկ ինչ կասեք՝ ըստ ջեզ մեռյալները կղզու վրա ո՞րտեղից են հայտնվում:
Մոռացա ասեմ՝ Լոկից զզզվուում եմ: Թուլամորթի մեկն ա:
Ըստ այս հրաշալի սերիալը ստեղծող ABC հեռուստաընկերության մեզ սպասում է ևս երեք սեզոն 16 սերիայով: Բազմաթիվ հարցերի խատասխաններ մենք կստանանք արդեն 4-րդ սեզոնի վերջում, սակայն մինչ 2010 թվականը պետք է սպասել բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար։
http://www.usatoday.com/life/televis...st_N.htm?csp=1
Նայել եմ բոլոր սեզոնները, դուրս շատ եկել են, բայց մի բան ասեմ....ինձ թվում է, որ անկապ տեղը ձգձգում են. երևի իրենք էլ չեն կարողանում դեռևս կողմնորոշվել, թե ով ով է ու ոնց կարելի է վերջացնել ֆիլմը…Ոչ այն է կախարդական ուժերին վերագրեն ամեն ինչ, ոչ այն է գիտական բացատրություն տան....Իսկ ամենահավանականը ուղղակի լավ գումար է բերում
P.S. Ամենաշատը Սոյեռին ու Սայիդին եմ հավանում!![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ