"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Վերջին երգը էտքան էլ մանկական չէր...
Ժո՛ղ, օգնե՛ք:
Էս ձեր գրած պուպուշ երգերի լինկերը ունե՞ք, կամ կարո՞ղ եք ինձ ուղարկել... Ով ինչպես կարող է, օգնեք, խնդրում եմ...
մեյլս՝ [email protected]
շատ շնորհակալ կլինեմ....
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
էս ինչի՞ ոչ մեկը չի հիշել Ժպիտը: Ափսոս բառերը չունեմ: Հիշո՞ւմ եք.
И тогда наверняка
Вдруг запляшут облака,
И кузнечик запиликает на скрипке,
С голубого ручейка
Начинается река,
Ну а дружба начинается с улыбки.
Հատկապես շատ եմ սիրում էս տողերը.
Поделись улыбкою своей,
И она не раз еще к тебе вернется.
Magic-Mushroom (24.07.2010), Անտիգոնե (04.11.2010)
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
paniaG (04.11.2010)
դե չի կարելի չհիշել YA YA E KOKO JAMBO-ն
Ո՞նց կարող էի ես այս թեմայում գրառում չանել:
Հոյակապ երգեր են նշված այստեղ, չնայած շատ երգեր փոքր ժամանակ չեմ լսել (այդ ժամանակ ես դեռ չկայի ) բայց բոլոր երգերն էլ ինձ ծանոթ են: Շատ եմ սիրում «Թզուկի երգը» եւ «Դինգ-դոնգ»-ը:
Մի երգ կա, որ այս թեմայում չի նշվել, վերնագիրը չգիտեմ, երգի միայն կրկներգն եմ հիշում եւ դրա առաջին եւ վերջին տողերը:
«Մանուկներ եկեք, թիթեռներ դարձեք,
............................................
...........................................
Ինչ արեւ է, ինչ վառ գարուն»:
Իսկ փոքր ժամանակ ես շատ էի սիրում ռուսական էստրադային երգերը, հաճախ էի երգում: Հիմա հիշողությանս մեջ շատ վառ են մնացել այդ երգերը: Հա՛ Մարտին Յորգանցին էլ եմ հիշում, քիչ չի եղել, որ տեսել եմ նրան հեռուստացույցով «Հա-յեր, հա-յեր դե շուտ մի-ա-ցեք»:sule, էլ չեմ խոսում «Ճկույթիկի եւ «Այբ-բեն-գիմ»-ի մասին:
Մի խոսքով, հրաշք երգեր են
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Inna (18.08.2010), My World My Space (23.07.2010), paniaG (04.11.2010)
Ջիմի-ջիմի, հաչա-հաչա
ՆանՍ (24.07.2010)
Փաստորեն դու փոքրուց ես սենց:
Դե ես «Կոկո Ջամբոն» - էի աննդհատ երգում, «Եղնիկ Դուռը բաց» - ը կար երգացանկումս (ռեպերտուարումս), մի հատ «Աքլոր» կար, հիմա չեմ հիշում: Մեկ էլ սենց երգ կար աննդհատ երգում էի՝
Ուշադրություն, ուշադրություն,
Ռազմական ոստիկանություն,
Դասալիքներ դուք զգուշացեք,
Ինքնակամ ներկայացեք
Valentina (11.01.2013)
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Հարդ (24.07.2010)
Հա՛, հիշում եմ Չելենտանոյի պլաստինկան («Soli» ալբոմի երգերով) հաճախ էինք դնում, որ լսեինք: Բիթլզ էլ էինք շատ լսում: Հիմնականում իմ խնդրանքով էինք միացնում:
Հիշում եմ նաեւ այս մանկական երգերը, սրանք էլ եմ շատ լսել:
«Դահուկները սահեցին,
Սղացինք ու խաղացինք,
Ջա՜ն, ինչ լավն ես դու ձմեռ,
Ջա՜ն ինչ լավն է խաղը մեր:»
«Ձկնիկ լող տուր, լող արա,
Դրսի որդը թող արա,
Իջիր ջրի հատակը,
Մինչեւ անցնի վտանգը»:
«Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզը թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց ասին ոչ»:
«Փիսիկը նստել մի մութ անկյունում,
Հոնքերը կիտել ու լաց է լինում:
Մոտիկ է գալիս մի ուրիշ կատու,
Ինչու՞ ես լալիս, ա՛յ փիսո ջան դու»:
«Ա՛յ իմ գնդակ, ջա՛ն գնդակ՝
Կանաչ, կարմիր, կապուտակ,
Թռի վերեւ, իջիր ցած,
Չալոն մնա զարմացած»:
«Տոնածառ ջան, տոնածառ,
Ինչ սիրուն ես ու պայծառ,
Էս ինչ լավն ես, էս ինչ լավն ես,
Ձորս կողմդ լույս ու պայծառ»:
Վերջին խմբագրող՝ Smokie: 18.08.2010, 17:10:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Արևիկ խմբի երգերն եմ հաճախ լսել ու շատ սիրել: Բայց ցավոք, բառերի հիմնական մասը մոռացել եմ: Հիմա էլ փնտրում եմ, որ տղայիս համար երգեմ ու իրեն սովորացնեմ այդ երգերը: Բայց ափսոս, ինտերնետում չկան այդ երգերը:
Եթե ինչ-որ մեկդ գիտեք շնիկի երգի բառերն ամբողջությամբ, խնդրում եմ, գրեք այստեղ: Հիշեցման համար - սկիզբը կգրեմ:
Իմ լավ շնիկ, իմ սիրունիկ,
Արի, նստի, դաս տամ քեզ:
Լինես ուշիմ, գրաճանաչ,
Որ խեղճ երբեք չլինես:
Ախ, չէ որ առանց գրքի,
Տխուր է կյանքում,
Ինչ հեքիաթներ,
ինչ հրաշքներ,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում...
..... (էլ չեմ հիշում,խնդրում եմ հիշեցրեք…)
Անտիգոնե (04.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ