Մանկական հուշերս թերթում եմ գրքի էջերի պես և հիշում, որ
շատ էի սիրում լսել Ռուբեն Հախվերդյանի , եթե չեմ սխալվում "Իմ կորած երազը" մուլտի երգը,
որտեղ կարծեմ մի աղջիկ իր պապիկի երազներն էր փնտրում ու պատին կախված այն նկարի մեջ է մտնում և այդ նկարի մեջ պատկերված է անտառային հրաշք ու խորհրդավոր մի տեսարան, ու մի արահետ կար այդ նկարում, դրանով էլ աղջիկը շարժվեց առաջ, տեսնելով թիթեռնիկներ, անտառի վայրի կենդանիների ձայները լսելով գնաց ու տեսավ Մհեր Մկրտչյանի ձայնով լացող մի թզուկի ու նրան օգնեց ...
Հետո մտավ թզուկի տուն և մտավ պատին կախված գիշեր ներկայացնող մի նոր նկարի մեջ ու հետո էլ չեմ հիշում ... կարծեմ թզուկի հետ մտավ այդ գիշերային նկարի մեջ ու թզուկը մնաց այնըեղ քնած ու բարձր խռմփացնելով, հետո թիթեռնիկները աղջնակին ճանապարհը ցույց տալով վերադարձրին իր սենյակը, ուր նրա պապիկն էր քնել ու էլի բարձր խռմփացնում էր ...
Եսքան երկար հիշեցի, բայց այդ մուլտի մեջ հնչող երաժշտությունը մինչև հիմա լսում եմ ու աշխարհով մեկ եմ լինում, ուրախանում... ինչ բարի հնչյուններ են ...
Էջանիշներ