Հոգիները (մենք), պետք է փորձեն ամեն ինչ տարբեր ինկարնացիաների ժամանակ, այդ թվում նաև ինքնասպանությունը: Սովորաբար դա արվում է հոգու զարգացման սկզբնական փուլերում, այսինքն, երբ հոգին երիտասարդ է: Փաստորեն, մենք բոլորս մեր նախքին կյանքերում ինչ-որ ժամանակ արդեն ունեցել ենք ինքնասպանության փորձը:
Իսկ կրկնվող ինքնասպանության դեպքում ահա թե ինչ է տեղի ունենում: Ինքնասպանությունից անմիջապես հետո դու կհանդիպես քո ՈՒսուցիչ-ՈՒղեկիցների հետ: Առաջինը, նրանք կցանկանան, որպեսզի դու հասկանաս, որ զարհուրելի սխալ ես գործել, և որ ինքնասպանությունը` դա ելք չէ: Ավելին, քո կյանքը վերանայելու ժամանակ դու կիմանաս, որ հաջորդ կյանքում դու անպայման կհասնես քո կյանքի այս նույն իրավիճակին և, հուսանք, ուրիշ ընտրություն կկատարես, քանզի այդ վիճակը կկրկնվի այնքան ժամանակ, մինչև դու ուրիշ ընտրություն կատարես:

Պարզորեն ասած,երբ դու ընտրում ես ինքնասպանությունը, հաջորդ կյանքում պիտի ստեղծես իրավիճակների ճիշտ նույնպիսի հավաքածու, ճշգրտորեն ներառնելով այն ամենը, ինչը բերել է քեզ դեպի այդ ինքնասպանությունը:

ՈՒրեմն, մտածեք, խնդրում եմ, սիրելիներս, արժանի՞ է արդյոք ձեր այդ "ինքնասպանապանական" վիճակը նրան, որպեսզի անգամներ շարունակ կրկնվի ձեր հաջորդ թանկարժեք կյանքերում...