Յոժ, ամեն ինչ էդքան հեշտ չի http://www.mlove.ru/forum/68697-post55.html
Յոժ, ամեն ինչ էդքան հեշտ չի http://www.mlove.ru/forum/68697-post55.html
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Բայց ամենավատ տարբերակը էն կլնի, եթե մեկը ինչ-որ աղջկա պատճառով փորձ անի, չստացվի, հետո էդ աղջիկը բանից բեխաբար գա հարցնի. "Խի՞"
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ambrosine (19.12.2009), Ungrateful (19.12.2009), Աբելյան (20.12.2009)
Ինքնասպան կամ ինքնասպանության փորձ կատարած մարդկանց մեծ մասը, խնդիրներ ունեն իրենց հոգեկան առողջության հետ, օրինակ լսում են ձայներ, որոնք իրենց թելադրում են որոշակի գործողություններ:
Ինչի է՞
Չի կարող մարդը գիտակցաբար ինքնասպան լինել՞ ուղղակի հոգնել կյանքից, որոշել, որ ինքը անելիք չունի՞՞՞
Սաղին գիժ հանեցիք![]()
Աբելյան (20.12.2009)
Ասելով ինքնասպանները ուժեղ կամքի ուժ ունեն կամ ընդհանրապես չունեն, իմ կարծիքով սխալ է:Յուրաքանչյուր մարդ ի ծնե ունի ինքնապահպանման ինստինկտ, ինքնասպանության դեպքում աշխատում ա հակառակ մեխանիզմը, որը նշանակում է, տվյալ մարդը ունի հոգեբանական պրոբլեմներ ու ֆիզիկական ոչնչացումը դառնում է անհրաժեշտ տվյալ պահին փուլ, չեն գիտակցում, որ դրանից հետո իրենք չեն լինի, այսինքն ինստինկտը իսպառ բացակայում է: Իսկ ինքնասպանություն գործած մարդկանց մեծամասնության մոտ վախի զգացում հիմնականում չկա: Նույնիսկ կամուրջից իրեն նետած մարդու մոտ բարձրությունից սիրտը չի կանգնում:
Ինքնասպանները էգոիստներ են: Ի՞նչ ա մահը: Երբ դու ապրում ես, մահը դեռ չկա, երբ մեռնում ես, մահը արդեն չկա: Մահը մնում ա հարազատներին: Ինքնասպանները թքած ունեն, թե ֆիզիկական ոչնչացումից հետո հարազատների հետ ինչ կլինի: Մտածում են միմիայն իրենց մասին//ինչքան էլ ծիծաղելի չհնչի: Էս էլ ինքնասպանների էգոիզմը:
Чеширский КотЭ
Farfalla (19.12.2009), Pagan_Angel (20.12.2009), Մանուլ (19.12.2009)
Kuk (20.12.2009)
Յոժ ջան , ես խոսում էի գիտակից մարդու մասին, իսկ գիտակից, հասկացող մարդու համար շաաատ դժվար է իրեն վնաս տալը, ինքը մինչև իրեն վնասելը հասկանում է, որ դրանից հետո էլ ինքը չկա, դա իր վերջն է, ինչքան էլ վատ վիճակ լինի, ցանկացած մարդու ինչ-որ բան կապում է էս աշխարհի հետ, ինքը ինչ-որ բանից կախում ունենալու է, չի ցանկանալու հեռանալ դրանից, կյանքից, իսկ հասկացող մարդու համար էնքան էլ հեշտ չի էդքան բանն անելը: Մարդը շատ ուժեղ պիտի լինի, որ ինքն իրեն վնաս տա:
Ի՞նչ եք կարծում ինքնասպանության մասին մտածողները /հաստատ նման մտադրություն ունեցող ոչ բոլորն են վերջնական արդյունքի հասնում/ ինչի՞ են հետ կանգնում, ինչի՞ միչև վերջ չեն գնում:
Ինչ վերաբերում է հոգեկան հիվանդներին, այ իրենցից ամեն ինչ սպասելի է, ինչ կամք, կամ գիտակցություն, անում են երբ ինչ ուզում են, իրենց դեպքում կարելի է ասել արդարացված է գործողությունը:
Չգիտեմ, ես սենց եմ մտածում, ու քիչ չեմ մտածել ինքնասպանություն կամ ընդհանրապես սպանություն /մասնագիտության պատճառով իհարկե/ կոչվածի մասին:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Հայկ ջան, քո ասածը շարունակեմ:
Ինչ-որ էսպիսի պատմություն եմ հիշում, որ ասում էր մենք բոլորս ենք մեղավոր ինչ-որ մեկի ինքնասպանության համար, օրինակ վերելակով ինքնասպանության պատրաստվողը տուն ա բարձրանում ձեզ հետ միասին, դուք կարող էիք ընդամենը մի հատ ժպտալ նրան, բայց նրա կողմը չեք էլ նայում, անտարբեր եք, օտար է, չգիտեք, որ ինքնասպան կլինի, բայց կապ չունի, մի խոսքով մարդը մի անգամ ևս զգում ա էդ օտարվածությունը և ավելի ա համոզվում իր վճռի մեջ, հնարավոր ա, եթե դուք մի հատ կեսբերան ժպտայիք նրան, նա տեսներ, որ ամեն ինչ դեռ կորած չի, մի խոսքով լավ չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել, բայց լավ պատմություն ա, մեջս տպավորվել ա:
Եղոյան, քո գրառումը չի՞հենց ինչ անում են գիտակցելով են էլի անում
մի բան էլ ավել, ահագին կամքի ուժ պիտի ունենան, որ նման բան անեն, ամենքին հասու բան չի ինքնասպանությունը
Փաստորեն դու ուզում ես ասես ինքնասպանության գնացողները ուժեղ մարդի՞կ են
Սուիցիդը ինքը օգնության ճիչ ա, մարդկանց ուշադրությունը իրենց նկատմամբ գրավելու քայլ, ուժեղ մարդը օգնություն չի խնդրում, չի փորձում փախնել, վա՜յ էն մարդուն, որի գիտակցությունը տեղն է ու ինքնասպան է լինում` իմաստներ չունենալով կամ հետաքրքրության համար:
Հա կան դեպքեր, երբ գիտակից ինքնասպանությունը հասկանալի է, օրինակ երբ մարդը իր մարմնով փամփուշտ ա պահում կամ գիտակցաբար պատերազմի ժամանակ իր կողմին օգնելու համար տանկի տակ ա ընկնում՝ ինչ-որ բանի համար, այ էտ մարդիկ իսկականից ուժեղ են:Ուժեղ ինքնասպաններ են:
Իսկ մնացած բոլոր դեպքերում, մարդու գիտակցությունը մթագնած է լինում: Եթե նույնիսկ հոգեկան խանգարումներ չկան, այնպիսի մի փուլում են գտնվում, որ ո՛չ վախ կա, ո՛չ էլ մտքեր հետագայի մասին... մարդ , որի համար ապրելը ավելի ցավոտ է, քան մեռնելը: Մենք էլ որ ցավ ենք ունենում՝ օրինակ մարմնի ինչ-որ հատվածում, փորձում ենք ամեն կերպ դուրս գալ այդ վիճակից, իրենց մոտ այդ վիճակը մահի տեսք ունի, մեր մոտ դեղի հաբերի:
Чеширский КотЭ
Նաիրուհի (03.09.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ