Rhayader (24.09.2009)
Հիշում եմԻհարկե կան դեպքեր երբ ինքնասպանություն գործելը արդարացված է: Օրինակ՝ անբուժելի հիվանդության հետեվանք հանդիսացող անտանելի ֆիզիկական ցավերի դեպքում.Rhayader-ի կողմից բերված օրինակների դեպքերում: ես փորձում եմ հարցին այլ տեսանկյունից մոտենալ: Կան մարդիկ, ովքեր առաջին իսկ դժվարությանը հանդիպելիս պատրաստ են հեշտությամբ իրենց կյանքին վերջ դնել, համոզված լինելով որ մահը վերջն է: Նման մարդիկ համոզված են,որ միշտ էլ կա ցավերից, տառապանքներից ազատվելու ամենահեշտ ելքը: Նման մարդիկ հավանաբար մտածում են՝ ինչու՞ դժվար իրավիճակների լուծումը գտնելու համար փնտրել այլ ճանապարհներ, երբ ի վերջո բոլոր ճանապարները դեպի մահ են տանում: Հենց սրա հետ կապված էր իմ ասելիքը, ո՞վ կարող է երաշխավորել, որ մահը տառապանքի վերջն է, այլ ոչ թե նոր տառապանքի սկիզբը:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ստեղ հարցը պատասխանատվության մասին չէ: եթե ընդունենք, որ կյանքը ինչ որ քաոսային,պատահական անիմաստ իրադարձությունների շղթա է, ապա մահը իսկապես հրաշալի վերջ է: Իսկ եթե համարենք, որ ի վերջո էս ամենը ինչ որ կանոնակարգված համակարգ է, որտեղ գործում են որոշակի օրենքներ, ապա պարզ է դառնում,որ հեշտ պրծում չկա, կամ էլ առհասարակ պրծում չկա:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ուլուանա (17.09.2009)
Էդ առումով լրիվ համաձայն եմ քեզ հետ, իսկ դոգմաների հետ կապված էլ Ռայադերի հետ եմ համաձայն։ Ես էլ եմ համարում, որ դոգմաներով չպիտի ճիշտն ու սխալը որոշվի։ Ցանկացած քայլի համար պիտի լինի քիչ թե շատ խելքին մոտ ու հիմնավորված բացատրություն, որը հասանելի կլինի եթե ոչ բոլորին, ապա գոնե շատերին, թե չէ «Աստվածաշնչում կամ չգիտեմ որտեղ էդպես է գրված ու վերջ» պնդումը լավագույն դեպքում կարող է համոզիչ հնչել այն քրիստոնյաների համար, որոնք կուրորեն հավատում են Աստվածաշնչին, Աստվածաշնչից դուրս ուրիշ ոչ մի ճշմարտություն չեն ճանաչում ու չեն ուզում անգամ լսել ուրիշ որևէ բացատրություն կամ տեսակետ։ Բա մնացա՞ծը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Շատ մարդիկ ինքնասպանությունը դիտարկում են որպես շատ թույլ կամքի տեր մարդու արարք կամ շատ ուժեղ կամք ունեցող մարդու արարք..... Եթե մարդը ծնվել է այնպիսի միջավայրում,որտեղ չեն սովորեցրել կայանքի բազում հետաքրքրությունների մասին և իր կատարելիք անելիքների մասին,ապա այդ ժամանակ մարդ հեշտությամբ կարող ե ինչ-ինչ պատճառ հանդիսացող դրդումներից կատարել ինքնասպանություն....
Իսկ եթե մարդը գիտակցում ե իր լինելու,ապրելու,ստեղծագործելու,մի խոսքով պայքարում է իր կայնքի հետաքրքրության համար և ուզում է թողնել իր նամնին,ահա այդ ժամանակ ոչ մի գրգիռ չի կարող մարդուն հասցնել ինքնասպանության....
որովհետև մարդու ուղեղ այս հարցերի մասին ստացած ինֆորմացիայի գերակշիռ մասը դրական լիցք ունի(այսինքն ինքնասպանություն չգործել)......
Շինարար (24.09.2009)
Նորից կրկնեմ, լրիվ նույն արարքը տարբեր կոնտեքստներում կարող է տարբեր բան նշանակել: Ճակատամարտում գերի ընկած սամուրայն ինքնասպանությամբ փրկում է իր պատիվը: Մահմեդական տեռորիստ-մահապարտն իր համար դրախտում տեղ է վաստակում ու կույսեր: Մեկը պրոբլեմներից է փախնում, մեկն անկեղծորեն անիմաստ է գտնում ապրելը: Մեկը քաղցկեղ ունի ու չի ուզում դանդաղ մահանալ: Չի ուզում մահվանը հնարավորություն տալ ընտրել իր վերջին ժամը:
Արդյո՞ք բոլոր այս մարդկանց կարող ենք դատել նույն չափանիշներով:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հայկօ (24.09.2009)
Ինքնաոչնչացումն էվոլյուցիայի բնական ու վերջին քայլն ամարդը միակ արարածն ա, որ գիտակցաբար կարա գնա ինքնաոչնչացման:
Համ էլ՝ վերև գնա ու իմ դիլեմաները կարդա: Եթե դրանից հետո էլ քոնը պիտի պնդես, ես անիմաստ եմ համարում քո հետ բանավիճելըու թեման կփոխենք «գլուխ» բառի իմաստափոխությանը նախդիրների ազդեցության տակ (քոփիռայթի զնակ ալարում եմ դնել) Էդ Գարպօ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
եդ բոլորը գիտեն վոր էվոլյուցիայի վերյը ինքնաոչնչացնումն ա....հարցը դրա արագություն տալու մասին ա.....լսի ես ետ դասեր լավ գիտեմ...ես հիմա լաբորատորյա ունեմ և փորձում եմ գտնել օրգանական նյութերի միջև ռեակցիաների մի այնպիսի շարք,որը կարող է բավականին դանդաղեցնել մարդու ֆենոտիպի ազդեցության ձեվափոխումը...կասեցնել հարվածը՝վերափոխելով օրգանիզմին հարմարեցվելիք արհեստական ռեակցիաների շարքը....իհարկե շղթայական ռեակցիաներով...![]()
Անիմաստ ու վնասարար մոտեցում է:
"When Nature calls, we all shall drown"
Tiamat, Gaia
Մահը բնական պրոցեսսի անհրաժեշտ մաս է: Կրակն իրենից մահ է ներկայացնում՝ մաքուր տեսքով, կենդանիները փախչում են կրակից, որովհետև նրանից ՄԱՀՎԱՆ հոտ է գալիս, բայց կլինե՞ր արդյոք կյանք առանց ամենամեծ մահվան, ամենամեծ կրակի՝ Արևի:
Ցիկլ է, ու պետք չի դրան խանգարել: Մարդը դեռ ի վիճակի չի բալանսն ամբողջությամբ ընկալել, իսկ բալանսը խախտելը վնասում է բնությանը: Բնությունն ավելի կարևոր է, քան մարդիկ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
յոգի (24.09.2009)
Jarre (24.09.2009)
Պարապությունից էս թեման կարդացի, դե ոչ ամբողջությամբ, բայց հիմնական մասը կարդացի՝ փորձելով հնարավորինս շրջանցել, մեղմ ասած, անհետաքրքիր գրառումները: Շատ էր խոսվում՝ մարդն ուժեղ է, թույլ է, կամքի ուժ ունի ինքնասպան լինողը, կամ չունի, իրավունք ունի ինքնասպան լինելու կամ չունի: Միքիչ ձանձալի ա թեման, շատ ա նույն բանը ասվում: Միանշանակ ասել չի կարելի, կան մարդիկ, ովքեր ինքնասպանության են գնում թույլ կամք ունենալու պատճառով, կան դեպքեր, երբ մարդն այդ քայլին գնում է խախտված հոգեկանի արդյունքում, գիտակցաբար, ալկոհոլի ազդեցության տակ և այլն: Որպես կանոն, ինքնասպանությանը նախորդում է տեսական լարվածության շրջան: Կարծիքներ կային, որ ինքնասպանությունը դա էգոիստություն է: Ասեմ, որ թեմայի գրառումների հիմնական սխալը երևույթը միատեսակ համարելու մեջ է: Էգոիստությունը դա ինքնասպանության բազմաթիվ տեսակներից միայն մեկն է, ու չի կարելի բոլոր տեսակի ինքնասպանությունները համարել էգոիստություն: Էդ նույն տրամաբանությամբ կարելի ա բոլոր ինքնասպանությունները համարել, ասենք՝ ալտրուիստական, որտև սա էլ ա ինքնասպանության մի տեսակ: Նույնն ա, ոնց որ ասենք՝ բոլոր սպանությունները ծանրացուցիչ հանգամանքներում են կատարված: Եվ հետո՝ կան շատ տեսություններ, ու ասեմ՝ բավականին հետաքրքիր են, շատ դեպքերում դաժան ու տխուր օրինակներ են հանդիպում: Կա տեսություն, որ բաժանում է ինքնասպանություն գործած մարդկանց համապատասխան խմբերի՝ տարիքային, սեռային, բնակավայրի հետ կապված և այլն: Ասեմ, որ տարիքային խմբերի մեջ իր տեղն է զբաղեցրել նաև 3-6 տարեկանների խումբը: Փաստորեն այդպիսի դեպքեր ևս եղել են, ու քիչ չեն եղել: Կա վարկած, որ քաղաքում բնակվողների մոտ ավելի հաճախ է հանդիպում ինքնասպանության դեպքերը, քան գյուղում բնակվողների մոտ: Սա կարծում եմ տրամաբանական ա, եթե հաշվի առնենք, որ նույն կերպ՝ տնտեսապես առավել զարգացած երկրներում ավելի շատ են ինքնասպանության դեպքերը: Սեռային պահով ասեմ, որ կանայք այստեղ ևս սիրում են իրենց ցուցադրել, հայտնվել ուշադրության կենտրոնում, որտև ավելի շատ ինքնասպանության փորձ կատարում են կանայք, բայց ավելի շատ ավարտված ինքնասպանություն լինում է տղամարդկանց մոտ: Շատ են դեպքերը հիվանդույթւոնների հետ կապված. մի շարք հիվանդություններ կան, որոնց դեպքում մարդու ուղեղն է վնասվում կամ նրա հոգեկանն է խանգարվում, և նա, կարելի է ասել, ինքնասպանության է դիմում անմեղսունակ ձևով, այսինքն նա սթափ մտածելու հնարավորություն կամ ունակություն այլևս չունի, օրինակ շիզոֆրենիայով տառապողները կամ գանգուղեղային տրավմաները, ուռուցքները, կամ այլ հիվանդություններ, չգիտեմ բոլորը, բժիշկներն ավելի լավ կիմանան: Հետո շատ մեծ դեր ա խաղում մարդու ընտանեկան կարգավիճակը, որտև փաստ ա, որ ամուսնացածներն ավելի քիչ են դիմում ինքնասպանության, քան տունը մնացածները: Ընտանեկան լուրջ խնդիրներ ունեցողների մեջ նույնպես շատ են ինքնասպանության դեպքերը: Մի խոսքով՝ ասածս էն ա, որ շատ բան կարելի ա էս թեմայի շրջանակներում խոսել, պետք չի լռվել կամքի ուժի, ճիշտ ու սխալ լինելու կամ կրոնի վրա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էս ինչա՞
54 հոգուց 14 ը կոպիտ ասած ինքնասպանության հայտ են ներկայացրել![]()
Jarre (08.12.2009)
Դեկադա (15.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ