Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
սխալ ձև եք ընտրել… եթե անգամ մարդը այդ ցանկությունը ունի, գուցե ինչ-որ կերպ հնարավոր է ետ պահել նրան այդ քայլից…
ինչ է նշանակում հրապարակման ենթակա չէ… ինձ թվում է Ուզում եմ ինքնասպան լինել-ը հավասարՉափ կարող է քննարկվել, ինչպես ասենք ուզում եմ ամուսնանալը… այն իմաստով, որ դրանք կյանքում առկա կարևորագույն հարցեր են, չնայած համեմատվելու չեն…
հրապարակման ենթակա չէ նշանակում է, որ նույնիսկ եթե ինքնասպանության մասին խոսելու և քննարկելու ցանկություն կա, դա պետք է արվի հոգեբանի մոտ, ով կարող է մարդուն դուրս բերել ծանր հոգեվիճակից, այլ ոչ թե ֆորումում, որտեղ հանդիպում են բազատեսակ մարդիկ, այդ թվում նաև անչափահասներ: Դու լուրջ մտածում ես, որ ֆորումը դա ինքնասպանության քննարկման վայր է՞ Բա էլ ինչի համար են հոգեբաններն ու հոգեվերլուծողները, ովքեր աշխատում են հենց նման մարդկանց հետ, ովքեր ունեն հոգեկանի հետ պրոբլեմներ և կամ գտնվում են դեպրեսիվ ու հոգեկան ծանր վիճակի մեջ՝ ընդհուպ մինչև ինքնասպանություն: