Պրակտիկայի ժամանակ, վիրաբուժականում մի շաբաթ պառկած էր մեկը՝ ջահել մի կին, նուրբ ու գեղեցիկ դիմագծերով, աչքերի տակ սևացած, 3 թե 4 հարկի պատուհանից թռել էր առանց որևէ բան ասելու, ձկնամկանը համարյա լրիվ բացակայում էր, ինքը լուռ սպասում էր, վերքը մշակելուց հետո ծնկները գրկած սկսում էր օրորվել: Սա քո ասած հոգեվիճակն ա: Հոգեբուժարանում հաշվառման մեջ գտնվող վարդագույն շրթներկով տատիկը 2 հարկից իրան գցել էր, 2 կող կոտրել էր, երեսին լիքը քերծվածքներ էին, արյան մեջ կորած շտապով բերեցին, կարող ա և պատահաբար էր ընկել: Էս երկու դեպքի մեջ տարբերություն կա՞: