իսկ ռեալում /իրականությունում/ մենք կանք, գոյություն ունենք ընդհանրապես՞, որ մի "ուրիշ" տեղ էլ ուզենանք գնալ՞... բարդ հարց ա , չէ՞,..
իսկ ռեալում /իրականությունում/ մենք կանք, գոյություն ունենք ընդհանրապես՞, որ մի "ուրիշ" տեղ էլ ուզենանք գնալ՞... բարդ հարց ա , չէ՞,..
Life is too short...
Ինքնասպանությանը դեմ եմ, թող ներեն բոլոր նրանք ովքեր փորձել են ինքնասպան լինել։ Կարծում եմ, որ նրանք, իրոք թույլ մարդիկ են։ Նրանք չեն գնահատում կյանքը
Օ՜, շատ բարդ հարց ա Մեր կյանքը կարծես մատրիցա լինի («Մատրիցա» ֆիլմի նման)… Էդ թեմայի շուրջը եթե սկսեմ խոսել, ապա երկար կտեվի, քանի որ շատ ասելիքներ ունեմ, իսկ էդքանը գրել…զահլա չկա, նաև՝ դժվար կհասկացվիKoms-ի խոսքերից
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Իսկ ինչու են ընդանռապես ինքնասպանություն գորցում ինչեն ուզում դրանով ապացույցեն եթե իհարկե ապացույցելու վիրև է բան կա
Հարգանքներով Հոլմս
Պարտադիր պիտի ապացուցելու բան ունենա՞ն: Ինձ թվում ա, հաճախ էդ քայլին գնում են, որովհետև թվում է, թե ի վիճակի չեն ապացուցել էն ինչ ուզում են:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 25.08.2006, 15:29:
Ինքնասպանություն մարդ գործում է այն ժամանակ... երբ էլ աելու ոչ մի բան չի ունենում այս կյանքում (իր կարծիքով).....
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ենթադրում եմ, որ մարդիկ հիմնականում ինքնասպանություն են գործում հետևյալ պատճառներով.
1. ուզում են դրանով շրջապատին ինչ-որ բան ապացուցեն, ասեն
2. հուսահատվում են, կյանքից էլ ոչ մի սպասելիք չեն ունենում կամ անելիք, ասելիք չեն ունենում
3. ինչ-որ բանից ահավոր տանջվում են, չեն դիմանում ու մտածում են, որ դրանով կազատվեն տանջանքներից
4. դիվահարության ժամանակ, միայն իրենց տեսանելի ինչ-որ աներևույթ էակների դրդմամբ
5. որոշ կրոնների կամ աղանդների ազդեցությամբ
Դրդապատճառներից որևէ մեկն առանձնացնել ու ասել, թե բոլորը միայն այդ պատճառով են ինքնասպան լինում, կարծում եմ, որ սխալ է։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մարդն է իր կյանքի տերը.
բայց,կյանքը իր տերը չի ,այնպես ,որ թողենք ամեն ինչ նրանց կամքին :
Վերջին խմբագրող՝ Լէգնա: 25.08.2006, 16:37:
Հասկանում եմ, որ կյանքում այնպիսի անելանելի վիճակներ են լինում, որոնցից ազատվելու միակ փրկությունը գոյություն չունենալն է թվում, բայց ամեն դեպքում, ինքնակամ ազատվելն այն ամենաթանկից, որ Աստված է մեզ տվել՝ կյանքից, այն էլ այն դեպքում, երբ աշխարհում անթիվ անբուժելի հիվանդ մարդիկ գերմարդկային ջանքեր են գործադրում՝ պայքարելով նույնիսկ հաշված ամիսների համար, իմ կարծիքով… Եթե «վայրենություն»-ից ավելի վայրի բառ գտնեի, կասեի թե ինչ է:
Ոչ մի դեպքում ինքնասպանությունը լուծում չէ, այլ միայն ընդմիշտ կործանում` բառիս ամենասարսափելի իմաստով:
Վերջին խմբագրող՝ Riddle: 25.08.2006, 16:46:
Ne inducas in tentationem...
Մեռնելուց հեշտ բան չկա...ապրելն է դժվար
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ծանոթ խոսեր են, բայց թե որ գրքում եմ կարդացել, չեմ կարողանում հիշեմArm_Lionne-ի խոսքերից
Ճիշտն ասած ես էլ չգիտեմ, քանի որ այդ գիրքը չեմ կարդացելՄրրիկ-ի խոսքերից
Ցանկացած պահի կարող ես կյանքիդ վերջ տալ արագ ու անցավ միջոցով , չմտածելով հետևանքների, կյանքում թողած խնդիրների ,ապրողների.... մասին: Բայց մեկ ակնթարթում փորձիր այդքան արագ ու հեշտորեն լուծել պրոբլեմները ու շարունակել ապրել
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 01.09.2006, 04:55:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ես նույնպես դեմ եմ ինքնասպանությանը, քանի որ դա չի ազատում ցավերից ու խնդիրներից, ինքնասպանություն կատարողը այդ պահին իր կյանքի ամենաթույլ, անմիտ ու էգոիստական արարքն է կատարում :
Վերջերս պատահեց լսել 2 նման դեպքերի մասին: Առաջինը 45-50 տարեկան մի կին էր, որը ընտանիքի տեր էր, ու տնտեսական խնդիրներում դժվարանալու պատճառով անդունդից նետվեց... Ինքն ազատվեց իր ամենօրյա տանջանքներից, սակայն նրա հիվանդ ամուսինն ու զավակները բացի ամենօրյա խնդիրներից հիմա ունեն մի անսահման վիշտ, ու ինչքան էլ բարելավվի նրանց տնտեսական վիճակը, մայրը ընդմիշտ է հեռացել...
Այս ամառ պատահեց, որ 7 օր հիվանդանոցում էի: Մեր սենյակում կար մի ուսանողուհի 25 տարեկան, որն արդեն 2-րդ անգամ էր մահափորձ կատարում, նա դեղեր էր խմել, բայց մայրրը սպասվածից շուտ էր վերադարձել տուն ու փրկել էր նրան: ինքնասպանության պատճառը՝ մի տղա... Բայց այս աղջիկը հոգեկան ոչ նորմալ վիճակում էր գտնվում, սակայն բժիշկները չկարողացան նրան համոզել հոգեբանի մոտ բուժվել:
Ինչ աստիճանի հիասթափություն, վիրավորանք և այլն էլ ապրի մարդ, չարժե վերջ տալ կյանքին, ժամանակն ամեն ինչ փոխում է ու բուժում :
Ինքանասպամության իրավունք կա՞ թե չկա՞ , համաձայն եմ, կախված է մարդու արժեքներից, կրոնից և այլն...
....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....
Պ. Սևակ
Ըստ իս, հակառակը, ինքնասպանության գնացող մարդիկ կամքի ուժից զուրկ են, քանի որ չեն կարողանում դիմագրավել ու հաղթահարել կյանքում առաջացող դժվարությունները: Ինքնասպանության գնում են միայն թույլ մարդիկ:Real_one-ի խոսքերից
մի 3 անգամ շատ եմ ուզել կատարել… ուղակի համ էլ ֆիզիկապես վատ էի… ուժ չկար ինչ որ տեղ հասնելու… բայյց ատելության և վռեժի զգացումը օգնում են…
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ