Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
(այստեղ չեմ քննարկում այն հավատացյալների սխալ կարծիքն թե սոսկ մեկ կյանքից հետո հոգին գնալու է կամ իրենց հորինած դրախտն կամ դժողքն որտեղ հա վառումա սատանան բայց էդ հոգիներն էնքան պադոշ են որ տենց էլ չեն վառում պռծնեն
Հարգելի ihusik, պարզ է, որ թեման միանգամայն այլ բաժնում է և ճիշտ էլ չի այն լիովին կրոնականացնել կամ շեղել բոլորովին այլ ուղղությամբ, և քանի որ այստեղ չի քննարկվում հավատացյալների <սխալ> կարծիքները հետմահու գոյության մասին, կարծում եմ ավելի ճիշտ է նաև դրանց չանդրադառնալը, այն էլ որոշակի անձնական մեկնաբանությամբ
Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Իմաստն այն է, որ տվյալ այրը մի մարդկանց մի ստվար զանգվածի, որը Հունան Ավետիսյանին համարում էր հերոս, անվանում է "անառողջ միտք ունեցող":
Ըստ նրա այդ կատեգորիայի մեջ են մտնում "ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները":
Հետաքրքիր է, թե ֆորումում քանի հոգի է համարում, թե Հունան Ավետիսյանը սխալ էր: Կամ սխալ էին Ղարաբաղի համար զոհված այն մարդիկ, ովքեր որոշակի պայմաններում համոզված էին, որ մնալով զոհվելու են, բայց չեն փախել ու զոհվել են:
Ես իհարկե մտադրություն չունեմ միջամտել Ձեր և Վրոյի կամ Գայլի հետ զրույցին: Պարզապես իմ կարծիքով ինքնասպանությունն ու ինքնազոհաբերումը միանգամայն տարբեր հասկացություններ են: Առաջինն ինձ համար անընդունելի երևույթ է, երկրորդը` մեծագույն վեհ արարք, հերոսություն: