Սխալվում ես ,
հիմնականում ճիշտ հակառակն է տեղի ունենում... և այս հարցում ոչինչ ընդհանարացնել չի կարելի , կախված է դրդրապատճառներից ( և ոչ միայն)
Նախ ինքնասպանների մի քանի տեսակ կա, բայց կարծում եմ մենք խոսում ենք նրանց մասին , որոնք այդ քայլին դիմում են տառապանքներին վերջ տալու համար:
Ինքնասպանության դրդրապաճառը շատ բազմաբնույթ կարող է լինել ՝ հուսալքվածությունը , հոգնածությունը ( հոգեպես) , ստեղծված դժվարին իրավիճակը, անկարողության գիտակցումը, մեղավորության, սեփական անձի թերարաժեքության , ամոթի զգացումը, վիրավորանքը, ատելությունը սեփական անձի և բոլորի նկատմամբ, շրջապատի կողմից անտեսվածությունն ու անտարբերությունը... ինքնասպանությունը նույնիսկ ընդիմության դրսևորում կարող է լինել , կամ նման ձևով ուշադրություն գրավելու միջոց :
Այդ քայլին դիմող մարդը երբեք հոգեպես հավասարակշիռ վիճակում չի լինում, և վերը նշված հոգեվիճակները խորը դեպրեսսիայի ախտանիշներ են : Հիմնականում ինքնասպանության որոշումը գաղտնի է պահվում ( եթե ինքնասպանություն գործողը ինչ-որ մեկին հայտնում է դրա մասին, ապա դեռ հույս ունի ուրիշ ելք գտնել...էսպես ասած փրկվել, թեկուզ այն մարդու կողմից ում վստահել է ) , մեկուսանում են լիակատար մենակության մեջ, որպեսզի ոչինչ կամ ոչ ոք չխանգարի ի կատար ածել որոշումը:
Նման դեպքերում միայն հարազատների ու ընկերների մխիթարանքն ու օգնությունը ( հատկապաես բարոյահոգեբանական) կարող է սթափեցնել նրանց : Եվ շատ կարևոր մի բան ևս ՝ ինքնասպանություն գործողների մեծամասնությունը միշտ հոգու խորքում փոքրիկ հույս են ունենում փրկվելու : Այնպես որ ուշադիր եղեք մարդկանց նկատմամբ
Իսկ ինչ վերաբերում է կյանքին կամավոր վերջ տալուն
: Մենք բացարձակապես ԱՄԵՆ ԻՆՉԻ իրավունք ունենք և միայն ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ենք մեր իրավունքների սահմանները գծում, ելնելով մեր կրոնական, բարոյական, մարդկային, իրավաբանական ...համոզմունքներից : Բայց այդ իրավունքը թող արդարացման միջոց չդառան և ոչ էլ ՄԻԱՅՆ իրավունքից ելնելով ճիշտ / սխալ/ արդարացի սահմանումները ստանա
Էջանիշներ