07.10.2008 թ.-ին տեղի ունեցած ղեկավարության ժողովի ժամանակ որոշվել էր կրոն բաժնի համար ընտրել երկու մոդերատոր, որոնք կունենան տարբեր կրոնական հայացքներ: Որոշվել էր քվեարկությունը անցկացնել ղեկավար կազմի մեջ: Քվեարկության արդյունքում համապատասխան թեմայում առաջարկված թեկնածուներից ձայների բացարձակ մեծամասնությամբ մոդերատորներ էին ընտրվել քրիստոնեական ուղղության ներկայացուցիչ Monk-ը և կրոնական կողնորոշում չունեցող Վարպետը:
Բայց հաշվի առնելով բաժնի առանձահատկություններն ու այն հանգամանքը, որ ակումբցիներից շատերը կարող են Քրիստոնյա Monk-ին մեղադրել կողմնապահության մեջ, Monk-ը ցանկանում է մինչ մոդերատորական գործողություններին անցնելը համոզվել, որ ակումբցիների մեծամասնությունը համաձայն է այդ բաժնում իր մոդերատորությանը: Այդ պատճառով 5 օր ժամկետով բացվում է վստահության հանրաքվե, որի ժամանակ ձեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը Monk-ի մոդերատորությանը: Առավել թափանցիկության համար այս անգամ, շեղվելով ընդհանուր սովորույթից, հարցումը բացվում է բաց, այսինքն՝ յուրաքանչյուրը տեսնելու է, թե ով ինչպես է քվեարկել:
Հարցումը, քվեարկությունը ձևական չէ, և եթե ակումբցիների մեծամասնությունը համարի, որ քրիստոնյա Monk-ը չի կարող անկողմնապահ մոդերատորություն անել, ապա նա չի լինի մոդերատոր, ձեր քվեարկությանը ըմռնումով կմոտենա թե՛ Monk-ը, թե մենք՝ նրան վստահած ղեկավար կազմի ներկայացուցիչներս:
Այնպես որ քվեարկեք
Էջանիշներ