Ներողություն եմ խնդրում, բայց քոմմենթների մեծամասնությունն ամենևին տեղին չի: Ասենք, բերանի ծայրը մի քիչ երկար ես նկարել, քիթը մի քիչ շատ է կլոր, ունքերը 2 մմ հեռու ես բռնացրել և այլն... Ձեր կարծիքով նկարի հեղինակն այդ ամենն անձամբ չի՞ նկատում: Չեմ հիշում, թե ֆորումում ում ստորագրության մեջ է «Ամելի» ֆիլմից մեջբերումը, բայց շատ եմ հավանում ու այս կապակցությամբ էլ տեղին է ասել՝
-Երբ մատը երկինքն է ցույց տալիս... (շարունակությունը գիտենք)
Մարդու աչքը լուսանկարչական ապարատ չի, ու գեղանկարչության, այդ թվում՝ դիմանկարչության արվեստ ամենևին ֆիզիկական պատկերը ճշգրտությամբ թղթին հանձնելու մեջ չի ամփոփվում: Սրանք գեղաղարվեստական անատոմիայի աշխատանքներ չեն: Եթե նույնիսկ կապույտ աչքերի գույնը նկարիչը դեղին է տեսնում, իրավունք ունի այդպես նկարել: Եթե նույնիսկ ձեզ թվում է այդքան էլ նման չի ստացվել, շատ հնարավոր է, որ ինքներդ նկարի միջի անձնավորությանն այդպես չեք տեսնում: )) Էս չեմ ուզում կոնկրետացված ընդունեք, ուղղակի մի փոքր ընդհանուր դիտողություն էր (ավելի շատ՝ դիտարկում իմաստով):![]()
Էջանիշներ