Մի քանի օր առաջ Հ1-ի հաղորդումներից մեկի ժամանակ (կարծեմ Դայանայի Թեժ Անկյունը հաղորդումն էր) հենց այս թեման էին քննարկում: Ինձ զարմացրեց մի աղջկա հայտարարություն, որ «շատ» (չգիտեմ դա կոնկրետ ինչ է նշանակում) կանայք համաձայն են բազմակնության և հիշատակեց նրանց սերունդ տալու բնական պահանջն ու իրավունքը: Նույնիսկ եթե կան նման կարծիքի կանայք լուրջ կասկածներ ունեմ, որ նրանք թվով «շատ» են:
Նաև դժվարանում եմ հասկանալ թե ինչ դրական արդյունքներ կարելի է սպասել բազմակնությունից: Ես տեսնում եմ հետևյալ բացասական հետևանքները -
1. Վերջին հաշվով կանայք հոգեպես և բարոյապես վատառողջ վիճակում են հայտնվելու ...
2. ... որը բացասական է անդրադառնալու երեխաների դաստիարակության վրա:
3. Ծնվելու են երեխաներ որոնց ընտանեկան դրությունը տարբերվելու է ընդհանուրից: Վատառողջ ընտանեկան իրավիճակը զուգակցվելու է անհանդուրժողական (գուցե նաև հալածողական) հասարակական վերաբերմունքով: Ի՞նչ կարել է սպասել այդ երեխաներից երբ չափահաս դառնան:
4. Նույնիսկ եթե ազգաբնակչության աճ է գրանցվելու, դա լինելու է որակի հաշվին:
5. Դեռ չեմ խոսում այն մասին թե այս ամենն ինչպես է անդրադառնալու տղամարդկանց հոգեբանության վրա:
Մի խոսքով - լինելու ենք քանակով ավելի շատ, ավելի որակազրկված, որպես հասարակություն ավելի պառակտված և հոգեպես հիվանդ:
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ժող ջան շատ հետաքրքիր զրույց եք վարում, ես ել մի բան ավելացնեմ......
Ուրեմն սենց, դուք ամեն ինչի մասին խոսեցիք, սակայն մոռացաք սոցիալական տեսանկյունից նայել այս հարցին: Նախ, երբ որ մուսուլմանական ընտանիքում տղամարդը ամուսնանում է, նա պարտավոր է կնոջը սոցիալապես ապահովել աղջկա սեփական հորից ոչ վատ, հակառակ դեպքում, եթե աղջիկը ամուսնանալուց իր ամուսինը իրեն իր հորից վատ է նայում, նա հանգիստ կարող է բաժանվել և օրենքը իր կողմն է: Իսկ 4 կին ունենալու դեպքում ամուսինը պետք է բոլոր 4-ին էլ լավ ապահովի սոցիալապես: Փաստորեն 4 կին ունենալու համար պետք է ամուսինը սոցիալապես լավ ապահովված լինի:
Հիմա ինչ եք կարծում, Հայաստանում տղամարդը մի կերպ կարողանում է 1 ընտանիք ծերը-ծերին հասցնելով պահել, էլ ուր մնաց 4-ը: Հայաստանի պայմաններում հիմիկվա տնտեսական իրավիճակից ելնելով դա անհնար է:
Այդ հաղորդման ժամանակ խոսվեց այն մասին, որ որոշ «գործարար» տղամարդիք արդեն պահում են մեկից ավելի ընտանիք՝ սեփականը (կամ օրինականը) և սիրուհունը կամ սիրուհիներինը:
Ավելացվել է 2 րոպե անց
Այսինքն ի՞նչ: Որ արդե՞ն այդ վիճակում ենք: Կներես բայց պարզ չհասկացա ինչ ես ուզում ասել:
Վերջին խմբագրող՝ Lady SDF: 31.10.2008, 23:00: Պատճառ: Գրառման ավելացում
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
որ հանկարծ սենց բան լինի ես ընդհանրապես կհրաժարվեմ ամուսնանալու մտքից...
Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!
Այն, որ ուրիշի մշակույթը քննադատելուց առաջ մի կողմ դիր ֆանատիկ համոզվածությունդ սեփական ճշմարտացիության նկատմամբ և փորձիր դրան նայել նրանց աչքերով:
Խանդն անվստահություն է, իսկ որտեղ կա անվստահություն, չի կարող լինել սեր:
Սուրյա-Արևը հավասարապես սիրում է բոլոր կենդանի արարածներին ու հավասարապես բաշխում է նրանց միչև իր ջերմությունը: Բոլորը սիրում են Սուրյային: Ու եթե ինչ-որ մեկը խանդի ու իրեն վերցնի նրա ամբողջ սերը, Սուրյայի սերը նրան կմոխրացնի: Եթե դուք չեք կարող արևի նման ուժեղ սիրել, մի մտածեք, որ ուրիշներն էլ չեն կարող:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինչու՞ բայց այդպես, ես էլ կասեմ, որտեղ կա խանդ այնտեղ կա սեր : Խոսքը հիվանդագին խանդի մասին չէ : P Ոչ բոլորը 4 սենյականոց սիրտ ունեն , որ միաժամանակ սիրեն մաքուր ,զուլալ ,ջինջսիրով չորս կնոջ ու հավասարապես բաշխեն իրենց ջերմությունը : Եթե կա աշխարհում այդպիս մեկ երկու մարդ, ես չեմ նայի ու հիանամ ու փորձեմ նման հատկանիշներ ձեռք բերել, այլ կասեմ , որ դա աննորմալ է ու կանցնեմ առաջ : Խնդրում եմ չվիրավորվել
Հա, մեկ էլ մի բան մահմեդականները իրենց օրենքով են ապրում , մենք` մեր,իրենց շատ օրենքներ մեզ համար են ոչ նորմալ, մեր շատ օրենքներն էլ `իրանց,ինչու? պետք է նմանվենք իրենց, կամ իրենք`մեզ, հարգենք միմիյանց ավանդույթները ու օրենքները ու ապրենք խաղաղ, սովերական ընտանիքում, որտեղ կա մեկ կին, մեկ տղամարդ ու լիքը ճուտիկներ![]()
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 01.11.2008, 00:28:
Чеширский КотЭ
Վերջին խմբագրող՝ ivy: 01.11.2008, 01:43: Պատճառ: վիրավորական բառի ջնջում
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եթե ուշադիր կարդաս գրածս կնկատես, որ ոչ մի մշակույթ, հավատք կամ կրոն չի քննադատվել իմ կողմից և ոչ մի ֆանատիկ համոզվածության մասին խոսք լինել չի կարող երբ խոսում ենք ապագայի մասին քանի որ ... Նաստրադամուսը հաստատ չեմ և չգիտեմ իրականում ինչ կլինի:
Ես հենց ԻՄ աչքերով եմ նայում դրան և ոչ մի խնդիր չունեմ (մահմեդականների կամ մորմոնների հետ) ... ոնց ապրում են լավ են անում՝ ինձնից հեռու:
Իսկ սերն ու խանդը անիմաստ տեղն ես խառնում իրար: Կամ ի՞նչ վստահության մասին է խոսքը: Բազմակնության մեջ ի՞նչ վստահություն կարող է լինել - որ ամուսինը բոլոր կանանց հավասարաչափ է սիրո՞ւմ, թե՞ հավասարաչափ ժամանակ է հատկացնում ... կամ չգիտեմ ինչ է հավասարաչափ անում կամ տալիս կամ վերցնում - մի խոսքով:
Ինչպես նաև բոլորովին անիմաստ տեղն ես մահկանացու էակի սերը (որը միանշանակ էգոիստական է) համեմատում աստվածային սիրո հետ:
Ես իմ կարծիքն էի հայտնում այն մասին թե բազմակնությունը ինչ հետևանքներ կունենա հայերի վրա (թե որպես անհատներ թե որպես հասարակություն), որը ոչ մի կապ չունի ուրիշ ազգերի կամ կրոնների հետ:
Վերջին խմբագրող՝ Lady SDF: 01.11.2008, 03:56:
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
Մի հատ ավղան ծանոթ ունեմ, էսօր էս թեմայով մի հատ պատմություն պատմեց
Ուրեմն ապագա արաբ ամուսինը լավ փողատեր ա լինում ու ամուսնանում ա չորս ընկերուհիների վրա միանգամից, մի զախոդից:
Ամուսնական գիշերը էս կնանիքից առաջինը պարզում ա, որ էս "աքլորը" իմպոտենտ ա
միանգամից ընկերուհիների սոտկեքի վրա շուխուռ ա անում, ու ընկերուհիներով հավաքվում են էս խեղճին մինչև առավոտ շանսատակ են անում:
Բա՞![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ