Նախատեսվում է հայերեն թարգմանել արտասահմանյան մի մուլտֆիլմ:
Նախագիծը ղեկավարում եմ ես և ես եմ ընտրում ով է աշխատելու այդ խմբում և ով ոչ:
Թե ես ինչպիսի տեխնիկական և այլ հնարավորություններ ունեմ, դա չպիտի քննարկվի այն մարդկանց կողմից, որոնց ես չեմ գրառել իմ թիմում (Քանի որ գործի հեղինակը ես եմ և ես եմ ղեկավարում ու ապահովում տեխնիկական և այլ մասեր):
Այսպիսի աշխատանք թեև կիսատ, բայց արվել է իմ և իմ թիմի կողմից: Թարգմանվել, ձայնագրվել և մոնտաժվել էր <Սառցե դարաշրջան> մուլտֆիլմի առաջին մասի 60%-ը:
Ես անցկացրել եմ այդ մուլտֆիլմի դիտումը, որը դիտել է 30 մարդ (9-ը`5-9 տարեկան երեխաներ,17-ը տարբեր ինստիտուտներում սովորող երիտասարդներ, 4-ը ռեժիսորներ):
Մուլտֆիլմը դիտող մարդկանց 90% -ից ավելին այն հավանել էր և ողջունել իմ և իմ թիմի աշխատանքը:
Հայերեն թարգմանված այս մուլտֆիլմը չեր կորցրել իր մեծ հումորը, արկածախնդրությունը և զվարճալին: Ավելին, հայերենով շատ ու շատ հետաքրքիր էր դիտվում մուլտֆիլմը, քան իր մայրենի լեզվով: Այս խոսքերը միայն իմը չեն, այլև մուլտֆիլմը դիտած մարդկանցը, որանք (առանց տարիքային սահմանափակման) դիտելով այս մուլտֆիլմը իրոք հաճույք էին ստացել:
Սակայն մուլտֆիլմը ոչնչացվեց որոշ շահագռգիռ մարդկանց կողմից և հիմա այդ մուլտֆիլմից միայն հիշողություններ են մնացել:
Հիմա պատրաստվում է նոր թիմ:
Յուրաքանչյուր զարգացած և կրթված (ես չեմ սիրում և չեմ աշխատում անկիրթ և ցածրորակ մարդկանց հետ) մարդ կարող է ունենալ մուլտֆիլմի աշխատանքներում իր լուման:
Առաջնայինը այժմ ոչ թե քննարկումն է տեխնիկական և այլ հնարավորությունների, այլ մուլտֆիլմի ճիշտ ընտրումը և թիմի ստեղծումը (մնացած հարցերը կքննարկվեն թիմում):
Նշված մուլտֆիլմերից բացի կարող եք առաջարկել ձեր տարբերակը և խնդրում եմ գրել նաև թե ինչու հենց այդ մուլտֆիլմը , ինչն եք սիրում այդ մուլտֆիլմում, որը չկա այլ մուլտֆիլմներում:
Էջանիշներ