Ո՞ր մուլտֆիլմը կուզենայիք դիտել հայերեն, պրոֆեսիոնալ թարգմանված.
Ո՞ր մուլտֆիլմը կուզենայիք դիտել հայերեն, պրոֆեսիոնալ թարգմանված.
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.10.2008, 20:04:
Հարցման մուլտերից մի 2 հատն եմ տեսել, դրա համար կուզենայի Առյուծ Արքան տեսնեի...
Մի քիչ մանրամասն, է՛լի: Ո՞վ է թարգմանելու, ո՞վ է հնչյունավորելու, այդ «պրոֆեսիոնալ թարգմանությունը» ինչքա՞ն է պրոֆեսիոնալ: Պրոֆեսիոնալ հետաքրքրություն է:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 15.10.2008, 19:42:
DIXIcarpe noctem
Կա՞ մի մուլտֆիլմ, որը թարգմանել են նշածդ պրոֆեսիոնալ թարգմանիչները, եթե այո, նշի, թե որն է այդ մուլտֆիլմը, որպեսզի պատկերացում ունենանք, թե որքանով են նրանք պռոֆեսիոնալ. հնարավոր է` անձամբ ես չուզենամ, որ որևէ արտասահմանյան մուլտֆիլմ թարգմանվի հայերեն, որպեսզի չընկնի մուլտֆիլմի վարկանիշը:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.10.2008, 20:07: Պատճառ: Ժամանակավրեպ հատվածի ջնջում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ոչ ասենք գռեհիկ ու հայերենից դուրս թարգմանությամբ ֆիլմերին և մուլտֆիլմերին...
Հայերեն թարգմանված մուլտֆիլմերի ժամանակն է, և իհարկե ոչ կոնտեքստից դուրս.
Հարցմանը մասնակցեք և քվեարկեք:
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը։ 2.2.1. Չեն թույլատրվում միայն մեծատառերով կատարված գրառումները և գրառումներ, որոնցում գերիշխում են մեծատառերը: Դրանք թույլատրվում են միայն բացառիկ դեպքերում, երբ դրանցից է կախված գրառման իմաստը:
Գրառումը խմբագրվել է մոդերատորի կողմից:
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 16.10.2008, 20:35:
Ո՞վ է թարգմանելու: Ես, օրինակ, մեծ հաճույքով կթարգմանեի: Ասում եմ՝ որպես մուլտֆիլմերի թարգմանության բազմամյա փորձ ունեցող մարդ: Սիմվոլիկ վարձատրությունից, բնականաբար, չէի հրաժարվի
DIXIcarpe noctem
Hayksan, նախ արի քննարկենք այն հարցը, որ պիտի ծանոթանաս ակումբի կանոնադրությանը: Մասնավորապես ակումբի կանոնադրությանը հակասում են նախորդ գրառմանդ միջի մեծատառերը ու «/» նշանի շահագործումը, ինչն անընթեռնելի, կամ ավելի ճիշտ դժվարընթեռնելի են դարձնում գրառումդ: Կանոնադրությանը հակասում է նաև հարցման կետերի ռուսերեն լինելը: Այնպես որ ամեն ինչ սկսենք այդտեղից:
Իսկ թեմայի վերաբերյալ ասեմ, որ ինձ էլ է խիստ հետաքրքրում, թե պրոֆեսիոնալ ասելով ի՞նչ նկատի ունես, ովքեր են լինելու թարգմանիչները, ովքեր են լինելու տեքստը կարդացողները, տեխնիկական հնարավորությունները և այլն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մադագասկարը
<Շռեկ>-ը շատ եմ սիրում, շատ զգացմունքային է: Հայերեն <Ժորիկ> թարգմանությունից հետո հիասթափվեցի: Ափսոս տարբերակների մեջ չկա էս տարբերակը:
Ես ոչինչ չեմ ուզում...
Կցանկանայի հայերեն թարգմանությամբ դիտել " Մուլանը", "Կայսեր նոր կերպարը" (նույն ինքը՝ Արքայազն-լաման: "Որսի սեզոնը" և "Մադագասկարը"
Better to light a candle than to curse the darkness.
Ես կուզեմ ձայն լինել, մեծ հաճույքով Ու եթե հնարավոր է, կուզեմ կարդալ Պոյի տեքստը
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Նախատեսվում է հայերեն թարգմանել արտասահմանյան մի մուլտֆիլմ:
Նախագիծը ղեկավարում եմ ես և ես եմ ընտրում ով է աշխատելու այդ խմբում և ով ոչ:
Թե ես ինչպիսի տեխնիկական և այլ հնարավորություններ ունեմ, դա չպիտի քննարկվի այն մարդկանց կողմից, որոնց ես չեմ գրառել իմ թիմում (Քանի որ գործի հեղինակը ես եմ և ես եմ ղեկավարում ու ապահովում տեխնիկական և այլ մասեր):
Այսպիսի աշխատանք թեև կիսատ, բայց արվել է իմ և իմ թիմի կողմից: Թարգմանվել, ձայնագրվել և մոնտաժվել էր <Սառցե դարաշրջան> մուլտֆիլմի առաջին մասի 60%-ը:
Ես անցկացրել եմ այդ մուլտֆիլմի դիտումը, որը դիտել է 30 մարդ (9-ը`5-9 տարեկան երեխաներ,17-ը տարբեր ինստիտուտներում սովորող երիտասարդներ, 4-ը ռեժիսորներ):
Մուլտֆիլմը դիտող մարդկանց 90% -ից ավելին այն հավանել էր և ողջունել իմ և իմ թիմի աշխատանքը:
Հայերեն թարգմանված այս մուլտֆիլմը չեր կորցրել իր մեծ հումորը, արկածախնդրությունը և զվարճալին: Ավելին, հայերենով շատ ու շատ հետաքրքիր էր դիտվում մուլտֆիլմը, քան իր մայրենի լեզվով: Այս խոսքերը միայն իմը չեն, այլև մուլտֆիլմը դիտած մարդկանցը, որանք (առանց տարիքային սահմանափակման) դիտելով այս մուլտֆիլմը իրոք հաճույք էին ստացել:
Սակայն մուլտֆիլմը ոչնչացվեց որոշ շահագռգիռ մարդկանց կողմից և հիմա այդ մուլտֆիլմից միայն հիշողություններ են մնացել:
Հիմա պատրաստվում է նոր թիմ:
Յուրաքանչյուր զարգացած և կրթված (ես չեմ սիրում և չեմ աշխատում անկիրթ և ցածրորակ մարդկանց հետ) մարդ կարող է ունենալ մուլտֆիլմի աշխատանքներում իր լուման:
Առաջնայինը այժմ ոչ թե քննարկումն է տեխնիկական և այլ հնարավորությունների, այլ մուլտֆիլմի ճիշտ ընտրումը և թիմի ստեղծումը (մնացած հարցերը կքննարկվեն թիմում):
Նշված մուլտֆիլմերից բացի կարող եք առաջարկել ձեր տարբերակը և խնդրում եմ գրել նաև թե ինչու հենց այդ մուլտֆիլմը , ինչն եք սիրում այդ մուլտֆիլմում, որը չկա այլ մուլտֆիլմներում:
Վերջին խմբագրող՝ Remix-Hayko: 16.10.2008, 15:54: Պատճառ: լավ գույն չեի ընտրել մի նախադասության համար, որը լավ չեր երևում
Իսկ զարգացած/կրթվածի կամ անկիրթ/ցածրորակի որակավորումը դու ես տալիս, թե միջազգայնորեն ընդունված չափորոշիչներ կան?
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ