Քաղաքում խուճապ է, լուրեր են պտտվում դրամի մոտալուտ արժեզրկման մասին, իսկ առևտրային բանկերը ԿԲ-ի հրամանով հրաժարվում են դրամի դիմաց դոլար վաճառել![]()
Քաղաքում խուճապ է, լուրեր են պտտվում դրամի մոտալուտ արժեզրկման մասին, իսկ առևտրային բանկերը ԿԲ-ի հրամանով հրաժարվում են դրամի դիմաց դոլար վաճառել![]()
Elmo (27.02.2009)
Միանում եմ Ձայնալարի հարցին, քիչ ա մնում ես էլ խուճապի մատնվեմ: Տնտեսագետներ մի քիչ մեկնաբանեք վիճակը:
էսպես չի մնա
Դոլար քիչ ա գալիս Հայաստան, իսկ ապրանք դրսից շատ ա ներկրվում (էս վերջերս էլ ջրցան մեքենաներ, դուբինկաներ...): Ստեղից էլ դոլարը քիչ ա, դրամը շատ:
Էհ թող Ղարաբաղը գնի նոր մեքենաները..
ամեն տարի մուրացկանի նման ձեռքները պարզած հանգանակություն են հավաքում
http://www.tert.am/am/news/2009/02/26/policecars/
Վերջին խմբագրող՝ Քամի: 27.02.2009, 17:11:
Չէ, որ դրամը փաստացի արժեզրկվում ա, ու փոխարժեքը արհեստականորեն են պահում հասկացանք: Հետաքրքիր է կոնկրետ էսօր ու երեկ քաղաքում տիրող խուճապի հիմքերը իրակա՞ն են, թե՞ կեղծ: Այսինք իսկապես մոտ ապագայում դրամի փոխարժեքը կտրուկ փոխվելու է, թե մարդկան հերթական անգամ կուտ են տալի, որ խուճապահար դոլար առնեն: Ի դեպ վերջերս համաշխարհային բանկի հետ 85 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել, սա կարո՞ղ է կապված լինել ներկայիս վիճակի հետ: Միգուցե համաշխարհային բանկը գումարը տվել է փոխարժեքը բաց թողնելու պայմանո՞վ:
lragir.amՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿՆՔՎԵՑ 85 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Փետրվարի 26-ին ՀՀ ֆինանսերի նախարար Տիգրան Դավթյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ստորագրեցին 2009թ փետրվարի 24-ին ՀԲ-ի կողմից հաստատված չորս ծրագրերի փաթեթը` 85 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, որը կուղղվի Հայաստանում գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունները մեղմելուն:
Վարկերից երեքը` Կենսական ճանապարհների բարելավման ծրագիրը, (25 միլիոն ԱՄՆ դոլար), լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամը (8 միլիոն ԱՄՆ դոլար) և լրացուցիչ ֆինանսավորում Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիրը (2 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրվեն Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) ֆինանսական ճգնաժամի պայմաններում Արագ արձագանքման հիմնադրամի շրջանակներում, ինչը կօգնի Հայաստանին մեղմելու երկրի տնտեսության և բնակչության բարեկեցության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Արագ արձագանքման հիմնադրամի երեք վարկերը տրամադրվում են ՄԶԸ պայմաններով` 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ:
Չորրորդ վարկը` Փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսական մատչելիության ծրագիրը (50 միլիոն ԱՄՆ դոլար) տեղական գործարարությանը աջակցելու համար է և տրամադրվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի պայմաններով: Սա ՎԶՄԲ առաջին վարկն է Հայաստանին:
Կենսական ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում կվերականգնվեն մոտ 100 կմ կենսական ճանապարհներ Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում:
Սոցիալական ներդրումների հիմնադրամի համար նախատեսված լրացուցիչ ֆինասնավորման շրջանակներում Հայաստանի ամենաաղքատ համայնքներից 55-ում կիրականացվեն սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման փոքրածավալ ենթածրագրեր:
Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրին տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ ավարտին կհասցվեն 35 Համայնքային տնտեսական զարգացման ծրագրեր` հավելյալ միջոցներ ապահովելով ծրագրում 5-7 նոր համայնք ընդգրկելու համար:
Փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսական մատչելիության ծրագիրը ՎԶՄԲ տրամադրած առաջին վարկն է Հայաստանին: Տեղական բանկերի միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին կտրամադրվեն ենթավարկեր` դրանով իսկ նպաստելով ներդրումների և աշխատատեղերի ստեղծմանը և նվազեցնելով Հայաստանի մասնավոր և ֆինանսական հատվածների խոցելիությունը` համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Այս ծրագրով Հայաստանի Կենտրոնական բանկը չափանիշները բավարարող բանկերի հետ ենթավարկային պայմանագրեր է կնքելու շուկայական տոկոսադրույքներով: Ենթավարկերի նախնական շեմը 150.000 ԱՄՆ դոլար է: ՎԶՄԲ վարկը տրամադրվում է 26,5 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ ժամկետով:
Փետրվարի 26-ին ստորագրվեց նաև Համաշխարհային բանկի կողմից հաստատված Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի (GEF) 1.5 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը Հայաստանի երկրաջերմային ծրագրին Գեոթերմալ էներգիայի զարգացման տարածաշրջանային ծրագրի (GeoFund) շրջանակներում:
Տեխնիկական աջակցության այս դրամաշնորհն առաջիկա 8 տարում նախատեսված 25 միլիոն դոլար ընդհանուր գումարով ծրագրերի երկրորդ փուլն է: GeoFund-ը տարածաշրջանային նման առաջին ծրագիրն է և իրականացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ համատեղ:
1992 թվականին Համաշխարհային բանկի, իսկ 1993 թվականին ՄԶԸ-ի անդամ դառնալուց հետո Հայաստանին տրամադրվել է մոտ 1.162 միլիարդ ԱՄՆ դոլար: Ներկայում իրականացման տարբեր փուլերում է գտնվում 16 ծրագիր, որոնց ավարտին հասցնելու համար կտրամադրվի 94 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կոմունալ ծառայությունները թանկացան
[16:02] 27 Փետրվարի, 2009
image
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
prev next
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԿԾՀ) այսօրվա նիստի ժամանակ հաստատեց ՚Հայռուսգազարդՙ-ի, ՚Հայջրմուղկոյուղուՙ եւ ՚Հայաստանի էլեկտրական ցանցերՙ ընկերությունների ներկայացրած նոր սակագները` մասնակի փոփոխություններով:
Եթե ՚Հայռուսգազարդՙ-ն ամսեկան մինչեւ 10.0 հազար նորմալ խմ սպառողների (բնակիչների) համար ամսական 1000 խմ բնական գազի համար առաջարկել էր 99 հազար դրամ, գործող` 84 հազար դրամի փոխարեն, ապա ՀԿՀԾ-ն որոշեց այս սակագինը կրճատել 3 հազար դրամով` այն դարձնելով 96 հազար դրամ: 10.0 հազար նորմալ խմ եւ ավելի սպառողների համար ՀԿԾՀ-ն որոշեց սահմանել 215 ԱՄՆ դոլար` 1000 խմ բնական գազի դիմաց
Հանձնաժողովը նաեւ հաստատեց ՚Հայաստանի էլեկտրական ցանցերՙ ՓԲԸ-ի բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը` ցերեկվա համար սահմանելով 1 կՎտ ժամը 30 դրամ, գիշերը` 1 կՎտ ժամը 20 դրամ: Ի դեպ, գիշերային սակագները գործում են ժամը 23:00-7:00-ը:
Հաստատվեց նաեւ ՚Հայջրմուղկոյուղուՙ ներկայացրած սակագների բարձրացման հայտը: Այսուհետ` Հայաստանի մոտավորապես 37 քաղաքի եւ 200 գյուղի բնակիչներ ջրամատակարարման եւ ջրահեռացման համար կվճարեն 179,78 դրամ, նախկին` 140 դրամի փոխարեն: Ի դեպ, ընկերությունը հանձնաժողով ներկայացրած իր հայտում նշել էր 197,33 դրամ: Երեւանում ջրի թանկացման հարցը կքննարկվի հանձնաժողովի հաջորդ նիստում:
Այսօր հանձնաժողովում ՚Հայռուսգազարդՙ-ի տնօրեն Կարեն Կարապետյանը, անդրադառնալով գազի սակագնի բարձրացման հետ կապված հասարակության մեջ առաջացած դժգոհություններին, հայտարարեց. ՚Դուք ո՞նց եք պատկերացնում, որ 1 մլրդ ընկերությունը 6 տոկոս շահութ ունենա: Միանգամից գումարը բանկ կդնենք ու դրանից ավելի շահույթ կստանանք: Եթե Հայաստանում որեւիցե բիզնես անմրցունակ է, դա դեռ չի նշանակում, որ մեղավորը գազի գինն է: Ես կարծում եմ, որ սակագինը թանկանում է, դա լավ չէ, սակայն միայն բնակչության մասով պետբյուջե ենք մուտքագրում 2 մլրդ դրամՙ:
Ի դեպ, հանձնաժողովի նիստում, թե ՀԿԾՀ նախագահը, թե ՚Հայաստանի էլեկտրական ցանցերՙ ընկերության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ էլեկտրաէներգիայի գների բարձրացումը չպետք է պայմանավորել միայն գազի գնի թանկացմամբ:
Ըստ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի` դա պայմանավորված է շատ այլ լուրջ հանգամանքներով: Ինչ վերաբերում է ՚Հայջրմուղկոյուղիՙ ընկերությանը, ապա ընկերության ղեկավար Պատրիկ Լորանը նշեց, որ իրենք նպատակ ունեն ձեռք բերել սակագների այնպիսի մակարդակ, որով հնարավոր կլինի ապահովել իրենց ծախսերը, փակել վնասները:
Էլմո ջան իզուր չի որ սկսում ես խուճապահար լինել![]()
http://www.akumb.am/showthread.php?t=42197&page=87
Եթե էն ժամանակ կուրսը այդքան չիջեցնեին, հիմա սենց փաստի առաջ չէինք կանգնի:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ