Նու ես չէի էլ սպասում, որ ասենք ծավալների կրճատումից երկու կամ երեք օր հետո գների փոփոխությունը էական կլինի ու հատկապես բարձրացման ուղղությամբ:Կրճատումը կարծեմ ավելի ուղղված է կանխելու հետագա գների արագ անկումը: Առաջարկը այս պահին էական դեր չի կարող ունենալ, այստեղ առավել պահանջարկն է, որը ռեցեսիայի արդյունքում էականորեն կրճատվել է, բացի այդ սպեկուլյատիվ գործարքները մեծ դեր ունեն գների կարգավորման վրա: Կարճաժամկետում այս ամենը նորմալ եմ համարում: Ցածր գինը դրական եմ համարում, օգնություն է արտադրողին, որը սպառման կրճատման և ներդրումների անկման հետևանքով նեղ դրության մեջ է հայտնվել, կարճ` ծախսերի կրճատում: Բացի այդ ցածր գինը ինֆլյացիան կանխում է, ինչի արդյունքում դրամավարկային քաղաքականությունը կարող մեղմացվել և տոկոսադրույքները իջեցվում են, վերջիններս երկարաժամկետում ներդրումների են բերելու, գուցե և կարճաժամկետում, չգիտեմ:
Այս ամենին ես ավելի մտածում եմ երկարաժամկետում նայել:Դրա համար ասում եմ, չմոռանանք ցանածից միշտ ավելին ես ուզում , երկարաժամկետում կորցրած եկամուտները նավթ արտադրողները պետք է վերականգնեն, հիմա կրճատվեց, բայց ցիկլի վերելքի ժամանակ կրճատվածի արդյունքները տեսնելու ենք, պահանջարկը վերականգնվելու է, իսկ առաջարկը կրճատվել է, գների աճ, սպեկուլյանտների ակտիվացում`իզուր չէ ԱՄՆ-ն իր պաշարները ավելացնումՉինաստանի տնտեսության առողջացումը ակնկալվում է 2009-ի երկրորդ կվարտալում, այդ ժամաանկ միայն գուցե կարելի է սպասել գների աճ:
Հիմա անկումը մինչև 30$ (որպես համեմատություն բերեմ նաև 97 թ.-ին, երբ բարելի գինը 18 $-ի էր իջել) կարծում եմ կշարունակվի «այլ հավասար պայմաններում» , դե գիտես` “Черт их всех знает”:
Իսկ Հայաստանը պիտի մտնի ֆոնդային բորսաներ ու սկսի ապագա ունեցող կազմակերպությունների ակցիաներ գնել, ես փող չունեմ, թե չէ կսկսեի խաղալ շուկայում(կատակում եմ), էս ճգնաժամից օգտվել է պետք, այ հիմա ժամանակն է ներդրումներ կատարել և ձեռք բերել տեխնիկա արդյունաբերության համար, գները իջել ու իջնելու են: Քանի որ ամեն տնտեսության հիմքը արդյունաբերությունն է, ապա այտեղ պետությունը պիտի ընտրի կոնկրետ արդյունաբերության ճյուղեր, որ պետք է և կարող է զարգացնել (մենակ թե առաջ չբերեն IT-ին ու տուրիզմը), թեև ժամանակին չի մտածել ու ամեն ունեցածը վաճառել է, բայց չենք քննադատում
ու խորհուրդ ենք տալիս հնարավորինս օգտվել ճգնաժամից նոր տեխնիկա, տեխնոլոգիա ձեռք բերել և ճգնաժամից դուրս գալ տեխնիկապես զինված , համ էլ կխթանի տնտեսության զարգացումը, գործազրկության կրճատումը և բլա,բլա, բլա…
P.S. Էհ, շատ խոսացի, հո չհոգնեցիր??![]()
Էջանիշներ