Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ եմ, դու՞:

Ընկեր, նավթի արդյունահանման հետ, մեր մեջ ասած, ես էլ բոլորովին կապ չունեմ, բայց եթե չեմ սխալվում մի քանի ընդհանուր կլիմայական ու աշխարհագրական գործոններ կան, որ ինքնարժեքի վրա ազդում են - ցամաքային է թե շելֆային, կա մշտական սառեցում թե ոչ, խորությունը և այլն: Բայց սրանց հանգիս թողնենք, քանի որ որ ինքնարժեքը կայուն է, անկախ առաջարկից ու պահանջարկից: Գների բարձրացումն ու իջեցումը ազդելու շահույթի վրա: Շահույթի մաքսմիմիզացիայի մոդելը հուշում է, որ ի վերջո արդյունահանումը կանգնելու մի սահմանի վրա, որից ներքև արդեն նվազեցնել ոչ մեկին ձեռք չի տա:

Ամեն դեպքում, իմ համար սկզբունքայինը այս քննարկման մեջ այն է, որ ուզեքն թե չուզենք նավթի գների նվազող տրենդը պահպանվելու է, ու ոչ միայն նավթինը: Ռեցեսսիայի ժամանակ նվազում են բոլոր հիմնական հումքերի գները, ու ինդեքսները այսպես կոչված commodities market -ում նվազում են: Նայի կցված նկարին - հինգ ինդեքս է ներկայացված հումքային ֆյուչերսների,ներառյալ նավթը, գազը, ոսկին, արծաթը, ալյումիննը, պղինձը, կակաոն, սուրճը, շաքարը, սոյան, ցորենը, բամբակը, անասնակերը, կենդանի անասունը - այսինք բոլոր հիմնական հումքային ապրանքները:

Բալորը իջնում են ներքև ու դեռ իջնելու են: Վերջին տարբերակով, եթե շուկայական գները շահութաբերություն չապահովեն, կսկեն փակվել ու բանկրոտի ենթարկվել ֆիմաները, ու առաջինը դա կանեն փոքրերն ու միջինները: Երևի լսել ես որ մեր պղնձի արդյունահանման ոլորտը կատաստրոֆայի եզրին է կանգնած արդեն:
Ես շատ լավ եմ, դրսում ճգնաժամ է, ներսում` "բում"

Չեմ ժխտում, չեմ էլ կարող , ուղղակի կարծում եմ, որ առաջարկի փոփոխությունը ինչ-որ չափ կազդի սկզբնական շրջանում գների վրա,մյուս կողմից հիմա մտածում եմ, եթե նախատեսվում է , որ ճգնաժամը կտևի մինչև 2009 թ-ի վերջ, նու ի նկատի ունեմ ըստ կանխատեսումների միայն 2009 թ.-ի վերջում աստիճանական աճ կլինի, ապա նավթի գնի անկում մինչև 25 ոնց որ սպասվում է կլինի:
Դե հա մոլիբդենն էլ վատ վիճակում է, եթե գումարենք , որ պետությունն էլ է սկսելու մյուս կողմից նեղել հարկերի մասով...

P.S. գրաֆերը շատ հետաքրքիր են