User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը քաղում է տնտեսական ճգնաժամի դառը պտուղները, ՀՀ իշխանությունների համար դա նույնիսկ նոր հնարավորությունների առիթ է: Համենայնդեպս, այդպես է կարծում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:


    Նրա կարծիքով՝ այսօր աշխարհում չկա ավելի քիչ պարտք ունեցող երկիր, ինչպիսին մենք ենք: Իսկ պարտքը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 15 տոկոսը: ՚Դա նշանակում է, որ ցանկացած լավագույն երկրի նկատմամբ 3 անգամ մեր պարտքը կարող ենք ավելացնել, պատկերացնո՞ւմ եք, իսկ դա մի քանի մլրդ ԱՄՆ դոլար է: Այսինքն՝ այն պահին, երբ մնացած երկրները 2 լրջագույն խնդրի առաջ են կանգնած՝ պարտքը չեն կարող ավելացնել, իսկ բյուջեի դեֆիցիտն էլ քանդվել է, չգիտեն ինչ անեն, բայց պիտի ծախսեն՝ ճգնաժամից դուրս գալու համար, մենք ունենք շատ լուրջ ռեսուրս: Այսինքն՝ մեր բյուջեն ունի խնայողություններ, պարտքը եւ դեֆիցիտը խայտառակ ցածր են լավ իմաստով, որ թույլ է տալիս ճիշտ մտածենք, ճիշտ ուղղությամբ գնանքՙ,- հպարտությամբ նշում է նախարարը:

    ՚Առէկսիմբանկՙ-ի ներկայացուցիչ Գարեգին Բաղձյանի կարծիքով եւս՝ ճգնաժամը ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլեւ նաեւ նորանոր հնարավորություններ ստեղծում: ՚Եթե նայենք այլ պետությունների տեսանկյունից, ապա Հայաստանը, ով ինչ ուզում է ասի, չի գտնվում ճգնաժամային տորնադոյի կենտրոնում, այլ ընդամենը քամիների տակ է ընկնում: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանն ունի իր իր մեծ պոտենցիալը՝ օգտվելու այս ճգնաժամից եւ պետության օգնության շնորհիվ կատարի շատ արագ քայլեր: Ճգնաժամի շնորհիվ նաեւ թույլ կազմակերպությունները կմաղվեն ժամանակի ընթացքումՙ,- լավատեսորեն կարծում է Բաղձյանը:

    Տենաս սրանք գլխով են մտածում , թե ուրիշ տեղով: Սաղ աշխարհը ուղիներ ա փնտրում իրավիճակը մեղմելու համար, սրանք նստել իրանց չեղած տնտեսությունով են հրճվում:

  2. #2
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը

    Տենաս սրանք գլխով են մտածում , թե ուրիշ տեղով: Սաղ աշխարհը ուղիներ ա փնտրում իրավիճակը մեղմելու համար, սրանք նստել իրանց չեղած տնտեսությունով են հրճվում:
    Դե իհարկե լավ չեն անում, բայց մյուս կողմից էլ այլընտրանք չունեն, սկսեն բողոքել, իրական պատկերը ներկայացնել, համաշխարհային ճգնաժամի հետ կսկսի նաև համաերկրային պանիկա

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Ռայսի ու Օբամայի վերջին հայտարարությունները հաշվի առնելով, ենթադրում եմ, որ բլոկադա են անում Ռուսաստանին:

  4. #4
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    ի՞նչ հայտարարություններ

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ հայտարարություններ
    Օբամայի խոսքերը
    http://www.presstv.ir/detail.aspx?id...onid=351020602

    Ռուսների մոտ սրա մասին բան չգտա

    Կոնդոլիզա Ռայսը ասել ա մոտավորապես հետևյալը «Այն, ինչ արեցին գունավոր հեղափձոխությունների վախն ու նավթի գինը Ռուսաստանի հետ, անընդունելի է ԱՄՆ-ի համար»

    Անգլերեն չգիտեմ էնքան, որ գտնեմ այդ խոսքերը, կներեք:

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե իհարկե լավ չեն անում, բայց մյուս կողմից էլ այլընտրանք չունեն, սկսեն բողոքել, իրական պատկերը ներկայացնել, համաշխարհային ճգնաժամի հետ կսկսի նաև համաերկրային պանիկա
    Այլընտրանք միշտ էլ կա, փաստ այն է, որ նրանք ճգնաժամի ազդեցությունը լուրջ չեն ընկալում, դա վկայում է իրենց սրա դեմն առնելու համար քայլեր չկատարելը: Փոխարենը կատարվում է հակառակը, նրանք հրճվում են տնտեսությամբ: Հարցը ասելը չի, ավելի լավ է մարդկանց բացատրեն, որ դժվար ա լինելու, ցույց տան, որ քայլեր են կատարում, այլ ոչ թե "հանգստացնեն", որ հետագայում ժողովուրդի մոտ կտրուկ շոկ սկսվի:
    Հետաքրքիրա, որ մարդիկ կան, որ իսկապես հավատում են այդ ստերին, իսկ հետագայում տեսնելով ռեալ պատկերը՝ պանիկան կրկնակի անգամ ուժեղ ա լինելու

  7. #7
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Հայաստանը

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլընտրանք միշտ էլ կա, փաստ այն է, որ նրանք ճգնաժամի ազդեցությունը լուրջ չեն ընկալում, դա վկայում է իրենց սրա դեմն առնելու համար քայլեր չկատարելը: Փոխարենը կատարվում է հակառակը, նրանք հրճվում են տնտեսությամբ: Հարցը ասելը չի, ավելի լավ է մարդկանց բացատրեն, որ դժվար ա լինելու, ցույց տան, որ քայլեր են կատարում, այլ ոչ թե "հանգստացնեն", որ հետագայում ժողովուրդի մոտ կտրուկ շոկ սկսվի:
    Հետաքրքիրա, որ մարդիկ կան, որ իսկապես հավատում են այդ ստերին, իսկ հետագայում տեսնելով ռեալ պատկերը՝ պանիկան կրկնակի անգամ ուժեղ ա լինելու
    Գիտես որն էր ծիծաղելի, երեկ հայտարարեցին, որ հաստատվել է ՓՄՁ-ին բյուջեով աջակցության համար 573,5 մլն դրամ են տալու, որը կարծում են բավար է ճգնաժամի պայմաններում: Նախորդ տարի ինչքան գիտեմ 450 մլն էր, շատ են ավելացրել, հեսա որ 90 հազ ՓՄՁ-ից մենակ 1 հատ մնա էն ժամանակ ճգնաժամի մասին կխոսեն

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախստականների «ճգնաժամը» Եվրոպայում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 363
    Վերջինը: 05.05.2025, 21:52
  2. Տնտեսական պատմություն
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.05.2013, 03:08
  3. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57
  4. Միջազգային Տնտեսական Հարաբերություններ
    Հեղինակ՝ Belle, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2010, 17:49
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2010, 15:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •