Դե եթե հավատանք մեր վարչապետին ազդեցությունը դրական է, շատ հետաքրքիր կարծիք էր, բայց չեմ ուզում քննադատել...Ամեն դեպքում մեր դոլարային պահուստները շատ քիչ են այդ դրական ազդեցությունը ապահովելու համար....
Դոլարը գնալով թանկանալու է, այնպես որ դոլար է պետք առնել, ռուբլին հիմա էլ գինը կորցնում է, նույնիսկ դևալվացիան կարծում եմ չի օգնի... Դոլարի թանկացումը կբերի նաև մեր երկրում գների աճին, հիմա իհարկե չենք զգա...
Քանի որ մեր երկրում ներդրումները սպեկուլյատիվ են դրանք արագ դուրս են գալու մեր երկրից...Դե իսկ գործազրկությունը աճելու է, թերևս գների անկման հետ կապված ընկերությունները փորձելու են ծախսերը կրճատել
իսկ նավթի գների վիճակը խայտառակ է`47.7 $ , նույնիսկ ՕՊԵկ-ը եթե փորձի առաջարկը կրճատել կարծում եմ էական տարբերություն չի լինի, ամեն դեպքում էական է պահանջարկը, իսկ այս դեպքում պահանջարկը արդեն մի քանի տարի է կայուն է:
Էջանիշներ