Հարցը նույնիսկ լավ մարքեթոլոգը չի, այլ այն, որ կարելի է նույնիսկ ամենապարզ, "դամիների" համար մարքեթինգի գրքեր կարդալուց հետո էլ այդ բաները իմանալ![]()
Հ.գ. Դիտարկումներ
Մի քանի անգամ փորձել եմ տարբեր ընկերությունների կաթնաշոռը, այն որ մեջը միայն սոյա է, չեմ կասկածում /միասեռ չէ և չափազանց սպիտակ, առաջին նշանները/
Բոլորինը արտադրողներինը նույն որակի է, պատճառը չգիտեմ, թե ինչու բնական կաթից չեն պատրաստում /երևի թե, ինքնարժեքի հարց է/
Բայց գիտեմ հետևանքը. արդյունքում բոլոր մրցակիցները սկսում են նույն որակի արտադրել, որ գնային նույն մակարդակում լինեն, իսկ սպառողները չունեն ընտրություն:
Նույնիսկ եթե ուզենաս էլ շատ վճարել, չես կարող;
Ստացվում է ազատ շուկայական պայմաններում առաջացած արհեստական անհասկանալի տնտեսական ֆորմացիա, նույնիսկ եթե 1000 մրցակից ընկերություն էլ լինի, մեկ է, նույնն են առաջարկելու:
Էլի պետության և հասարակության, ինստիտուտների թույլ դերի հետևանք է:
Եթե պետությունը կամ սպառողների միությունը պահանջեր որակ, բիզնեսը շաաաատ մեծ բարձրունքների կհասներ![]()
Էջանիշներ