Ծնողները սովորաբար երեխաներին պատմում են մի ոմն Ձմեռ Պապի մասին, որը Նոր Տարուն իրենց նվերներ է բերում: Ընդ որում հորինվում են բազմաթիվ կեղծ մանրամասներ նրա մասին: Երեխաները սկզբում այնքան ել չեն պատկերացնում այդ անիրական արարածին, բայց քանի որ փոքր երեխան ամենաշատը վստահում է իր ծնողներին, այդ պատճառով ինքն իրեն ստիպում է հավատալ նրա գոյությանը: Բայց որոշ ժամանակ անց երեխային սկսում են տանջել կասկածները: Այդ տանջալի ժամանակաշրջանը հաճախ տարիներ է տևում: Այնուհետև երեխան այլևս չի կարողանում աչք փակել արդեն ակնհայտ կեղծիքի վրա ու առաջ է գալիս խոր հիասթափություն ու անվստահություն ծնողների և շրջապատող մարդկանց ազնվության նկատմամբ:
Բայց միթե՞ ավելի գեղեցիկ չի լինի, եթե ամանորյա նվերները տան հենց երեխայի ծնողները:
Չէ՞ որ այդպես երեխան վաղուց սպասված նվերների ու բարիքների համար շնորհակալ կլինի ու ջերմությամբ կլցվի իր հարազատ ծնողների նկատմամբ և ոչ թե ինչ-որ հնարովի ծերուկի, որը պարզվում է, որ իրականում իրենց չաղ ու լաչառ հարևանուհին էր՝ բամբակե մորուքով ու կարմիր խալաթով:
Միթե արժե երեխաներին խաբել ու ենթարկել նման սթրեսների:
Ասելիքս ավարտեմ Հ. Թումանյանի խոսքով.
«Բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից – սուտը սուտ է և միշտ դատապարտելի»:
Էջանիշներ