User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Ծնողները սովորաբար երեխաներին պատմում են մի ոմն Ձմեռ Պապի մասին, որը Նոր Տարուն իրենց նվերներ է բերում: Ընդ որում հորինվում են բազմաթիվ կեղծ մանրամասներ նրա մասին: Երեխաները սկզբում այնքան ել չեն պատկերացնում այդ անիրական արարածին, բայց քանի որ փոքր երեխան ամենաշատը վստահում է իր ծնողներին, այդ պատճառով ինքն իրեն ստիպում է հավատալ նրա գոյությանը: Բայց որոշ ժամանակ անց երեխային սկսում են տանջել կասկածները: Այդ տանջալի ժամանակաշրջանը հաճախ տարիներ է տևում: Այնուհետև երեխան այլևս չի կարողանում աչք փակել արդեն ակնհայտ կեղծիքի վրա ու առաջ է գալիս խոր հիասթափություն ու անվստահություն ծնողների և շրջապատող մարդկանց ազնվության նկատմամբ:
    Բայց միթե՞ ավելի գեղեցիկ չի լինի, եթե ամանորյա նվերները տան հենց երեխայի ծնողները:
    Չէ՞ որ այդպես երեխան վաղուց սպասված նվերների ու բարիքների համար շնորհակալ կլինի ու ջերմությամբ կլցվի իր հարազատ ծնողների նկատմամբ և ոչ թե ինչ-որ հնարովի ծերուկի, որը պարզվում է, որ իրականում իրենց չաղ ու լաչառ հարևանուհին էր՝ բամբակե մորուքով ու կարմիր խալաթով:

    Միթե արժե երեխաներին խաբել ու ենթարկել նման սթրեսների:

    Ասելիքս ավարտեմ Հ. Թումանյանի խոսքով.
    «Բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից – սուտը սուտ է և միշտ դատապարտելի»:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    sharick (07.09.2012), Ֆոտոն (31.08.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Ծնողները սովորաբար երեխաներին պատմում են մի ոմն Ձմեռ Պապի մասին, որը Նոր տարուն իրենց նվերներ է բերում: Ընդ որում հորինվում են բազմաթիվ կեղծ մանրամասներ նրա մասին: Երեխաները սկզբում այնքան ել չեն պատկերացնում այդ անիրական արարածին, բայց քանի որ փոքր երեխան ամենաշատը վստահում է իր ծնողներին, այդ պատճառով ինքն իրեն ստիպում է հավատալ նրա գոյությանը: Բայց որոշ ժամանակ անց երեխային սկսում են տանջել կասկածները: Այդ տանջալի ժամանակաշրջանը հաճախ տարիներ է տևում: Այնուհետև երեխան այլևս չի կարողանում աչք փակել արդեն ակնհայտ կեղծիքի վրա ու առաջ է գալիս խոր հիասթափություն ու անվստահություն ծնողների և շրջապատող մարդկանց ազնվության նկատմամբ:
    Բայց միթե՞ ավելի գեղեցիկ չի լինի, եթե ամանորյա նվերները տան հենց երեխայի ծնողները:
    Չէ՞ որ այդպես երեխան վաղուց սպասված նվերների ու բարիքների համար շնորհակալ կլինի ու ջերմությամբ կլցվի իր հարազատ ծնողների նկատմամբ և ոչ թե ինչ-որ հնարովի ծերուկի, որը պարզվում է, որ իրականում իրենց չաղ ու լաչառ հարևանուհին էր:

    Ասելիքս ավարտեմ Հ. Թումանյանի խոսքով.
    «Բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից – սուտը սուտ է և միշտ դատապարտելի»:
    Ուղղակի պեըք չի սենց պարզ բանի մեջ այսքան խորանալ: Շատ ժամանակ այդ անցումային պահը, այսինքն երբ երեխան հասկանում է , որ չկա ձմեռ պապ, հաճելի պահեր է առաջացնում երեխայի մոտ, որովհետև նա բացահայտում է մի բան , որ իրեն շատ էր հետաքրքրում: Ու ընդհանրապես այդ երևույթից երեխայի մոտ միայն բարի ու ջերմ հուշեր են մնում:
    Վերջիվերջո, ժամանակը ապացուցում է , որ դրա մեջ սխալ բան չկա, հակառակ դեպքում վաղուց վերացած կլիներ Ձմեռ պապի գաղափարը...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (07.05.2013)

  5. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Միգուցե հենց լեգենդն է հետաքրքրություն ստեղծում, ախր ծնողների կողմից նվերներ կարող են ստանալ ցանկացած ժամանակ: Իսկ Ձմեռ պապը գալիս է տարին մի անգամ, գիշերով ու խորհրդավոր ձևով… Այդ հեքիաթն ինքնըստինքյան նվեր է…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (07.05.2013), keyboard (01.09.2012)

  7. #4
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Միգուցե հենց լեգենդն է հետաքրքրություն ստեղծում, ախր ծնողների կողմից նվերներ կարող են ստանալ ցանկացած ժամանակ: Իսկ Ձմեռ պապը գալիս է տարին մի անգամ, գիշերով ու խորհրդավոր ձևով… Այդ հեքիաթն ինքնըստինքյան նվեր է…
    Խելացի պատասխան է: Բրավո .............................................................................
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (07.05.2013), John (24.11.2016)

  9. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    …Շատ ժամանակ այդ անցումային պահը, այսինքն երբ երեխան հասկանում է , որ չկա ձմեռ պապ, հաճելի պահեր է առաջացնում երեխայի մոտ, որովհետև նա բացահայտում է մի բան , որ իրեն շատ էր հետաքրքրում: Ու ընդհանրապես այդ երևույթից երեխայի մոտ միայն բարի ու ջերմ հուշեր են մնում:
    Չեմ կարծում թե նման բացահայտումը երեխաներին հաճելի լինի: Գոնե ինձ համար այդպես չէր: Ճիշտն ասած ես ինձ մեղավոր էի զգում, որ բռնացրել եմ ծնողներիս սուտը:
    Իհարկե, շատ երեխաներ ենթագիտակցորեն փորձում են արդարացնել այն ու մոռանալ տհաճ զգացողությունները: Բայց միևնույն է, կեղծիքը հաստատ ինչ-որ նստվածք է տալիս:
    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Վերջիվերջո, ժամանակը ապացուցում է , որ դրա մեջ սխալ բան չկա, հակառակ դեպքում վաղուց վերացած կլիներ Ձմեռ պապի գաղափարը...
    Համաձայն չեմ, որ ժամանակն ապացուցում է նման բաների լավը լինելը. բազմաթիվ անիմաստ ու վնասակար ավանդույթներ կան, որոնք դարեդար պահպանվում են:
    Ի դեպ, այդպիսի թեմա ունենք ֆորումում՝ «Անիմաստ ու անցանկալի ավանդույթներ ու սովորույթներ»
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Ուղղակի պեըք չի սենց պարզ բանի մեջ այսքան խորանալ: Շատ ժամանակ այդ անցումային պահը, այսինքն երբ երեխան հասկանում է , որ չկա ձմեռ պապ, հաճելի պահեր է առաջացնում երեխայի մոտ, որովհետև նա բացահայտում է մի բան , որ իրեն շատ էր հետաքրքրում: Ու ընդհանրապես այդ երևույթից երեխայի մոտ միայն բարի ու ջերմ հուշեր են մնում:
    Ձմեռ պապի գոյություն չունենալու մասին նորությունը մանկությանս մեծագույն ու ամենադաժան հիասթափությունն է եղել... Այնպես կուզենայի մինչև հիմա էլ հավատալ Ձմեռ պապի գոյությանը։ Բայց քանի որ արդեն գիտեմ, որ գոյություն չունի, համարում եմ, որ ճիշտ կլիներ, եթե հենց սկզբից էլ իմանայի դրա մասին։
    Վերջիվերջո, ժամանակը ապացուցում է , որ դրա մեջ սխալ բան չկա, հակառակ դեպքում վաղուց վերացած կլիներ Ձմեռ պապի գաղափարը...
    Չկասկածես, մի օր հաստատ կվերանա։ Մի բան հաստատ է. այսօր երեխաներն անհամեմատ ավելի շուտ են իմանում, որ Ձմեռ պապիկ իրականում չկա, քան, օրինակ, իմ ժամանակ էր։ Դա ցույց է տալիս, որ հեռու չէ այն ժամանակը, երբ երեխաներին այդ հարցում խաբելն ընդհանրապես անիմաստ կդառնա ու նույնիսկ հնարավոր չի լինի։

    Ինչևէ, կապրենք, կտեսնենք։
    Ամեն դեպքում, ես էլ չեմ ընդունում սուտը՝ նույնիսկ ամենաքաղցր տեսքով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #7
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Պետք է: Երեխաներին հեքիաթ է պետք՝ ճիշտ ու գեղեցիկ մատուցված հեքիաթ: Եվ հեքիաթներն էլ պիտի գեղեցիկ ավարտվեն՝ իրենց տեղը զիջելով իրականությանը: Ձմեռ Պապի չգոյության մեջ համոզվելուց առաջացած հիասթափությունն ավելի փոքր ու թույլ է, քան՝ տարիներով նրան անկեղծորեն սպասելն ու հավատալը, այնպես որ, կարծում եմ, ոչ-ոք չի համաձայնի այն մտքի հետ, որ ավելի լավ էր ինքը երբեք չհավատար այդ կարմրաքիթ ծերուկի գոյությանը, քան հավատար, ու հիասթափվեր: Ախր մանկության ամենագեղեցիկ ու ամենաշոշափելի հեքիաթներից մեկն է, որտեղ երեխան էլ է ինքն իր կարևոր անձով մասնակցություն ունենում: Նույն կերպ, մենք մեծանալով համոզվում ենք, որ Կարմիր Գլխարկը գայլի հետ բանակցություններ չի վարել անտառում, կամ՝ երեք խոզուկները տուն պատրաստել չէին կարող, բայց մի՞թե կարելի է ասել, որ մեզ խաբել են՝ պատմելով այդ հեքիաթները: Այնպես որ Ձմեռ Պապի մասին պատմություննները սուտ համարել պետք չէ, Ձմեռ Պապը պարզապես մանկության հրաշքներից մեկն է, որից զրկվելուն արժանի չէ ոչ մի երեխա:

    Հ.Գ. Ես ինքս շատ շուտ եմ իմացել, որ նա չկա, ու շատ կուզեի այնպես լիներ, որ ավելի երկար ժամանակ հավատայի Ձմեռ Պապին, որովհետև ինձ թվում է՝ այդպես ինչ-որ բան կիսատ է մնացել:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 20.11.2006, 14:22:
    Ne inducas in tentationem...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (01.09.2012)

  13. #8
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Բոլորտ էլ հասկանում եք ,որ այս երևույթը ուղղակի ժամանակի պահանջ է…
    Ու էնքանով է հաճելի ու ճիշտ, որքան որ այն գոյություն է ունեցել ու որքան դեռ կշարունակվի:
    Հավերժ ոչ մի բան էլ չկա, պարզից պարզ է , որ մի ժամանակ հետո ձմեռ պապուն կփոխարինի այլ կերպար, բայց հաստատ երևույթը չի վերանա…


    Երեխաներին հեքիաթ է պետք--------------------շատ ճիշտ է ասված:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  14. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Ես աթեիստ չեմ, բայց տվյալ պարագայում հարմար եմ գտնում ասել, որ նմանապես մեծահասկաներն էլ հավատում են Աստծուն: ցանկացած գերբնական երևույթ վերագրում աստծուն: Ինչպես երեխան չի տեսել Ձմեռ պապին, այլ ծնողի նվիրած խաղալիքով ու պատմածներով հավատացել է նրան, այնպես էլ մեծահասակը հավատում է Աստված կոչվող "հեքիաթ"-ին:
    Այդ հեքիաթն է հենց մեզ ուժ տալիս, որ մենք ապրենք, հավատանք ու ուրախանանք կյանքի լավագույն պահերով…

  15. #10
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Կրկին այն պահն է, որ պետի փափուկ արտահայտվեմ… Դժվար կլինի չնեղացնել Արշակին ու Անահիտին, բայց ամեն դեպքում ամեն ինչ կախված է ձեր ծնողներից: Ծնողը պիտի հասկանա և զգա այն պահը երբ Ձմեռ Պապու սիրուն և խորհրդավոր հեքիաթը երեխային հաճույք կպատճառի, և զգա այն պահը երբ կարելի է երեխային այն ամենը այնպես ներկայացնել, որ երեխան զգա, որ նա մեծացել է, նրան այլևս հարկավոր չե նմանատիպ բաներ: Երեխան անգամ գոհ կմնա ծնողներից նրա համար, որ նրան արդեմ մեծ են համարում, և նույն ժամանակ նրա մեջ կմնան այն բարի հուշերը:

  16. #11
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Նախ ասեմ որ Ձմեռ Պապու հետ կապված իմ հիշողությունները դասվում են մանկությանս լավագույն հիշողությունների ցանկում
    Միգուցե փոքր-ինչ հիասթափվել եմ իմանալով ճշմարտությունը,բայց
    այնուամենայնիվ կյանքի ամեն մի էտապ ունի իր համն ու հոտը,իսկ Ձմեռ Պապին հենց մանկական տարիքի կարեւոր հետաքրքրություններից մեկն է.Երեւի ձեզանից
    յուրաքանչյուրն էլ ինձ հետ կհամաձայնի,որ ցանակացած մանուկի Նոր Տարին գրավում է միայն տոնածառով ու Ձմեռ Պապիի նվերներով,իր համար դա է իր մեծ ուրախությունը,եւ խլել այդ ուրախությունը փոքրիկից,ինձ թվում է, ճիշտ չէ.
    Ամեն մեկն էլ կյանքի ընթացքում բացահայտում է շատ կեղծիքներ,բայց
    հիմնականում այդ բացահայտումը լինում է այն ժամանակ,երբ որոշ չափով գոնե դրան պատրաստ ես լինում.Տվյալ դեպքում երեխաների համար Ձմեռ Պապին ցանկալի կեղծիք է,իսկ դրա բացահայումը երեխաները կանեն,երբ հասուն լինեն այդչափ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  17. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Բա եթե չլնի, ո՞վ ա նվեր բերելու:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (25.11.2016)

  19. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Բա եթե չլնի, ո՞վ ա նվեր բերելու:
    Ով որ մինչև էդ էր բերում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #14
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Guest-ի հետ լիովին համաձայն եմ :
    Ամեն ինչ պետք է ճիշտ մատուցվի: Հասկանալ, որ չկա Ձմեո Պապիկ, բայց միևնույն ժամանակ լսել, որ դու արդեն մեծ ես, դա շատ ավելի լավ է:

  21. #15
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Իմ կարծիքով Ձմեռ Պապիկի գոյության մասին պատմությունը չարժե անվանել սուտ: Չէ որ այդ «սուտը» երեխաներին միայն ուրախ և հաճելի պահեր է պարգևում: Կարծում եմ, որ ամեն մեկս էլ անսահման երջանկությամբ էինք սպասում Ձմեռ Պապի նվերներին և նրան գրում նամակներ: Փոքրիկների համար Ձմեռ Պապի գոյությունը ապացույց է, որ հրաշքներ լինում են, որ աշխարհում ամեն ինչ արդար է ու կա բարություն, որ քաղաքի չար ու ջղային պարոնների կողքին կա նաև մի բարի պապիկ, որն իրենց երբեք չի մոռանում և նվերներով այցելում է թեկուզ տարին մեկ անգամ: Բացի էդ էլ Ձմեռ Պապը նման է մի իրական հեքիաթի, իսկ երեխաները պաշտում են հեքիաթներ և ձգտում են ունենալ հեքիաթային կյանք: Երեխաներին ոչ թե պետք է, այլ շատ է պետք Ձմեռ պապը: Իսկ ճշմարտությունը երեխաների համար լինում է կյանքի առաջին հիասթափությունը: Երբ երեխան գիտակցում է, որ կյանքում ոչ ամեն ինչն է հեքիաթի նման:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. The Young Pope/Երիտասարդ Պապը
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 06.10.2017, 15:04
  2. Արձակ. Արշակ պապը
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.02.2012, 14:27
  3. Օգնություն հիվանդ երեխաներին
    Հեղինակ՝ Bujak2012, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 20:41
  4. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 13.12.2008, 05:55
  5. Ինչի՞ց պետք է պաշտապանել երեխաներին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.08.2008, 12:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •