Ես միշտ էն թատրոնների ու միջոցառումների ձմեռ պապիկներին չեմ հավատացել, որովհետև իրենց կեղծ լինելը շատ ակնհայտ էր, բայց իսկական Ձմեռ պապիկին միշտ նամակներ գրում էի…
Ձմեռ պապիկից միշտ ոչ նյութական բաներ եմ ուզել, իսկ խաղալիքներ ու այլ բաներ ծնողներիցս էի ուզում: Ես հավատում էի , որ Ձմեռ Պապիկն անպայման այցելում է էն մարդկանց ,ով իր կարիքն ունի:
Մանկապարտեզում էրեխեքը միշտ խոսում էին որ Ձմեռ Պապ չկա, ծնողներն են իրենց նվերները բարձի կամ տոնածառի տակ դնում:
Ես չէի նեղանում , որ մամայիս ու պապայիս «բռնացնում էի» նվերը տոնածառի տակ դնելիս, ես մտածում էի որ Ձմեռ պապին էն երեխեքի մոտ ա գնում ում ծնողները նվեր չեն գնում…
Իսկ Ձմեռ Պապու մասին լեգենդը շատ լավն է , որ չպատմվի երեխաներին… Մանկությունը պայծառ ու բարի հեքիաթներն են դառնում, ինչ էի՞նք անելու առանց հեքիաթների:
Ինձ ծնողներս իսկական Սանտա Կլաուսի / Սուրբ Նիկողայոս կարծեմ/ ավանդությունն էլ էին պատմել, որը իր կյանքն ու միջոցները նվիրել է Սուրբ Ծննդի գիշերը երեխաներին նվերնել տալուն: Կարևորը ինքը եղել է
Իսկ հիմա էլ եմ հավատում: Թող ինձ բոլորն ապացուցեն , որ լեգենդներն ու առասպելները իրական չեն, ես հավատում եմ, որ ցուրտ Լապլանդիայում ապրում է բարի-բարի Ձմեռ Պապը, ով չի մոռանում ոչ մի երեխայի մասին![]()
Էջանիշներ