Ինչքան հասկանում եմ, ավելի շատ մեծերի ցանկությունն է, որ ձմեռ պապ լինի, քան թե, որ երեխային է դա պետք:
Ես ձմեռ պապի անհրաժեշտությունը չեմ տեսնում, անիմաստ սուտ ա, որը հիսասթափությունների ա հանգեցնում, Արշակի հետ լրիվ համամիտ եմ, իր գրառումը չեմ կրկնում:
Մերոնք նենց թեթևորեն են էդ պահն անցել, որ հա՛մ չեն խաբել, հա՛մ էլ «հեքիաթից» չեն զրկել, շատ շուտվանից գիտեինք, որ դա ուղղակի արարողություն է, ուրիշ ոչինչ: Թե չէ ո՞վ կհավատա այն բանին, որ ձմեռ պապ կա բոլոր փողոցներում, ամեն տեղ տարբեր շորերով ու կազմվածքով, ամեն երկրում խոսում է տարբեր լեզուներով, մի օրվա մեջ ամբողջ երկրագնդին հասցնում է սպասարկել, միաժամանակ ամեն տեղ լինել, ու էդքան փող ունի:Կատարյալ աբսուրդ:
Էջանիշներ