Մեջբերում Guest-ի խոսքերից
Կրկին այն պահն է, որ պետի փափուկ արտահայտվեմ… Դժվար կլինի չնեղացնել Արշակին ու Անահիտին, բայց ամեն դեպքում ամեն ինչ կախված է ձեր ծնողներից: Ծնողը պիտի հասկանա և զգա այն պահը երբ Ձմեռ Պապու սիրուն և խորհրդավոր հեքիաթը երեխային հաճույք կպատճառի, և զգա այն պահը երբ կարելի է երեխային այն ամենը այնպես ներկայացնել, որ երեխան զգա, որ նա մեծացել է, նրան այլևս հարկավոր չե նմանատիպ բաներ: Երեխան անգամ գոհ կմնա ծնողներից նրա համար, որ նրան արդեմ մեծ են համարում, և նույն ժամանակ նրա մեջ կմնան այն բարի հուշերը:
Հայկ ջան, նեղանալու բան չկա, բայց դու մոռանում ես մի «փոքրիկ» հանգամանքի մասին. ծնողները չեն, որ երեխաների առաջ բացում են Ձմեռ պապի չգոյության գաղտնիքը, այլ իրենցից տարիքով ավելի մեծ կամ երբեմն նույնիսկ ավելի փոքր երեխաները, որոնց հետ շփվում է երեխան։ Եվ դա հաճախ տեղի է ունենում են ավելի վաղ, քան երեխան պատրաստ է հասկանալու և, այսպես ասած, թեթև տանելու այդ հիասթափությունը։

Եվ հետո, քանի՞ ծնողի ես ճանաչում, որոնք իրենց երեխաներին «ճիշտ ժամանակին» ասել են, որ Ձմեռ պապիկ չկա իրականում։ Հասկանու՞մ ես, ախր համարյա երբեք բանը դրան չի հասնում, նրանց փոխարեն դա անում են երեխաները, և հիասթափությունը երբեմն շատ ուժեղ է լինում...