Պետք է:Երեխաներին հեքիաթ է պետք՝ ճիշտ ու գեղեցիկ մատուցված հեքիաթ: Եվ հեքիաթներն էլ պիտի գեղեցիկ ավարտվեն՝ իրենց տեղը զիջելով իրականությանը: Ձմեռ Պապի չգոյության մեջ համոզվելուց առաջացած հիասթափությունն ավելի փոքր ու թույլ է, քան՝ տարիներով նրան անկեղծորեն սպասելն ու հավատալը, այնպես որ, կարծում եմ, ոչ-ոք չի համաձայնի այն մտքի հետ, որ ավելի լավ էր ինքը երբեք չհավատար այդ կարմրաքիթ ծերուկի գոյությանը, քան հավատար, ու հիասթափվեր: Ախր մանկության ամենագեղեցիկ ու ամենաշոշափելի հեքիաթներից մեկն է, որտեղ երեխան էլ է ինքն իր կարևոր անձով մասնակցություն ունենում: Նույն կերպ, մենք մեծանալով համոզվում ենք, որ Կարմիր Գլխարկը գայլի հետ բանակցություններ չի վարել անտառում, կամ՝ երեք խոզուկները տուն պատրաստել չէին կարող, բայց մի՞թե կարելի է ասել, որ մեզ խաբել են՝ պատմելով այդ հեքիաթները: Այնպես որ Ձմեռ Պապի մասին պատմություննները սուտ համարել պետք չէ, Ձմեռ Պապը պարզապես մանկության հրաշքներից մեկն է, որից զրկվելուն արժանի չէ ոչ մի երեխա:
Հ.Գ. Ես ինքս շատ շուտ եմ իմացել, որ նա չկա, ու շատ կուզեի այնպես լիներ, որ ավելի երկար ժամանակ հավատայի Ձմեռ Պապին, որովհետև ինձ թվում է՝ այդպես ինչ-որ բան կիսատ է մնացել:![]()
Էջանիշներ